«Հրապարակ»․ Համայնքապետարանի էջում՝ միայն մի մասնագետ

«Հրապարակ»․ Համայնքապետարանի էջում՝ միայն մի մասնագետ

Sat, 20 Jun 2026 10:30:05 +0400


Մոտ երկուսուկես ամիս է՝ Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի ինտերնետային էջը դատարկ է։ Նախկինում այդ էջում ներկայացված էին համայնքապետարանի աշխատակիցները՝ համայնքի ղեկավարից մինչեւ համայնքապետարանի հավաքարարներ, նրանց կոնտակտային տվյալները, լուսանկարները եւ այլն։ Ի՞նչն է պատճառը, որ համայնքապետարանի աշխատակազմի վերաբերյալ տվյալներն անհասանելի են դարձել։

Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողաշինության բաժնի գլխավոր մասնագետի ԺՊ Արսեն Սարգսյանի դեմ կոռուպցիոն բնույթի քրեական վարույթ է հարուցվել, նա կալանավորվել է, գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Ըստ որոշ լուրերի, Արսեն Սարգսյանի վերաբերյալ տվյալները, նրա լուսանկարը համայնքապետարանի էջից չեն կարողացել տեխնիկապես հեռացնել՝ նրա տվյալների հետ համայնքապետարանի ամբողջ աշխատակազմի տվյալներն են ջնջվել: Մի քանի օր առաջ համայնքապետարանի աշխատակազմի դատարկ էջում հայտնվել է գրառում ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման եւ հավաքագրման բաժնի առաջատար մասնագետ Արփինե Խաչատրյանի մասին՝ առանց նրա լուսանկարի։ Հայտնի չէ, թե ինչու են համայնքապետարանի աշխատակազմից միայն նրա տվյալներն առկա համայնքապետարանի կայքում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

5 դոլարի փոխարեն կատարիր քո ներդրումները մեկ դոլար միջնորդավճարով Ամերիայի միջոցով

5 դոլարի փոխարեն կատարիր քո ներդրումները մեկ դոլար միջնորդավճարով Ամերիայի միջոցով Tue, 04 Aug 2026…

3 րոպե ago

ՀԷՑ-ը չի ձգում, կրկին ներողամտություն են հայցում

ՀԷՑ-ը չի ձգում, կրկին ներողամտություն են հայցում Tue, 04 Aug 2026 20:35:27 +0400 «Հայաստանի էլեկտրական…

8 րոպե ago

Ֆուտբոլային խաղի տոմսերը վաճառվել են մեկ օրում

Ֆուտբոլային խաղի տոմսերը վաճառվել են մեկ օրում Tue, 04 Aug 2026 20:30:38 +0400 Զինեդին Զիդանի…

12 րոպե ago

Ռուբինյանը փրկեց Վահագնին՝ մինչև լրիվ վառվելը

Ռուբինյանը փրկեց Վահագնին՝ մինչև լրիվ վառվելը Tue, 04 Aug 2026 20:15:11 +0400 Ռուբեն Ռուբինյանը վատ…

28 րոպե ago

Հիասթափված են Թրամփից

Հիասթափված են Թրամփից Tue, 04 Aug 2026 20:00:32 +0400 Պարսից ծոցի երկրները կուլիսային քննարկումներում հայտարարել…

43 րոպե ago

Կյանքից հեռացել է ռեժիսոր Արսեն Ասլանյանը

Կյանքից հեռացել է ռեժիսոր Արսեն Ասլանյանը Tue, 04 Aug 2026 19:43:20 +0400 Կյանքից հեռացել է…

60 րոպե ago