Ռուբինյանը փրկեց Վահագնին՝ մինչև լրիվ վառվելը

Ռուբինյանը փրկեց Վահագնին՝ մինչև լրիվ վառվելը

Tue, 04 Aug 2026 20:15:11 +0400


Ռուբեն Ռուբինյանը վատ խաղացող չէ։ Վերջին մի քանի օրն Ազգային ժողովի նիստեր է վարում, ու, ճիշտն ասած, վատ չի վարում։ Այլախոհ պատգամավորներն անգամ կարողանում են իրենց հատկացված ժամանակն օգտագործել՝ առանց ծեծվելու, քացիների ու ոստիկանների միջամտության։ Հիմա չասեք՝ «դեռ նոր է, սպասեք»։ Մենք արդեն այնքան երկար ենք սպասել, որ այստեղ «նոր է» արտահայտությունը կարող է քաղաքական փիլիսոփայության առանձին ճյուղ դառնալ։

Այսօր, երբ ընտրվելուց հետո մի կարճ ժամանակով ԱԺ փոխխոսնակ Կոնջորյանը վարեց նիստը, շատ ներողություն, բայց Ռուբինյանի համեմատ՝ կարծես սարի չոբան լիներ։ Տարբերությունը ոչ թե նկատելի էր, այլ՝ լուսացույցի պես՝ կարմիր, դեղին, կանաչ, միանգամից բոլոր գույներով։

Ես, իհարկե, Ռուբինյանին գովելու որևէ մտադրություն չունեմ։ Աստված չանի՝ վաղը վերնագիրը դառնա «Ռուբինյանը լավ է վարում, ընդդիմությունն ընդունեց իշխանությանը»։ Պարզապես ուզում եմ մի հետաքրքիր հանգամանք ընդգծել։

Թուրքերի հետ այսքան շփվելուց մարդ, երևի, մի բան սովորում է՝ հակառակորդի հետ դիվանագիտորեն մոտենալու արվեստը։ Ռուբինյանը, կարծես, այդ դասը յուրացրել է։ Թեև չեմ ասում՝ գերազանց գնահատականով, բայց առնվազն վերահանձնում չի պահանջվում։

Եվ որպեսզի ասածս հիմնավորեմ, մի դրվագ բերեմ։

Երբ այսօր Էդգար Ղազարյանը փոխխոսնակի թեկնածու Վահագն Ալեքսանյանին հարց էր ուղղում, նայում էր նրա վրա այնպիսի խորաթափանցությամբ, որ մի պահ թվում էր՝ հարցազրույց չէ, այլ քաղաքական ռենտգեն է։ Հարցը դեռ չէր հնչել, բայց հայացքն արդեն իր ամբողջ խմբագրականն էր հրապարակել։

Այդ հայացքը ես մեկ անգամ էլ եմ տեսել։ Նիկոլ Փաշինյանի ընտրվելուց հետո Զորի Բալայանի հայացքն էր։

Լուսանկարն էլ կա։ Մոտավորապես այսպիսի հարց էր գրված դեմքին. «Սա՞ է մեր ղեկավարը»։ Հենց նույն հարցն այսօր Էդգար Ղազարյանի աչքերում էր. «Սա՞ պիտի լինի մեր փոխխոսնակը»։

Այդ պահին Ռուբինյանը հասկացավ, որ եթե Ղազարյանին ևս մի քանի վայրկյան թողնի նայել, Վահագն Ալեքսանյանը ոչ թե փոխխոսնակ է դառնալու, այլ քաղաքական հիշողություն։
Ու այստեղ Ռուբինյանը գործեց կայծակնային արագությամբ։
— Անջատեք խոսափողը։

Մի խոսքով՝ քաղաքական հրշեջը ժամանեց դեպքի վայր։ Հասկացավ, որ գործընկերն արդեն վառվում է, իսկ ընդդիմադիր պատգամավորի հայացքը կրակայրիչից վերածվել է գազաբալոնի։
Գնահատելի էր։ Գոնե այս անգամ Ռուբինյանը գործըկերոջը փրկեց «վառվելուց»։
Հենց դրա համար էլ ասում եմ՝ Ռուբինյանը լավ է խաղում։

Ոչ թե ասում եմ՝ լավ քաղաքական գործիչ է, ոչ թե ասում եմ՝ ամեն ինչ ճիշտ է անում։ Պարզապես մարդը կարծես սկսել է հասկանալ մի պարզ բան՝ քաղաքական դաշտում միշտ չէ, որ պետք է հակառակորդին հաղթել։ Երբեմն բավական է թույլ չտալ, որ հակառակորդը քեզանից առաջ քո թիմակիցներին տապալի։

Իսկ թե այդ դիվանագիտական խաղը որքան կտևի՝ դա արդեն ուրիշ հարց է։
Տեսնենք՝ Ռուբինյանը մինչև վերջ կշարունակի՞ խաղալ շախմատ, թե՞ մի օր էլ ինքն է սկսելու խաղաքարերն իրար վրա նետել։

Քաղաքականության մեջ, ի վերջո, ամեն ինչ հնարավոր է։ Հատկապես Ազգային ժողովում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սեդրակ Քոչարյանը և Սիրուշոն օրվա գլխավոր հերոսներն են

Սեդրակ Քոչարյանը և Սիրուշոն օրվա գլխավոր հերոսներն են Thu, 27 Aug 2026 00:09:59 +0400 Օգոստոսի…

46 րոպե ago

Մարդ ինչքան անբարո պետք է լինի․․․ Ամեն ինչ էսքան խոցելի, էսքան անհեթեթ ու գլխիվայր շրջվա՞ծ…

Մարդ ինչքան անբարո պետք է լինի․․․ Ամեն ինչ էսքան խոցելի, էսքան անհեթեթ ու գլխիվայր շրջվա՞ծ...…

51 րոպե ago

70 միլիոն եվրոյով նոր կիսապաշտպան են գնել

70 միլիոն եվրոյով նոր կիսապաշտպան են գնել Thu, 27 Aug 2026 00:00:29 +0400 «Մանչեսթեր Յունայթեդ»…

55 րոպե ago

200 հազար ամերիկյան վիզա կչեղարկվի

200 հազար ամերիկյան վիզա կչեղարկվի Wed, 26 Aug 2026 23:45:00 +0400 Ամերիկյան վարչակազմը մտադիր է…

1 ժամ ago

Մոսկվա է մեկնել ռազմական ինքնաթիռով

Մոսկվա է մեկնել ռազմական ինքնաթիռով Wed, 26 Aug 2026 23:30:29 +0400 Մոսկվա է այցելել ԱՄՆ…

1 ժամ ago

Նախկինում ձեռնպահ ենք մնացել մեկ ընտանիքից 2 անձ, կամ կին կալանավորելուց, եւ երբեք չենք արել դա տնտեսական հանցագործությունների պարագայում

Նախկինում ձեռնպահ ենք մնացել մեկ ընտանիքից 2 անձ, կամ կին կալանավորելուց, եւ երբեք չենք արել…

2 ժամ ago