Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում

Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում

Sat, 20 Jun 2026 13:30:50 +0400


Թուրքական լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի համաձայն՝ Թուրքիայի Էլազըղ (պատմ.՝ Խարբերդ) նահանգի Ղարփբյորք (Խարափուկ) գյուղում գտնվող հայկական գերեզմանատունը քանդվել է և այդ տարածքում Թուրքիայի կառավարության բնակարանաշինության վարչության (TOKİ) կողմից 2 տուն կառուցվել։

Տեղական աղբյուրների փոխանցմամբ՝ այդ տների պատճառով, որոնց շինարարությունն ավարտվել է 2023-ին, գերեզմանատունն ամբողջությամբ ոչնչացվել է։ Հանգուցյալների ոսկրակտորները և գանգոսկերները շինաշխատանքների հետևանքով ցրվել են գերեզմանատան տարածքով մեկ, գրում է Ermenihaber-ը։

Գյուղացիները պատմում են, որ այդ տարածքը գերեզմանատուն է եղել, և հակառակ իրենց առարկություններին՝ գերեզմանները քանդվել են շինաշխատանքների ժամանակ։ Դժգոհում են, որ բնակարանաշինության վարչությունը գյուղի ազատ տարածքները թողած տներ է կառուցում գերեզմանների վրա։

Մոտ 10 տնտեսություն ունեցող Ղարփբյորք գյուղում ավերվել են նաև հայերի պատրաստած հուշաղբյուրներ: Նշվում է, որ գյուղի եկեղեցու և գերեզմանատան քարերը տարիների ընթացքում գողացվել կամ ոչնչացվել են։

Ղարփբյորք գյուղի հողաշեն (կավաշեն) տները նույնպես քանդվել են «TOKİ»-ի կողմից: Վերջինս որպես պատրվակ նշել է. «Նոր տներ ենք կառուցել, հողաշեն տների կարիք այլևս չկա»։ Թուրքական աղբյուրը հեռախոսազրույց է ունեցել գյուղի բնակիչներից մեկի՝ Հասան Յըլդըրըմի հետ ։ Վերջինս հաստատել է տարածվող լուրեը և նշել, որ շինարարության ժամանակ իրենք գյուղում չեն եղել:

«Լսեցինք, որ այնտեղ շինարարություն է արվել։ Ասացի՝ ամոթ չէ՞, այս խեղճերի գերեզմանների վրա տներ կառուցեցիք։ Ոսկորներն այս ու այն կողմ էին շպրտել։ Ի դեպ՝ մինչև գերեզմանատուն հասնելը, թզենիների մոտ կա մի տարածք, դա գանձապետարանի տարածքն է։ Ինչո՞ւ այնտեղ չեն կառուցել»,- դժգոհում է գյուղացին:

Վերջինս նաև հաստատել է, որ գերեզմանատունն ավելի վաղ թալանվել էր և բազմիցս փորվել (գանձագողերի կողմից – խմբ.)։ Նրա խոսքով՝ այնտեղ 80-90 շիրմաքար կար, սակայն դրանք ևս գողացվել են:

Թուրքական աղբյուրը հայտնում է, որ պաշտոնական արխիվային գրանցումներում գյուղի անունը 1912-ին հիշատակվել է որպես «Խարափուկ»։ Այդ գյուղի հայերը 1915-ին Օսմանյան կայսրության իրականացած Հայոց ցեղասպանության ժամանակ սպանվել էին։ Մասո, Տորո, Էլո, Մելիք, Մանու, Աթթո և Սևան գյուղաբնակ ընտանիքների սերունդներից ողջ էին մնացել մի քանի երեխա։ Իսկ այժմ գյուղում բնակվում են միայն ալևիներ և սունիներ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Վարդենիսի ԲԿ-ի տնօրենը՝ «ռազբորկայի» մասին․ ինչ է կատարվել տնօրենի հետ

Վարդենիսի ԲԿ-ի տնօրենը՝ «ռազբորկայի» մասին․ ինչ է կատարվել տնօրենի հետ Sat, 21 Nov 2026 14:15:18…

16 րոպե ago

Դահլիճից բղավեցին՝ Լևոնի հետ ամեն ինչ պարզ է, քեզ հետ՝ ոչ

Դահլիճից բղավեցին՝ Լևոնի հետ ամեն ինչ պարզ է, քեզ հետ՝ ոչ Sat, 21 Nov 2026…

17 րոպե ago

Կյանքից հեռացավ հերոս Ալբերտ Խառատյանի մայրը

Կյանքից հեռացավ հերոս Ալբերտ Խառատյանի մայրը Sat, 21 Nov 2026 14:10:57 +0400 Շատ ցավալի լուր․․․Կյանքից…

20 րոպե ago

Իրավիճակը լարվեց. Նկարիչները միության նախագահ են ընտրում

Իրավիճակը լարվեց. Նկարիչները միության նախագահ են ընտրում Sat, 21 Nov 2026 14:04:27 +0400 Latest news…

27 րոպե ago

Նկարիչների միությունում թեժ իրավիճակ է

Նկարիչների միությունում թեժ իրավիճակ է Sat, 21 Nov 2026 14:01:18 +0400 Latest news from Հրապարակ…

30 րոպե ago

Սպերացյանն ապաքինվել է և խաղացել Ռոնալդուի դեմ

Սպերացյանն ապաքինվել է և խաղացել Ռոնալդուի դեմ Sat, 21 Nov 2026 14:00:20 +0400 ժՀայաստանի ֆուտբոլի…

31 րոպե ago