Մանվելից մինչև Քոչարյան. նույն ձեռագիրն է, նույն նպատակը

Մանվելից մինչև Քոչարյան. նույն ձեռագիրն է, նույն նպատակը

Sat, 20 Jun 2026 14:15:37 +0400


Սպասում էի, որ մեկը կհիշի, թե ոնց են Մանվել Գրիգորյանին բանտում լուսանկարել և այդ լուսանկարը հանրայնացրել էր հենց «Հայկական ժամանակը»։ Բայց ոչ ոք չհիշեց, կամ ես չեմ տեսել։

2018-ի օգոստոսին «Հայկական ժամանակ» օրաթերթը հրապարակել էր ԱԱԾ մեկուսարանում գտնվող Մանվել Գրիգորյանի՝ բանտախցում արված լուսանկարը։ Օրենքով լրատվամիջոցն իրավունք ունի չբացահայտել տեղեկատվության աղբյուրը։ Բայց եթե անկեղծ լինենք, 2018-ի իշխանափոխությունից հետո «Հայկական ժամանակը» վաղուց արդեն ոչ թե լրատվամիջոց էր, այլ իշխանության խոսափող։

Աղմուկից հետո թերթը պաշտոնական հայտարարությամբ ընդունեց, որ կատարվածը լրագրողական գայթակղություն էր, և ներողություն խնդրեց ընթերցողներից ու հանրությունից։

Հիմա ինչո՞ւ եք զարմանում, որ Քոչարյանի լուսանկարն էլ նույն «Հայկական ժամանակն» է հանրայնացրել։ Կամ ինչո՞ւ եք պատասխանատու փնտրում, երբ նախադեպն արդեն կա։

Տարբերությունն ընդամենը մեկն է. 2018-ին հանրությունը դեռ պետք էր իշխանական զույգին, դրա համար էլ ներողություն էին խնդրում։ Այսօր այդ նույն հանրության կարծիքը պարզապես հաշվի չեն առնում և առանց երկմտելու հանրայնացնում են մարդու անձնական կյանքի գաղտնիությունը խախտող լուսանկար։

Խնդիրը նույնիսկ կոնկրետ անձինք չեն՝ ո՛չ Մանվել Գրիգորյանը, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը։ Խնդիրն այն է, որ նույն արարքը մի դեպքում արդարացվում է քաղաքական համակրանքով, մյուս դեպքում՝ դատապարտվում քաղաքական հակակրանքով։ Իսկ իրավունքն ու բարոյականությունը պետք է գործեն անկախ նրանից, թե լուսանկարում ով է պատկերված։ Ի վերջո, Մանվելն էլ, Քոչարյանն էլ Արցախի պատերազմի հետ իրենց անունը կապած մարդիկ են, Արցախի հերոսներ։ Սակայն, ինչպես տեսանք, քաղաքական նպատակահարմարությունը հաճախ ավելի ուժեղ է լինում, քան հարգանքը մարդու անցած ճանապարհի կամ անձնական կյանքի նկատմամբ։ Մյուս կողմից սա բացահայտում է, թե իշխանությունը՝ հանձինս Նիկոլ Փաշինյանի ու իր խոսափողի՝ ում դեմ է պայքարում։ Նսեմացնում, փորձում է բարոյապես ստորացնել ազգային հերոսներին։ Հանրությանը փորձում է ներարկել, որ նրանք հերոս չեն, այլ փախչում են Ադրբեջանի ու Նիկոլ Փաշինյանի ստվերից։ Սա ազգի ոգին կոտրելու ևս մի փորձ է ու դրա մեջ է ողբերգությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Իսրայելն ԱՄՆ-ից թույլտվություն է խնդրել Իրանի էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար»․ Kan

«Իսրայելն ԱՄՆ-ից թույլտվություն է խնդրել Իրանի էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար»․ Kan Thu, 29 Oct 2026…

12 րոպե ago

Լինելով «ոչ պիտանի» ծառայել է բանակում եւ հիմա փոխհատուցում է պահանջում

Լինելով «ոչ պիտանի» ծառայել է բանակում եւ հիմա փոխհատուցում է պահանջում Thu, 29 Oct 2026…

18 րոպե ago

Այրուլ, բայց դու դեպք ես

Այրուլ, բայց դու դեպք ես Thu, 29 Oct 2026 18:45:20 +0400 Անարդարություն է` մեծ անարդարություն,…

33 րոպե ago

Թուրքիայում զոհեր և վիրավորներ կան․ ի՞նչ է հայտնի

Թուրքիայում զոհեր և վիրավորներ կան․ ի՞նչ է հայտնի Thu, 29 Oct 2026 18:43:39 +0400 Թուրքիայի…

35 րոպե ago

Հորմուզի նեղուցը ուզում է վերանվանել իր անունով

Հորմուզի նեղուցը ուզում է վերանվանել իր անունով Thu, 29 Oct 2026 18:30:20 +0400 ԱՄՆ նախագահ…

48 րոպե ago

Աննա Վարդապետյանը պետք է Մխիթար Գոշ շքանշանին ներկայացնի այն դատախազին, ով քրեական հետապնդում չի իրականացնի աթոռ շպրտողի նկատմամբ

Աննա Վարդապետյանը պետք է Մխիթար Գոշ շքանշանին ներկայացնի այն դատախազին, ով քրեական հետապնդում չի իրականացնի…

53 րոպե ago