Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր

Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր

Sat, 20 Jun 2026 14:28:36 +0400


Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում մեկնարկել է զարգացման նոր փուլ։ Բուհում ստեղծվել է ժամանակակից գունաշտկման լաբորատորիա, որտեղ ուսանողները յուրացնում են «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ ձեռքբերված DaVinci ծրագիրը։ Ծրագրի միջոցով ուսանողներն այժմ հնարավորություն ունեն կառավարել կադրի լույսը, ստվերի ճիշտ խաղը, գույների հարմոնիան, խորությունը և այլն:

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը Ստեփան Գիշյան բարեգործական հիմնադրամի 2025 թվականի դրամաշնորհային մրցույթի շահառուներից է, որի աջակցությամբ էլ ստեղծվել է գունաշտկման սենյակը:

«Ծրագրի հիմնական նպատակն է հատկապես վերջին կուրսի ուսանողներին հնարավորություն տալ ստեղծելու որակյալ ֆիլմեր և մասնակցել միջազգային փառատոնների։ Ուսանողներն աշխատելու են DaVinci ծրագրով, որը կադրերի մշակման նորագույն և հզոր գործիք է։ Ծրագիրն իր մեջ ներառում է ոչ միայն գունաշտկման, այլ նաև ձայնային և վիզուալ էֆեկտների գործիքակազմը»,- նշել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը։

««Ստեփան Գիշյան» հիմնադրամի շնորհիվ մենք դառնում ենք ունիկալ։ Մինչև օրս Հայաստանում գունաշտկում, որքան էլ դա տարօրինակ հնչի, չի դասավանդվել։ Մենք մեր կրթական ծրագրերը փոխեցինք, հիմա արդեն ուսանողները հետարտադրական փուլում կարող են ամբողջությամբ կիրառել նոր ծրագիրը»,-նշել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Սառա Նալբանդյանը։

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Ակբա բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Ստեփան Գիշյանի ընտանիքի կողմից: Հիմնադրամի ծրագրերը ուղղված են հայ-ֆրանսիական կապերի ամրապնդմանը, Հայաստանի սոցիալ-տնտեսական, գիտակրթական, մշակութային, առողջապահական համակարգերի բարելավմանն ու կատարելագործմանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Էդգար Ղազարյանի նկատմամբ կայացվեց մեղադրական վերդիկտ

Էդգար Ղազարյանի նկատմամբ կայացվեց մեղադրական վերդիկտ Thu, 06 Aug 2026 17:33:11 +0400 Ընդդիմադիր պատգամավոր Էդգար…

15 րոպե ago

Կոնֆերենցիաների լիգան Հայաստանում. այսօր խաղալու է «Նոան»

Կոնֆերենցիաների լիգան Հայաստանում. այսօր խաղալու է «Նոան» Thu, 06 Aug 2026 17:30:28 +0400 Երևանի «Նոա»…

18 րոպե ago

Ինչու Նիկոլ Փաշինյանը թիվ 1 բորտով չի մեկնել Ղրղզստան

Ինչու Նիկոլ Փաշինյանը թիվ 1 բորտով չի մեկնել Ղրղզստան Thu, 06 Aug 2026 17:15:05 +0400…

33 րոպե ago

ԲՏԱ փոխնախարարը հեռանում է

ԲՏԱ փոխնախարարը հեռանում է Thu, 06 Aug 2026 17:03:58 +0400 Սիրելի՛ հայրենակիցներ, Շուրջ երկուսուկես տարի…

45 րոպե ago

Բանկերի դեմ նոր պատժամիջոցներ են սահմանվել

Բանկերի դեմ նոր պատժամիջոցներ են սահմանվել Thu, 06 Aug 2026 17:00:23 +0400 Մեծ Բրիտանիան ընդլայնել…

48 րոպե ago

Վաղը «Ուժեղ Հայաստանը» Էջմիածնի դատարանում կլինի՝ այդպես պաշտպանելով Եկեղեցուն. Կարապետյան

Վաղը «Ուժեղ Հայաստանը» Էջմիածնի դատարանում կլինի՝ այդպես պաշտպանելով Եկեղեցուն. Կարապետյան Thu, 06 Aug 2026 16:58:11…

50 րոպե ago