«Սաղմոսագետին» ասեք, որ կարկուտը Աստծո զայրույթ է, զգուշացում

«Սաղմոսագետին» ասեք, որ կարկուտը Աստծո զայրույթ է, զգուշացում

Sat, 20 Jun 2026 15:45:43 +0400


Վերջին շրջանում Հայաստանի տարբեր շրջաններում անընդհատ բռնցքաչափ կարկուտ է տեղում՝ մեծ վնաս հասցնելով տնտեսությանը և մարդկանց։ Շատերը դա դիտարկում են որպես հերթական բնական աղետ։ Սակայն Աստվածաշնչի լեզվով կարկուտը պարզապես եղանակային երևույթ չէ. այն ներկայացվում է որպես Աստծո զորության, դատաստանի և զգուշացման նշան։

Սուրբ Գրքում կարկուտը բազմիցս հիշատակվում է որպես երկնքից եկող նախազգուշացում։ Այն կոչ է մարդկանց վերանայել իրենց ճանապարհը, ապաշխարել և վերադառնալ ճշմարտությանը։ Աստված երբեք միայն դատավոր չէ. Նա նաև ողորմած Հայր է, որը նախ զգուշացնում է, հետո միայն դատում։ Այդ պատճառով աստվածաբանության մեջ կարկուտը հաճախ ընկալվում է որպես սթափեցնող ազդակ։

Հատկանշական է, որ իրեն «սաղմոսագետ» հռչակած Նիկոլ Փաշինյանը հաճախ է դիմում աստվածաշնչյան խորհրդանիշների ու ձևակերպումների։ Սակայն եթե իսկապես ցանկանում է խոսել Սուրբ Գրքի լեզվով, ապա պետք է կարդա ոչ միայն Սաղմոսները, այլև «Հայտնություն Հովհաննեսին»։ Այդ գրքում նկարագրվում է, թե ինչպես է Աստծո տաճարը բացվում երկնքում, և դրան հաջորդում են կայծակներ, որոտներ, երկրաշարժ և մեծ կարկուտ՝ որպես աստվածային արդարության խորհրդանիշ։ Երբ իշխանությունը պատերազմում է ազգային արժեքների, եկեղեցու և ժողովրդի հավատքի դեմ, բնական է, որ շատերի մոտ հարց է առաջանում՝ արդյո՞ք այս ամենը պարզապես եղանակային պատահականություն է, թե՞ երկնային զգուշացում։

Գուցե այսօր կարևոր չէ պատասխանել՝ սա պատի՞ժ է, թե ոչ։ Ավելի կարևոր է հասկանալ, թե արդյոք մենք լսո՞ւմ ենք այդ զգուշացման ձայնը։ Որովհետև Աստվածաշնչի տրամաբանությամբ ամեն մեծ ցնցում նախ և առաջ կոչ է՝ վերադառնալու ճշմարտությանը, խոնարհությանը և պատասխանատվությանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ովքեր են երաշխավորելու Լիբանանի գոյությունը

Ովքեր են երաշխավորելու Լիբանանի գոյությունը Wed, 24 Jun 2026 00:15:02 +0400 Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամադ…

48 րոպե ago

Իրանին պարտադրում են ԱՄՆ-ից սնունդ գնել․ Դոնալդ Թրամփ

Իրանին պարտադրում են ԱՄՆ-ից սնունդ գնել․ Դոնալդ Թրամփ Tue, 23 Jun 2026 23:55:23 +0400 ԱՄՆ…

1 ժամ ago

Զենք-զինամթերքի արտադրության ծավալների ընդլայնում են ծրագրում

Զենք-զինամթերքի արտադրության ծավալների ընդլայնում են ծրագրում Tue, 23 Jun 2026 23:45:52 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ…

1 ժամ ago

Տարանտինոն նկարահանվում է նոր ֆիլմում

Տարանտինոն նկարահանվում է նոր ֆիլմում Tue, 23 Jun 2026 23:30:49 +0400 Ամերիկացի աշխարհահռչակ ռեժիսոր Քվենտին…

2 ժամ ago

28-ամյա երիտասարդը ձերբակալվել է

28-ամյա երիտասարդը ձերբակալվել է Tue, 23 Jun 2026 23:15:34 +0400 Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի: Այս…

2 ժամ ago

Արյան ճնշումը նվազեցնելու պարզ եւ անսովոր միջոց

Արյան ճնշումը նվազեցնելու պարզ եւ անսովոր միջոց Tue, 23 Jun 2026 23:00:03 +0400 Ծամոն ծամելը…

2 ժամ ago