Փաշինյանի վարքագիծն ու հայտարարությունները իր պարտության մասին են

Փաշինյանի վարքագիծն ու հայտարարությունները իր պարտության մասին են

Sat, 20 Jun 2026 19:15:17 +0400


«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ Հակոբ Բադալյանն է։

– Պրակտիկայում սովորաբար հաղթանակ արձանագրած քաղաքական ուժերը ուրախ և երջանիկ են լինում, սիրառատ ու ներողամիտ, սակայն ՔՊ առաջնորդ Նիկոլ Փաշինյանը արդեն քանի օր է հիստերիայի մեջ է, նրա վերջին ելույթները բավականին ագրեսիվ ու նյարդային էին, ինչը բնավ հաղթած առաջնորդի մասին չէր։ Անգամ նրա շարժումներն ու ձայնի ինտոնացիան էր նյարդային։ Ըստ Ձեզ՝ ո՞րն է նրա նյարդային ջղաձգումների պատճառը։

– Պատճառն այն է, որ Նիկոլ Փաշինյանը չի հաղթել ընտրություններում, նա պարտվել է։ Նա ոչ թե ընդդիմությանն է պարտվել, այլ հայ ժողովրդին, և ինքն իրեն։ Նա 2021 թվականին ունեցավ 52 տոկոս ձայն, իսկ 2026-ին՝ 49 տոկոս ձայն։ Հաշվի առնենք, որ այս անգամ քվեներ ստանալու համար կիրառեց մեղմ ասած խնդրահարույց միջոցներ, վարչական ռեսուրս է կիրառվել, ընդդիմադիր ուժերի նկատմամբ իրավական լծակներն են կիրառվել, և այդպես շարունակ։ Այդ ամենով հանդերձ Փաշինյանն անգամ չի կարողացել նախորդ ընտրությունների արդյունքները կրկնել, և հասնել գոնե 50 տոկոսի։ Այո, սա պարտություն է Նիկոլ Փաշինյանի համար, այն չէր կարող արտահայտվել միայն իշխանափոխությամբ։ Հայաստանում քաղաքական իրավիճակը ստանդարտ պարամետրերով չէ, որ չափվում է, հետևաբար հաղթանակն ու պարտությունն էլ չենք կարող ստանդարտ պարամետրերով չափել։ Նիկոլ Փաշինյանի վարքագիծն ու հայտարարությունները ընտրություններից հետո նրա պարտության մասին են, թեև նա թվաբանորեն առաջին տեղում է, և թվում է, թե հաղթել, է, բայց իրականում՝ նա պարտվել է։

– Եթե ընդդիմադիրները աշնանը գնան Ազգային ժողով, ի՞նչ մարտավարություն պետք է որդեգրեն։

– Մարտավարության հետ կապված հարցերը առաջին հերթին իրենք պետք է քննարկեն, իրենց ունեցած ռեսուրսների շրջանակներում, այստեղ ստույգ պատասխան տալու համար հավելյալ տեղեկություններ են հարկավոր մեզ, քան այն, ինչ կա։ Բայց ընդհանուր առմամբ՝ ցանկացած պարագայում, առանցքում պետք է լինի աշխատանքը հասարակության հետ։ Ընդ որում՝ գործընկերային աշխատանք։ Հանրությանը ոչ թե պետք է դիտարկել որպես քարոզչական միջոց, այլ պետք է իսկապես դիտարկել որպես գործընկեր, երկխոսության զրուցակից։ Եթե ընդդիմությունը աշխատի հանրության հետ, դա կարծում եմ՝ պայքարի արդյունավետությունը կբարձրացնի։ Այն չափազանց կարևոր հիմք կարող է լինել, հետագայում էական ու արդյունավետ փոփոխությունների համար։

– Տարեվերջին մի շարք համայնքաներում ՏԻՄ ընտրություններ են։ Ձեր կարծիքով՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքները ի՞նչ ազդեցություն կթողնեն ՏԻՄ-երի վրա։

– Այստեղ ևս ամեն ինչ կախված է աշխատանքից։ Չափազանց կարևոր է տվյալ ժամանակահատվածի աշխատանքը։ Ոչ մի քաղաքական հանգրվանում արդյունքները չեն կարող ձևավորվել ինքընստինքյան։ Եթե խոսում ենք ՏԻՄ ընտրությունների մասին, ապա շատ կարևոր է, որ այդ շրջանում ընդդիմությունն իր վարքագիծը մշակելիս չկրկնի այն, ինչ եղավ Գյումրու քաղաքապետի ընտրություններից հետո։ Այն իրականում դարձավ դոգմատիկ մի բան, փոխվեցին ընդդիմության ընկալումները և պատկերացումները՝ ընտրությունների իմաստով, բայց հետո տեղի ունեցան Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունները, ինչը հիասթափության բերեց։ Հետևաբար շատ կարևոր է, որ ՏԻՄ ընտրությունների պայքարը մշակելիս, ընդդիմությունը ելնի ոչ թե նախադեպերից բխող կարծրատիպերից, այլ՝ շատ կոնկրետ ուսումնասիրի տեղական համայնքը, և դրանից բխող անելիքներն ու պահանջները հասկանա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Վթարված միկրոավտոբուսում եղել են Գորիսի Ակսել Բակունցի անվան դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ. նոր մանրամասներ

Վթարված միկրոավտոբուսում եղել են Գորիսի Ակսել Բակունցի անվան դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ. նոր մանրամասներ Mon,…

4 ժամ ago

Արջը հարձակվել է կնոջ վրա եւ սպանել նրան

Արջը հարձակվել է կնոջ վրա եւ սպանել նրան Mon, 21 Sep 2026 00:00:10 +0400 Արջը…

5 ժամ ago

Ինքնաթիռի օդաչուն նկարել է հայտնի «Մոնա Լիզային» իր թռիչքի հետագծով

Ինքնաթիռի օդաչուն նկարել է հայտնի «Մոնա Լիզային» իր թռիչքի հետագծով Sun, 20 Sep 2026 23:45:25…

5 ժամ ago

Հայտնի ավտոարտադրող ընկերությունը կշարունակի զանգվածային կրճատումները

Հայտնի ավտոարտադրող ընկերությունը կշարունակի զանգվածային կրճատումները Sun, 20 Sep 2026 23:30:03 +0400 Porsche ընկերությունը հավելյալ…

5 ժամ ago

Արտակարգ իրավիճակ՝ «Հայանտառ»-ի տարածքում

Արտակարգ իրավիճակ՝ «Հայանտառ»-ի տարածքում Sun, 20 Sep 2026 23:20:07 +0400 Սեպտեմբերի 16-ին անօդաչու թռչող սարքով…

5 ժամ ago

Կոնգրեսը Թրամփին ուղղված՝ Իրանական պատերազմն ավարտելու կոչ-բանաձեւ է ընդունել

Կոնգրեսը Թրամփին ուղղված՝ Իրանական պատերազմն ավարտելու կոչ-բանաձեւ է ընդունել Sun, 20 Sep 2026 23:15:43 +0400…

5 ժամ ago