Տեսել ենք, թե ինչ անբարոյական զանգված է հետևում Նիկոլ Փաշինյանին

Տեսել ենք, թե ինչ անբարոյական զանգված է հետևում Նիկոլ Փաշինյանին

Sat, 20 Jun 2026 21:45:54 +0400


Փաշինյանը շարունակում է բռնաճնշումները քաղաքական մրցակիցների նկատմամբ: Այս և այլ թեմաներով զրուցել ենք իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հետ:

– Փաշինյանի այս պահվածքը ո՞ր բնորոշման մեջ է տեղավորվում:

– Ինքն իրեն հռչակեց կրքոտ հռետոր, չէ՞: Շփոթում է անդաստիարակությունը, փողոցային բառապաշարը, «ինչու չես մեռել տականք», օրինակ, որ Արթուր Օսիպյանին ասում էր: Այս ամենը, ինչ որ մենք լսում ենք, ինքը համարում է կրքոտ հռետորի պահվածք: Որ ասում է` ջախջախելու եմ անձայն, միայն ջախջախված ղեկավարը կարող է այդպես խոսել քաղաքական հակառակորդների մասին:

– Ակնարկում եք, որ հաղթանակած վարչապետ չի՞:

– Ես չեմ ակնարկում, ես ասում եմ այն, ինչ-որ կա, իհարկե` ոչ: Մենք դեռ չգիտենք Սահմանադրական դատարանն ինչ է ասելու, ինչ պատասխան է տալու: Չնայած ենթադրում ենք, բայց կան կեղծիքների փաստերը․ ի վերջո, հաղթած վարչապետի պահվածքը այդպիսին չի լինում, այդպիսի բառապաշարով չի լինում և չի ասում, որ 70 տոկոսը ընտրակաշառք են բաժանել, երբ որ չունի գոնե մեկ ապացույց, դատարանի որոշում, դատական ակտ, որ ընտրակաշառք վերցնելը հաստատվել է: Երբ որ կհրապարակվեն այդ ընտրակաշառք վերցնելու դատական ակտերը, նոր այդ ժամանակ ինքը կարող է խոսել: Ինքն իրավունք չունի այդպես խոսել կամ էլ մտածում է, թե իրեն ուզում էին ընտրել, բայց այդ ընտրակաշառքը շեղե՞լ է այդ ճանապարհից: Ո՞վ է ուզում քեզ ընտրի, զոմբիացած հասարակությու՞նը: Տեսել ենք չէ՞ բակերում, թե այդ զոմբիները զոհված զինվորների ծնողներին ոնց էին վերաբերվում, այդ ինչ անբարոյական զանգված է հետևում Նիկոլ Փաշինյանին: Դրանո՞վ է ինքը համարում, թե ինքը չգիտեմ ինչերի է հասել, իսկ մյուսներն էլ ընտրակաշառքով են անցել: Եթե մարդը սուտ է խոսում, ցանկացած կեղծիքի ընդունակ է: Եվ թող ոչ մեկի գլուխը թող չտանի, թե ինքը իբրև թե մեծամասնություն էր: Ես չեմ համարում, որ ինքը հաղթած վարչապետ է, հաղթած վարչապետն այդպիսի ցածրորակ պահվածք չի կարող ունենալ: Եվ ոչ ոք չի մոռացել այդ երկու օր առաջվա իր, չգիտեմ ոնց բնութագրեմ այդ ելույթը, վարչապետին ոչ հարիր ելույթը: Ու ոչ թե վարչապետին, այլ առհասարակ մարդուն ոչ հարիր ելույթը: Կջախջախեմ, չգիտեմ ինչ կանեմ՝ դե ինչ ասեմ, երբ դատական համակարգը, գլխավոր դատախազը, որը միայն ծառայում է Նիկոլ Փաշինյանին ու նրա քմահաճույքներն ու կամայականություններն է ի կատար ածում, դրա համար էլ Նիկոլ Փաշինյանն ինքն է որակում իր ելույթները որպես կրքոտ, քանի որ դատախազությունը որակում չի տալիս և մեղադրանք չի առաջադրում երկու օր առաջվա, կամ Արթուր Օսիպյանի կամ լիքը այլ դեպքերով իր պահվածքին, դրա համար էլ ասում է՝ ես կրքոտ հռետոր եմ: Երևի գլխավոր դատախազը հենց այդպես էլ արձանագրում է, որ նա կրքոտ հռետոր է:

– Ձեր երկարամյա իրավապաշտպան գործունեության ընթացքում երբևէ ականատես եղե՞լ եք ընտրարշավի ժամանակ քաղաքական օպոնենտների հասցեին հնչող սպառնալիքների, վիրավորանքների ու զպրարտությունների այսպիսի նախադեպի, ու հակառակորդների հետ հաշվեհարդար լինելու, սեփական հանրությանը պատերազմով վախեցնելու, ընդդիմադիր քաղաքացիներին կաշառակեր անվանելու դրսևորումների հետ:

– Իհարկե, նախընտրական շրջանում այդպիսի վիճակ չի եղել: Եթե ինքը կարծում է, որ այդքան անմեղ մարդկանց բանտեր գցելով ինչ-որ բանի է հասնելու, ոչ մի բանի չի հասնելու: Ամեն ինչ վերջ ունի, այնպես չի, որ ինքը հավերժ է, այնպես չի, որ ինքը փայլուն վիճակում է կամ այնպես չի, որ ինքը վարչապետ է, տիրապետում է իրավիճակին: Իր ձևը դա է՝ սպառնալիքները, փողոցային բառապաշարը, դա է իր ձևը այս ժողովրդի հետ շփվելու:

– Այնուամենայնիվ, Փաշինյանն իշխանություն է ձևավորել: Ինչո՞ւ է շարունակում գոռալ իր մրցակիցների ուղղությամբ, սպառնալիքներ և այլն, չէ՞ որ ընտրություններն ավարտվել են:

– Չեմ կարող ասել ինչ կա թաքնված դրա տակ, եթե ինչ-որ բան կա թաքնված: Ես եմ, լավ տղա եմ` երևի դա է, չեմ կարող ասել քաղաքական ինչ նպատակներ կան: Մենք տեսանք, որ ադրբեջանական մամուլը դժգոհ է, և թուրքական այդ հրապարակումները ցույց են տալիս, որ դժգոհ են Փաշինյանի սահմանադրական մեծամասնություն չունենալուց և դա մտահոգություններ է առաջացրել: Սա է երևի պատճառը: Ամեն դեպքում իր մերժված լինելը, ամեն դեպքում «Ուժեղ Հայաստանը» չորս ամսվա ընթացքում մեծ լսարան կարողացավ ապահովել, վարչական ռեսուրսի չարաշահումը իշխանության կողմից ինչ չափերի էր հասնում, և ո՞վ է տալիս այդ գնահատականները: ԿԸՀ նախագահը իր աշխատողն էր Ազգային ժողովում, ամեն տեղ, երբ որ մենք տեսնում ենք, որ ոչ մի համակարգ չի գործում Հայաստանում: Ինչ ուզում՝ խոսում է, ում ուզում՝ սպառնում է, ո՞վ պետք է իր ձեռքը բռնի, գլխավոր դատախա՞զը, չէ: Անպատժելիությունն է թույլ տալիս այդ պահվածքը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Չեմ կարծում, թե Քոչարյանը կապ ունի հոկտեմբերի 27-ի հետ

Չեմ կարծում, թե Քոչարյանը կապ ունի հոկտեմբերի 27-ի հետ Tue, 27 Oct 2026 21:15:59 +0400…

12 րոպե ago

Խաղաղությունը դեռ թղթի վրա չկա, բայց Սյունիքով անցնող ճանապարհի հարցն առաջ են տանում․ Կարապետյան

Խաղաղությունը դեռ թղթի վրա չկա, բայց Սյունիքով անցնող ճանապարհի հարցն առաջ են տանում․ Կարապետյան Tue,…

15 րոպե ago

Ի՞նչ է ծրագրում Պուտինն Ադրբեջանի հետ

Ի՞նչ է ծրագրում Պուտինն Ադրբեջանի հետ Tue, 27 Oct 2026 21:00:33 +0400 Ռուսաստանը քննարկում է…

28 րոպե ago

Իսրայելում կրքերը լարված են․ խորհրդարանական ընտրություններ են

Իսրայելում կրքերը լարված են․ խորհրդարանական ընտրություններ են Tue, 27 Oct 2026 20:30:52 +0400 Իսրայելի վարչապետ…

58 րոպե ago

Իմ սիրտը զբաղված է, ունեմ կողակից. Սոնա Շահգելդյան

Իմ սիրտը զբաղված է, ունեմ կողակից. Սոնա Շահգելդյան Tue, 27 Oct 2026 20:23:58 +0400 «Հիմա…

1 ժամ ago

Սկանդալ՝ Apple-ում․ ի՞նչ է կատարվում նոր iPhone-ի հետ

Սկանդալ՝ Apple-ում․ ի՞նչ է կատարվում նոր iPhone-ի հետ Tue, 27 Oct 2026 20:15:30 +0400 Apple-ի…

1 ժամ ago