Կորուստների ինքնահոսը չես կարողանում կանգնեցնել և ընտրություններով հեռանալը լավագույն ճանապարհը կլիներ

Կորուստների ինքնահոսը չես կարողանում կանգնեցնել և ընտրություններով հեռանալը լավագույն ճանապարհը կլիներ

Sun, 21 Jun 2026 09:00:58 +0400


Մենք հաճախ մանր-մունր թեմաների մեջ ենք խրվում, անկարևոր բաների վրա ծախսում մեր էներգիան, չնկատելով ամենակարևորը:

Արցախի կորուստն ու Արցախից հրաժարվելն այս իշխանությունը բացատրեց նրանով, որ այդ թեման պատերազմի առաջ դուռ էր բացում, վտանգում Հայաստանի Հանրապետությունը, որը մենք «գտել ենք»` Արցախը կորցնելուց հետո: Նույն տրամաբանությամբ հայտարարեցին, որ արցախցիների` իրենց հայրենիք վերադարձը, Մինսկի խմբի գոյությունը, միջազգային ատյաններ ուղղված իրավական հայցերը, անգամ Արցախ բառի գործածումը սադրում է մեր «խաղաղասեր» հարևաններին: Նրանք նաև ծանր են տանում ու ագրեսիայով լցվում մեր նկատմամբ, երբ մենք հիշում ենք 1915-ի ցեղասպանությունը, Բաքվի ու Սումգայիթի ջարդերը, նրանց տհաճ է Արևմտյան Հայաստան տերմինի գործածումը, Արարատ սարի առկայությունը մեր խորհրդանիշների վրա…

Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ` պարզ չի, թե ով ում է ցեղասպանել, ուստի «ցեղասպանություն ասես` ցեղասպանություն կստանաս, էթնիկ զտում ասես` էթնիկ զտում կստանաս», այդ պատճառով էլ ինքը «փակել է արցախյան շարժման էջը» և ով փորձի այն բացել` իր հետ գործ կունենա…

Այս ամենին վրադիր նաև սահմանազատման կանոնակարգ վավերացրին, մեր Սահմանադրական դատարանին պարտադրեցին որոշում կայացնել ու մեջը գրել, որ Անկախության հռչակագիրն առոչինչ է: Խաղաղության փաստաթուղթ նախաստորագրեցին ու Թրիփի համաձայնագրեր կնքեցին: Տավուշից Ադրբեջանի ուզած հատվածը տվեցին, դրա դիմաց ոչինչ չստանալով, գերիների հարցը չեն բարձրաձայնում, անգամ մեր 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքները չեն ազատում ադրբեջանցիք… և մենք լուռ տանում ենք այս ամենը:

Եվ այսքան անպատմելի, չարդարացված, ողբերգական զիջումներից հետո էլ պարզվում է` պատերազմի, ռազմական էսկալացիայի ռիսկը չի վերացել: Ինքը` Փաշինյանը Հաջիևի այցը Դիլիջան` ընտրությունների հաջորդ օրը բացատրեց` «ռիսկերը կառավարելու» անհրաժեշտությամբ, որը մարդկային լեզվով ասած` պատերազմի վտանգը կանխելու մասին է…

Երբ խելացի մարդիկ ասում էին, որ զիջումների գնալ չի կարելի, որովհետև զիջումը զիջում է բերելու և մեր հարևան հրեշավոր պետության ախորժակն ավելի ու ավելի է բացվելու, սրա մասին էին ասում: Երբ ասում էին` հեռացիր, որ նոր մարդը նոր կետից սկսի բանակցությունները և մեր պետությունը շանս ստանա, սրա մասին էին ասում: Երբ ասում էին` մի փչացրու Ռուսաստանի հետ հարաբերությունները, որովհետև Արևմուտքը մեր պաշտպանվածությունը չի ապահովելու և մենք մնալու ենք տետ ա տետ այս չկշտացող գազանի առաջ, սրա մասին էին ասում…

Վերջապես, հարցն այն չի, որ մի 500 կամ 700 հազար մոլորյալ ձեզ դեռ ձայն է տալիս, հարցն այն է, որ կորուստների ինքնահոսը չես կարողանում կանգնեցնել և ընտրություններով հեռանալը լավագույն ճանապարհը կլիներ:

Իսկ հիմա արդեն Նախիջևանում «Արևմտյան Ադրբեջան» կոնֆերանսին և դրանց բարձրաստիճան պաշտոնյաների լկտի հայտարարություններին ենք հետևում, թե ինչպես են Սյունիքը վերցնելու, Գյոյչայի ափին շուտով հանգստանալու…

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Երևանի Կապույտ մզկիթը հայ-իրանական է եղել և այդպիսին էլ կմնա․ Իրանի դեսպան

Երևանի Կապույտ մզկիթը հայ-իրանական է եղել և այդպիսին էլ կմնա․ Իրանի դեսպան Tue, 03 Nov…

8 րոպե ago

Շամանը` հետախուզման տվյալների բազայում

Շամանը` հետախուզման տվյալների բազայում Tue, 03 Nov 2026 21:30:40 +0400 Ռուս երգիչ Shaman-ին ավելացրել են…

23 րոպե ago

Նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կգործի կայանման սահմանափակում

Նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կգործի կայանման սահմանափակում Tue, 03 Nov 2026 21:18:44 +0400 Երևանի քաղաքապետարանը…

35 րոպե ago

Հրաչ Մուրադյանը նոր հաղորդում կվարի

Հրաչ Մուրադյանը նոր հաղորդում կվարի Tue, 03 Nov 2026 21:15:58 +0400 MONK3-ը հիմնադրման երկրորդ տարեդարձի…

37 րոպե ago

Այսօր ֆուտբոլային կրքերն են եռալու․ Չեմպիոնների լիգայի խաղային օրը խոստանում է մեծ դրամա

Այսօր ֆուտբոլային կրքերն են եռալու․ Չեմպիոնների լիգայի խաղային օրը խոստանում է մեծ դրամա Tue, 03…

51 րոպե ago

Հիշողություններ Հայաստանի մասին․ Նադեժդա Մանդելշտամ

Հիշողություններ Հայաստանի մասին․ Նադեժդա Մանդելշտամ Tue, 03 Nov 2026 21:00:18 +0400 Հայաստանն առանձնահատուկ տեղ ունի…

53 րոպե ago