Երկու ուղևորի իջեցրել են․ ահազանգ՝ Զվարթնոց օդանավակայանում լրացուցիչ ստուգումների մասին

Երկու ուղևորի իջեցրել են․ ահազանգ՝ Զվարթնոց օդանավակայանում լրացուցիչ ստուգումների մասին

Sun, 21 Jun 2026 13:41:30 +0400


Զվարթնոց օդանավակայանում լրացուցիչ ստուգումների մասին… (եթե չգիտեիք, իմացեք)

Հետընտրական Հայաստանում, որ սկսել են մեղադրել հատկապես Ռուսաստանում աշխատող-ապրողներին (նրանց անգամ ընտրական տուրիստ են անվանել որոշ «մեծանուն» ու «էս ազգի համար լիքը արած ունեցող» պատգամավորներ), հետաքրքիր ու դեռևս չլսված մոտեցում է ռազմական ոստիկանության կողմից կիրառվում՝ թիրախավորել հիմնականում դեպի Ռուսաստան մեկնող թռիչքների արական սեռի ուղևորներին։ Երբեմն թիրախում հայտնվում են նաև դեպի Եվրոպա մեկնողները (օրինակ, երեկ ինձ էլ կանգնեցրին մի 40վրկ), քանի որ չնայած ռուսական ավիաուղիները Երևանում դեռ դեմփինգային թռիչքային սլոթներ ունեն, բայց «իրավիճակը» փոփոխվում է. կեսօրին նաև դեպի Եվրոպա կարելի է գնալ։ Աշխատում են դե մարդիկ, որ «դիվերսիֆիկացիա» լինի։ Շուտով կխոսենք Խորհրդային տարիների օկուպացիայի մասին… սա դեռ 2020-ից հետո էի մի քանի տեղ ասել, երբ նկատվեցին առաջին ծիլերը։

Զվարթնոցի առաջին անցակետից հետո, մինչև սահմանապահի խցիկի դիմաց հասնելը, հիմա էլ առաջին անգամ հայտնվել են երկու-երեք երիտասարդ աշխատողներ (պատերազմի ժամանակ չկային իրենք, Քովիդի ժամանակ նույնպես չկային), համակարգչի դիմաց նստած, որոնց կողքով անցնելիս խնդրում են «հարգելի քաղաքացուն» հայտնել, թե ուր է մեկնում, ապա պահանջում են անձնագիր, ու ստուգում են տվյալները՝ տեսնելու արդյոք վերջինս պետք է մասնակցի 25-օրյա վարժական հավաքների, թե ծանուցագիր չունի ստացած (համակարգում եթե անունդ հայտնվեց, «իջեցնում են» թռիչքից)։ Լրացուցիչ հարցերի չեն սիրում պատասխանել, բայց … ինչպես կյանքն է սովորեցրել՝ միշտ պետք է հարց տվողը ճիշտ տեղին խփի, այդ ժամանակ արբանյակը կաշխատի։

Ի դեպ, կեսգիշերից մինչև վաղ առավոտ թռիչքների ժամանակ, որոնք հիմնականում դեպի ԵՄ երկրներ ուղղությունների համար է, այսպիսի «պետականամետ» մոտեցում չի դրսևորվում (առնվազն այն օրերին, երբ մեկնել եմ վերջերս)։ Ինչու-ների պատասխանը կարելի ա փորձել ստանալ պետական կառույցներից երևի։

Հ.Գ.: Մեր թռիչքից երկու ուղևորի իջեցրել էին։ Անհայտ այդպես էլ մնաց, թե մարդկանց տանում են 25-օրյա վարժանքների, թե ուղղակի էդ մարդիկ փոշմանեցին ու որոշեցին չմեկնել։ Արդյունքում մի 20-25ր բորտ-ուղեկցողները ստիպված էին բոլորին հերթով հարցնել, թե բեռնախցիկում իրենց ապրանքն է, թե ոչ… մի կինոյի պատմություն, եթե կարճ։

Գրել է Հարություն Ծատրյանը

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

11 արտադրողի կաթնամթերքը լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են մի շարք անհամապատասխանություններ

11 արտադրողի կաթնամթերքը լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են մի շարք անհամապատասխանություններ Sat, 31 Oct 2026…

56 րոպե ago

Մասկը կույրերի համար նախատեսված հատուկ գաջեթ է ստեղծել

Մասկը կույրերի համար նախատեսված հատուկ գաջեթ է ստեղծել Sat, 31 Oct 2026 23:30:08 +0400 Ամերիկացի…

1 ժամ ago

Հայտնի երգչուհու նախկին ամուսինը ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել

Հայտնի երգչուհու նախկին ամուսինը ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել Sat, 31 Oct 2026 23:13:57 +0400…

1 ժամ ago

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ Sat, 31 Oct 2026 22:59:03 +0400 Հոկտեմբերի 31-ին…

2 ժամ ago

Հայ մարզիկները մեդալներ են շահել

Հայ մարզիկները մեդալներ են շահել Sat, 31 Oct 2026 22:45:14 +0400 Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող…

2 ժամ ago

«Շուտով գործարք կկնքենք»․ Թրամփ

«Շուտով գործարք կկնքենք»․ Թրամփ Sat, 31 Oct 2026 22:30:50 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, թե…

2 ժամ ago