Շոգը փոխարինվեց աղետով

Շոգը փոխարինվեց աղետով

Sun, 21 Jun 2026 20:15:54 +0400


Շարունակվող շոգի ալիքի ֆոնին շաբաթ օրը Գերմանիայի մի շարք շրջաններում ուժգին ամպրոպներ և տեղատարափ անձրևներ են տեղացել՝ առաջացնելով հանկարծակի ջրհեղեղներ, կայծակի հարվածներ և բազմաթիվ վնասվածքներ, հաղորդում է dpa-ն։Ամենից ավելի լրջորեն տուժել է երկրի հարավ-արևմուտքում գտնվող Ռայնլանդ-Պֆալց դաշնային երկիրը։Շրջաններից մեկում գետի ջրի մակարդակը չորս ժամից էլ քիչ ժամանակում բարձրացել է 27 սանտիմետրից մինչև 1,96 մետր։ Տեղական իշխանությունների վկայությամբ, նման ջրհեղեղներ վիճակագրորեն տեղի են ունենում մոտավորապես 50 տարին մեկ անգամ։ Չնայած տարերքի մեծ մասշտաբներին՝ լուրջ վնասներից հաջողվել է խուսափել նախապես հայտարարված նախազգուշացումների և արտակարգ ծառայությունների պատրաստվածության շնորհիվ։ Անբարենպաստ եղանակի ընթացքում չեղարկվել են որոշ զանգվածային միջոցառումներ, իսկ հրշեջները տասնյակ անգամներ մեկնել են կանչերով։

Հարևան Բադեն-Վյուրտեմբերգ երկրամասում ինը մարդ տուժել է կայծակի հարվածից՝ մարզական փառատոնի ժամանակ։ Վեց հոգի տեղափոխվել է հիվանդանոց, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Միջադեպը տեղի է ունեցել Կառլսրուեի մոտ գտնվող Ռաշտատ քաղաքում, որտեղ փառատոնի մասնակիցները տեղավորվել էին մարզադաշտի տարածքում տեղադրված վրաններում։

Մոտ 100 կիլոմետր դեպի հարավ-արևելք մեկ կին է կայծակի հարվածից թեթև վնասվածքներ ստացել։ Նրան նույնպես հոսպիտալացրել են։

Գերմանիայի հյուսիսում փոթորիկը խափանել է Ֆլենսբուրգ քաղաքի մերձակայքում անցկացվող փառատոնը։ Այնտեղ 13 մարդ թեթև վնասվածքներ է ստացել։ Մոտ հինգ հազար այցելու հավաքած միջոցառումը ստիպված են եղել ժամանակավորապես տարհանել, սակայն առավոտյան այն արդեն վերսկսվել է։

Անբարենպաստ եղանակի պատճառով տարհանում է իրականացվել նաև Արևելյան Ֆրիզիայում՝ Լեեր քաղաքի շրջանում գտնվող վրանային ճամբարում։ Ճամբարից դուրս է բերվել մոտ 300 երեխա։ Ոստիկանության տվյալներով, նրանցից ոչ ոք չի տուժել։

Գերմանիայի օդերևութաբանական ծառայությունը զգուշացնում է, որ ամպրոպները կպահպանվեն նաև հանգստյան օրերին։ Կիրակի ամենաբարդ իրավիճակը սպասվում է Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա երկրամասում, հատկապես Ռուրի շրջանում։ Ավելի ուշ ամպրոպային ճակատը կարող է տեղափոխվել երկրի կենտրոնական և հարավ-արևելյան շրջաններ։

Միաժամանակ օդերևութաբանները կանխատեսում են, որ ծայրահեղ շոգ եղանակը կպահպանվի։ Առաջիկա օրերին Գերմանիայի կենտրոնական և հարավային շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի 32–39 աստիճանի։ Բարձր ջերմաստիճանն արդեն խնդիրներ է առաջացրել ճանապարհներին. Բեռլինի և Դրեզդենի միջև A13 ավտոբանում երթևեկությունը դժվարացել է շոգի ազդեցության տակ ասֆալտի ձևախախտման պատճառով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Քաղցր «թույն»․ ինչու են վտանգավոր մրգային հյութերը և ում համար

Քաղցր «թույն»․ ինչու են վտանգավոր մրգային հյութերը և ում համար Thu, 25 Jun 2026 22:30:13…

4 րոպե ago

«Ուժեղ Հայաստան»-ը կոչ է անում իր ընտրողներին վիճարկել բողոքների քննությունը․ հանդիպումը հունիսի 26-ին

«Ուժեղ Հայաստան»-ը կոչ է անում իր ընտրողներին վիճարկել բողոքների քննությունը․ հանդիպումը հունիսի 26-ին Thu, 25…

14 րոպե ago

Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է

Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Thu, 25 Jun 2026 22:15:01 +0400 Հունիսի 25-ին՝ ժամը…

19 րոպե ago

Ըստ Թրամփի՝ Իրանը «փախչելու տեղ չունի»

Ըստ Թրամփի՝ Իրանը «փախչելու տեղ չունի» Thu, 25 Jun 2026 22:00:24 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ…

34 րոպե ago

Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ

Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Thu, 25 Jun 2026 21:59:22 +0400 Սամվել…

35 րոպե ago

Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան

Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Thu, 25 Jun 2026 21:45:52 +0400 Իշխանատենչությու՞ն թե՞…

48 րոպե ago