Հայաստանի ամենամեծ զորությունը մեր մարդիկ են․ Թաթոյան

Հայաստանի ամենամեծ զորությունը մեր մարդիկ են․ Թաթոյան

Sun, 21 Jun 2026 22:22:22 +0400


Սիրելի՛ հայրենակիցներ,

Իմ անկեղծ շնորհակալությունն եմ հայտնում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր վստահեցին ինձ, մեր թիմին:
Տարիներ շարունակ, տեսել եմ մարդկանց ցավը, անարդարությունը, հիասթափությունը, տեսել եմ դժվարություններ, բայց տեսել եմ նաև արժանապատվություն, ուժ և հավատ։

Իմ աշխատանքի տարիներն ինձ սովորեցրել են մի կարևոր բան․ Հայաստանի ամենամեծ զորությունը մեր մարդիկ են։
Քարոզարշավի ընթացքում գյուղերում, քաղաքներում, բակերում, տներում հազարավոր մարդկանց հետ հանդիպումների ժամանակ ես դրանում առավել համոզվեցի:

Այս ընտրություններում ձեր տված յուրաքանչյուր ձայն ինձ համար արժեք է: Դա վստահություն է, դա հավատ է, որը պարտավորեցնում է։

Դա պատասխանատվություն է, որ մենք պատվով ենք կրում։

Ես շնորհակալություն եմ հայտնում յուրաքանչյուրիդ՝ ձեր հավատի, ձեր աջակցության, ձեր վստահության և ձեր կողքին կանգնելու հնարավորության համար։

Մեր ճանապարհը շարունակվում է։ Ես շարունակելու եմ ծառայել մեր ժողովրդին նույն սկզբունքներով, որոնց հավատարիմ եմ եղել ամբողջ կյանքում՝ արդարությամբ, ազնվությամբ և պատասխանատվությամբ։
Խոնարհվում եմ ձեր վստահության առաջ։

Շնորհակալ եմ։

Գրել է Արման Թաթոյանը

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ

Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ…

10 րոպե ago

Ախր այգու միջի ամենալավ վարդերն են գողանում…

Ախր այգու միջի ամենալավ վարդերն են գողանում... Mon, 22 Jun 2026 14:15:27 +0400 Քաղաքական անհաճո…

11 րոպե ago

Ամերիկայի հայկական համագումարը ողջունում է Հայաստանին վերաբերող վեց փոփոխությունների ներկայացումը

Ամերիկայի հայկական համագումարը ողջունում է Հայաստանին վերաբերող վեց փոփոխությունների ներկայացումը Mon, 22 Jun 2026 14:10:02…

17 րոպե ago

Ավինյանը՝ խցանումների մասին

Ավինյանը՝ խցանումների մասին Mon, 22 Jun 2026 14:03:47 +0400 Երևանում՝ հատկապես կենտրոնական հատվածներում, տրանսպորտային ծանրաբեռնվածությունն…

23 րոպե ago

ԱՄՆ-Իրան բանակցությունների հերթական փուլը մեկնարկեց․ ինչ է հայտնի

ԱՄՆ-Իրան բանակցությունների հերթական փուլը մեկնարկեց․ ինչ է հայտնի Mon, 22 Jun 2026 14:00:51 +0400 Իրանական…

26 րոպե ago

Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարում

Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարում Mon, 22 Jun 2026 13:46:04 +0400 Գյումրի–Մոսկվա չվերթ…

41 րոպե ago