Երեքշաբթի , 25 Օգոստոսի 2026

Հայաստանի ամենամեծ զորությունը մեր մարդիկ են․ Թաթոյան

Հայաստանի ամենամեծ զորությունը մեր մարդիկ են․ Թաթոյան

Sun, 21 Jun 2026 22:22:22 +0400


Սիրելի՛ հայրենակիցներ,

Իմ անկեղծ շնորհակալությունն եմ հայտնում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր վստահեցին ինձ, մեր թիմին:
Տարիներ շարունակ, տեսել եմ մարդկանց ցավը, անարդարությունը, հիասթափությունը, տեսել եմ դժվարություններ, բայց տեսել եմ նաև արժանապատվություն, ուժ և հավատ։

Իմ աշխատանքի տարիներն ինձ սովորեցրել են մի կարևոր բան․ Հայաստանի ամենամեծ զորությունը մեր մարդիկ են։
Քարոզարշավի ընթացքում գյուղերում, քաղաքներում, բակերում, տներում հազարավոր մարդկանց հետ հանդիպումների ժամանակ ես դրանում առավել համոզվեցի:

Այս ընտրություններում ձեր տված յուրաքանչյուր ձայն ինձ համար արժեք է: Դա վստահություն է, դա հավատ է, որը պարտավորեցնում է։

Դա պատասխանատվություն է, որ մենք պատվով ենք կրում։

Ես շնորհակալություն եմ հայտնում յուրաքանչյուրիդ՝ ձեր հավատի, ձեր աջակցության, ձեր վստահության և ձեր կողքին կանգնելու հնարավորության համար։

Մեր ճանապարհը շարունակվում է։ Ես շարունակելու եմ ծառայել մեր ժողովրդին նույն սկզբունքներով, որոնց հավատարիմ եմ եղել ամբողջ կյանքում՝ արդարությամբ, ազնվությամբ և պատասխանատվությամբ։
Խոնարհվում եմ ձեր վստահության առաջ։

Շնորհակալ եմ։

Գրել է Արման Թաթոյանը

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սկսել վարույթ՝ վարչապետի գործողություններում Սահմանադրության խախտման հատկանիշների առկայությունը ստուգելու նպատակով

Սկսել վարույթ՝ վարչապետի գործողություններում Սահմանադրության խախտման հատկանիշների առկայությունը ստուգելու նպատակով Mon, 24 Aug 2026 19:28:31 …