Ինչում են մեղադրում Մարտուն Գրիգորյանի որդուն. Նա կալանավորված է

Ինչում են մեղադրում Մարտուն Գրիգորյանի որդուն. Նա կալանավորված է

Mon, 22 Jun 2026 15:02:29 +0400


Այսօր տեղեկացանք, որ կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին: Նրա մեղադրանքը կապված է 2025 թվականի հունիսին Գյումրու կենտրոնում՝ «Հացատուն» կոչվող սննդի օբյեկտի հարևանությամբ տեղի ունեցած միջադեպի հետ, որի ժամանակ կրակոցներ էին հնչել։ Տեղի էր ունեցել ծեծկռտուք, որն ավարտվել էր կրակոցներով, վիրավորներ կային։ Դեպքից հետո անձինք էին ձերբակալվել, նրանց թվում նաեւ` Մարտուն Գրիգորյանի որդին՝ Կամո Գրիգորյանը եւ հորեղբոր որդին՝ Արտյոմ Գրիգորյանը։

Քննչական կոմիտեում դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը), 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հոդվածներով։

Արտյոմ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել Քրեական օրենսգրքի 297֊րդ հոդվածի 3֊րդ մասով, 479֊րդ հոդվածի 2֊րդ մասի 4֊րդ կետով և 404֊րդ հոդվածի 2֊րդ մասի 2֊րդ կետով, խափանման միջոց էր ընտրվել տնային կալանքը, 15 մլն դրամ գրավը և բացակայելու արգելքը։

Կամո Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել 195֊րդ հոդվածի 2֊րդ մասի 5֊րդ կետ, 334֊րդ հոդվածի 1֊ին մասով, և 297֊րդ հոդվածի 3֊րդ մասով, խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը, հայտարարվել հետախուզում։ Վաչագան Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել 297֊րդ հոդվածի 3֊րդ մասով, 195֊րդ հոդվածի 1֊ին մասով, 335֊րդ հոդվածի 1֊ին մասով, խափանման միջոցը՝ կալանք, հայտարարվել է հետախուզում Մեղադրյալներից Վաչագան Կարապետյանը Գյումրիում հայտնի գործարար «Շեկոյի» տղան է։

Կողմերի միջև տարաձայնություններն առաջացել էին դեռևս ՏԻՄ ընտրությունների ժամանակ և դրանից հետո ստեղծված ներքաղաքական զարգացումների հետ էին առնչվում։ Մենք գրել էինք, որ վիճաբանության առանցքում եղել են նաև նախկին նախագահներին հետ կապված` «սերժական և քոչարյանական» թեզեր։ Ինչպես նաև կար անձնական դրդապատճառ` Շեկոյի որդին չէր ներում Մարտուն Գրիգորյանին այն բանի համար, որ օգնեց քաղաքապետ դառնալ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, քանի որ Ղուկասյանի եղբոր տղան տարիներ առաջ մեղադրվել էր իր հորը սպանելու մեջ եւ որի համար դատապարտված էր 15 տարի ազատազրկման։

Մոտ մեկ տարվա հետախուզումից հետո` մի քանի օր առաջ` հունիսի 19-ին նա ինքնակամ ներկայացել է իրավապահ մարմիններին, նրա նկատմամբ կիրառվել է խափանման միջոց՝ 2 ամսյա կալանքը։ Կ․Գրիգորյանի պաշտպան Արսեն Բաբայանը մեր հարցին, թե ինչո՞ւ մեկ տարի անց իր պաշտպանյալը որոշեց ներկայանալ նախաքննական մարմնին՝ ասաց․ «Թե ինչու հիմա՝ այս փուլում զերծ կմնամ պատասխանել: Դա նաեւ պաշտպանության մարտավարությունը չբացահայտելու համար։ Իսկ ներկայացել է ապացուցելու իր անմեղությունը։ Եթե հիմա ներկայանալու մասին ընդհանուր ասեմ, ապա դա պայմանավորված էր նախկինում եւ ներկայում` ինչպես Գյումրիում, այնպես էլ համապետական քաղաքական իրողություններով»։

Մեկ տարվա ընթացքում այս քրեական գործով զարգացումներ են եղել․ «Շեկոյի» տղա Վաչագանի մասն առանձնացվել է մայր գործից, ուղարկվել է դատաքննության, այժմ Շիրակի մարզի դատավոր Արսեն Գեղամյանի նախագահությամբ նիստեր են տեղի ունենում․ հետախուզման մեջ գտնվող Վաչագանն ավելի վաղ ներկայացել է իրավապահներին, եւ նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխարինվել է վարչական հսկողությամբ, բացակայելու արգելքով եւ գրավով։

«Հրապարակ»-ը տեղեկացավ, որ Մարտուն Գրիգորյանի եղբոր տղային ՝ Արտյոմ Գրիգորյանին, որին մեղադրում էին խուլիգանության եւ քրեական այլ հանցանքների համար, նախաքննության փուլում արդարացրել են, նախաքննության ընթացքում հերքվել են կասկածները, որը նա միջադեպի մասնակից է եղել, ուստի ընտրված խափանման միջոցները վերացվել են։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սեդրակ Քոչարյանը և Սիրուշոն օրվա գլխավոր հերոսներն են

Սեդրակ Քոչարյանը և Սիրուշոն օրվա գլխավոր հերոսներն են Thu, 27 Aug 2026 00:09:59 +0400 Օգոստոսի…

42 րոպե ago

Մարդ ինչքան անբարո պետք է լինի․․․ Ամեն ինչ էսքան խոցելի, էսքան անհեթեթ ու գլխիվայր շրջվա՞ծ…

Մարդ ինչքան անբարո պետք է լինի․․․ Ամեն ինչ էսքան խոցելի, էսքան անհեթեթ ու գլխիվայր շրջվա՞ծ...…

47 րոպե ago

70 միլիոն եվրոյով նոր կիսապաշտպան են գնել

70 միլիոն եվրոյով նոր կիսապաշտպան են գնել Thu, 27 Aug 2026 00:00:29 +0400 «Մանչեսթեր Յունայթեդ»…

51 րոպե ago

200 հազար ամերիկյան վիզա կչեղարկվի

200 հազար ամերիկյան վիզա կչեղարկվի Wed, 26 Aug 2026 23:45:00 +0400 Ամերիկյան վարչակազմը մտադիր է…

1 ժամ ago

Մոսկվա է մեկնել ռազմական ինքնաթիռով

Մոսկվա է մեկնել ռազմական ինքնաթիռով Wed, 26 Aug 2026 23:30:29 +0400 Մոսկվա է այցելել ԱՄՆ…

1 ժամ ago

Նախկինում ձեռնպահ ենք մնացել մեկ ընտանիքից 2 անձ, կամ կին կալանավորելուց, եւ երբեք չենք արել դա տնտեսական հանցագործությունների պարագայում

Նախկինում ձեռնպահ ենք մնացել մեկ ընտանիքից 2 անձ, կամ կին կալանավորելուց, եւ երբեք չենք արել…

2 ժամ ago