Հայաստանյան քաղաքական «կյանքում» ամեն ինչ դեռ նոր է սկսվում

Հայաստանյան քաղաքական «կյանքում» ամեն ինչ դեռ նոր է սկսվում

Mon, 22 Jun 2026 15:15:30 +0400


Եթե ինչ-որ մեկին թվում է, թե Հայաստանում ընտրությունների պաշտոնական ավարտից հետո իրավիճակը կվերադառնա հանգիստ և բնականոն հուն, կամ ընդդիմությունը մի փոքր կաղմկի ու ամեն ինչ կանցնի, ապա դուք խորապես սխալվում եք։ Առավել ևս սկզբունքային սխալ էր համեմատել 2021 թվականի հետընտրական իրավիճակը 2026 թվականի հետընտրական մթնոլորտի հետ։
Եվ պատճառը նույնիսկ այն չէ, որ իշխանությունը պարզապես վերցրեց ու լկտիաբար, ագրեսիվ կերպով, բառի բուն իմաստով՝ «թրքավարի», փոշիացրեց և իր վերջո յուրացրեց բազմաթիվ մարդկանց ձայները։ Եվ նույնիսկ պատճառն այն չէ, որ ընտրություններից հետո Փաշինյանն ու նրա սպասարկուները շարունակեցին զանգվածային ձերբակալություններն ու հետապնդումները՝ իրենց հակահայ քաղաքականության հետ չհամաձայնող մարդկանց նկատմամբ, ներկայացնելով բացարձակ անհեթեթ մեղադրանքներ (ի վերջո, ցանկացած բռնապետություն առանձնապես չի մտածում մեղադրանքների տրամաբանական հիմնավորվածության մասին` մարդը լինի, հոդվածը կգտնվի)։ Խնդիրը բոլորովին այլ տեղում է։

Մասնավորապես՝ Փաշինյանն ու նրա սպասարկուները հասկանում են, որ նույնիսկ այն ամենից հետո ինչ արեցին ընտրությունների ընթացքում՝ սկսած բյուջեի միջոցով «հպարտ քաղաքացիներին» անուղղակի կաշառելուց (բժշկական ապահովագրություն, համայնքների ղեկավարների միջոցով հասցեական «օգնություն», կենսաթոշակների բարձրացում 22 դոլարով և այլն), մինչև անհամաձայն քաղաքացիների դեմ բացարձակ անտրամաբանական ու աբսուրդային հարձակումները, միևնույն է, չկարողացան իրենց համար ապահովել իրավական հիմք` այն հանձնարարականների և ցուցումների իրականացման համար, որոնք իջեցվել էին իրենց Բաքվից և Անկարայից։

Իսկ եթե հաշվի առնենք, որ Փաշինյանի իշխանության գլխավոր և անսասան երաշխավորը դա հայասպան Էրդողան–Ալիև անբաժան զույգն է, ապա իրավիճակը ներկայիս հայկական իշխանությունների համար դառնում է առավել քան ճգնաժամային։
Մյուս կողմից՝ և՛ Փաշինյանը, և՛ նրա սպասարկուները շատ լավ հասկանում են, որ երբեմնի «հպարտ քաղաքացիների» ճնշող մեծամասնությունն այսօր ատում է իրենց։ Եվ ինչ քվեներ էլ նկարեն կամ յուրացնեն, հակաիշխանական տրամադրությունները Հայաստանում շարունակելու են միայն աճել։ Սա արդեն գրեթե անխուսափելի գործընթաց է։
Սակայն մենք նաև հասկանում ենք, որ Փաշինյանն ու նրա սպասարկուները հանձնվելու մտադրություն չունեն։ Նրանք մինչև վերջ ատամներով կառչելու են իրենց աթոռներից և, բնականաբար, առավելագույնս սրելու են իրավիճակը երկրում՝ արդեն բացահայտ առճակատման մեջ մտնելով այն հայերի հետ, ովքեր չեն ցանկանում դառնալ թուրք-ադրբեջանական հրեշի կերը։

Ինչո՞ւ։

Պատասխանը շատ պարզ է։

Փաշինյանական, այսպես կոչված, «խաղաղությունը» հիմնված է բացառապես հայկական արյան, մշտական զիջումների և Հայաստանի Հանրապետության հիմնարար դիրքերի հանձնման վրա՝ հօգուտ Թուրքիայի և Ադրբեջանի։

Բավական է, որ Փաշինյանն ու նրա սպասարկուները թեկուզ մեկ րոպեով դադարեցնեն Ալիևին ու Էրդողանին «կերակրել» հայերի կյանքերով, Հայաստանի ապագայով ու պետական շահերով, և վերջ։

Թուրքական հրեշը պարզապես կուլ կտա նրանց։ Նրանք դա գիտեն։ Ինչպես նաև գիտեն, որ իրենց «խաղը», ըստ էության, արդեն պարտված է։ Որովհետև այսօր նրանց ընդիմանում է ոչ միայն դասական առումով ընդդիմությունը, որքան ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ։

Իսկ հարյուր հազարավոր անհամաձայն մարդկանց հնարավոր չէ ո՛չ բանտերը լցնել, ո՛չ էլ վախեցնել։
Հենց սա է Փաշինյանի և նրա սպասարկուների շարունակվող, չափազանց նյարդային և հիստերիկ գործողությունների իրական պատճառը։

Ուստի հայաստանյան քաղաքական «կյանքում» ամեն ինչ դեռ նոր է սկսվում։

Արման Աբովյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Tue, 24 Nov 2026 23:53:14 +0400 «Հայաստանի…

8 ժամ ago

Մելանյա Թրամփը պաշտոնապես սկսել է Սպիտակ տան Սուրբ Ծննդյան տոների շրջանը

Մելանյա Թրամփը պաշտոնապես սկսել է Սպիտակ տան Սուրբ Ծննդյան տոների շրջանը Tue, 24 Nov 2026…

8 ժամ ago

Երբ է հեշտ եւ երբ է դժվար հարաբերությունները պահպանելը

Երբ է հեշտ եւ երբ է դժվար հարաբերությունները պահպանելը Tue, 24 Nov 2026 23:30:54 +0400…

8 ժամ ago

Նոր Սահմանադրության նախագիծ, TRIPP-ի գործնական փուլի մեկնարկից հետո տարածաշրջանային արձագանքներ․ Օրվա լրահոս

Նոր Սահմանադրության նախագիծ, TRIPP-ի գործնական փուլի մեկնարկից հետո տարածաշրջանային արձագանքներ․ Օրվա լրահոս Tue, 24 Nov…

9 ժամ ago

Եվրոպան պատրաստ չէ ռուսական զանգվածային հարվածներին․ ամերիկացի գեներալ

Եվրոպան պատրաստ չէ ռուսական զանգվածային հարվածներին․ ամերիկացի գեներալ Tue, 24 Nov 2026 23:07:35 +0400 Եվրոպայում…

9 ժամ ago

Նախարարի հրամանն ընդունվել է իրավական պահանջների խախտմամբ․ փաստաբան

Նախարարի հրամանն ընդունվել է իրավական պահանջների խախտմամբ․ փաստաբան Tue, 24 Nov 2026 23:03:05 +0400 Փաստաբան…

9 ժամ ago