Փաշինյանի գործողությունները կանխարգելելու համար, իսկապես, դրա կարիքն ունենք

Փաշինյանի գործողությունները կանխարգելելու համար, իսկապես, դրա կարիքն ունենք

Mon, 22 Jun 2026 18:16:17 +0400


«Նժար» սահմանադրական շարժման համահիմնադիր և «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցը անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի՝ ընդդիմադիր ուժերի միավորման վերաբերյալ հայտարարությանը։

Նրա խոսքով՝ կարևոր է, որպեսզի ձևավորվող քաղաքական հարթակը չվերածվի սահմանափակ շրջանակի մարդկանց միավորման, որտեղ գերակշռեն նույն մոտեցումներն ու շահերը։ Կարապետյանցը նշել է, որ երկրում առկա իրավիճակը պահանջում է արմատական փոփոխություններ և լայն համախմբում։

Նա ընդգծել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետագա քայլերը կարող են նոր մարտահրավերներ ստեղծել հասարակության համար, ինչի հետևանքով քաղաքացիներն ավելի հստակ կընկալեն երկրի առջև ծառացած վտանգները։

Կարապետյանցի գնահատմամբ՝ այդ զարգացումները կանխելու և արդյունավետ հակազդելու համար անհրաժեշտ է, որ ընդդիմադիր ուժերը հանդես գան միասնական դիրքերից։ Նա նաև նշել է, որ հասարակությանը պետք է ներկայացվեն այնպիսի քաղաքական փոփոխություններ և լուծումներ, որոնք թույլ կտան բացառել նախկին սխալների կրկնությունը և ապագայում կանխել նմանատիպ իշխանությունների վերարտադրությունը։

«Նիկոլ Փաշինյանի գործողությունները կանխարգելելու համար, մենք իսկապես միասնական ճակատով հանդես գալու կարիք ունենք»,- նշել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մի քանի ժամից հատուկ ուղերձով կդիմի ժողովրդին

Մի քանի ժամից հատուկ ուղերձով կդիմի ժողովրդին Mon, 02 Nov 2026 11:30:21 +0400 ԱՄՆ նախագահ…

5 րոպե ago

TRIPP-ն ու խաղաղության պայմանագիրը պետք է խորհրդարան ներկայացվեին միասին

TRIPP-ն ու խաղաղության պայմանագիրը պետք է խորհրդարան ներկայացվեին միասին Mon, 02 Nov 2026 11:29:36 +0400…

5 րոպե ago

Պիտի խստացնենք 30․000 տուգանքը. Ավինյան

Պիտի խստացնենք 30․000 տուգանքը. Ավինյան Mon, 02 Nov 2026 11:26:44 +0400 Մեր նախորդ շրջայցին տեսանք,…

8 րոպե ago

Հստակ է՝ նոր Սահմանադրության նախագիծը երբ է հրապարակվելու

Հստակ է՝ նոր Սահմանադրության նախագիծը երբ է հրապարակվելու Mon, 02 Nov 2026 11:26:03 +0400 Հայաստանի…

9 րոպե ago

Աշխարհում չկա երկիր, որ ասի՝ իմ բյուջեն շատ է

Աշխարհում չկա երկիր, որ ասի՝ իմ բյուջեն շատ է Mon, 02 Nov 2026 11:25:29 +0400…

9 րոպե ago

Սահմանադրության փոփոխությամբ էլ դեռ պարզ չէ՝ կլինի՞ խաղաղություն, թե՞ ոչ

Սահմանադրության փոփոխությամբ էլ դեռ պարզ չէ՝ կլինի՞ խաղաղություն, թե՞ ոչ Mon, 02 Nov 2026 11:20:30…

14 րոպե ago