Աշխարհում չկա երկիր, որ ասի՝ իմ բյուջեն շատ է

Աշխարհում չկա երկիր, որ ասի՝ իմ բյուջեն շատ է

Mon, 02 Nov 2026 11:25:29 +0400


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում , ինչպես հայտնի է , ներկայացնում է 2027 թվականի պետական բյուջեի նախագիծը։

Ներկայացնելով ֆինանսական հիմնական ցուցանիշները՝ Փաշինյանը հայտնել է, որ 2027 թվականի պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրիլիոն 604 միլիարդ դրամի չափով, ինչը մոտավորապես 10 միլիարդ դոլար է։

Վարչապետի ներկայացրած տվյալներով՝ 2017 թվականի համեմատ բյուջեի եկամուտներն աճել են 191 տոկոսով՝ հասնելով շուրջ երեք անգամ ավելի բարձր մակարդակի։ Նույն ժամանակահատվածում կապիտալ ծախսերի աճը նախատեսվում է 223 տոկոսով կամ 3.2 անգամ։

Կրթության ոլորտի ֆինանսավորումը 2017 թվականի համեմատ նախատեսվում է ավելացնել 181 տոկոսով, իսկ գիտության ոլորտի հատկացումները՝ 166 տոկոսով։ Համայնքներին տրամադրվող դոտացիաների և սուբվենցիաների ընդհանուր ծավալը նույն ժամանակահատվածի համեմատ կաճի 157 տոկոսով։

Անդրադառնալով բյուջեի ծավալների բավարարության հարցին՝ Փաշինյանը նշել է, որ պետական բյուջեն երբեք չի կարող համարվել չափազանց մեծ, քանի որ ֆինանսական հնարավորությունների ընդլայնմանը զուգահեռ աճում են նաև հասարակության պահանջներն ու ակնկալիքները։

Նրա խոսքով՝ որքան բարձրանում է երկրի բնակչության բարեկեցության մակարդակը, այնքան մեծանում են կյանքի պայմանների բարելավման սպասումները։

Վարչապետը նաև ընդգծել է, որ քաղաքացիների ընտանիքների բարեկեցության ապահովման համար պետական և համայնքային բյուջեներն ավելի մեծ ծախսեր են իրականացնում, քան կարող է կատարել առանձին քաղաքացին իր ընտանիքի համար։

«Բյուջեն ընդհանրապես շատ երբեք չի լինում, աշխարհում երբեք գոյություն չի ունեցել և գոյություն չի ունենալու մի երկիր, որը կասի՝ իմ բյուջեն շատ է, և հետևաբար ինչքան մեծանում է բյուջեն, այնքան ավելի մեծանում են կարիքները ծախսերը և ակնկալիքները»,- ասել է նա:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

TRIPP֊ի մեկնարկը և ՀՀ -ի էներգետիկ համակարգը կկապվի Ադրբեջանի ու Թուրքիայի համակարգերին

TRIPP֊ի մեկնարկը և ՀՀ -ի էներգետիկ համակարգը կկապվի Ադրբեջանի ու Թուրքիայի համակարգերին Sun, 22 Nov…

8 րոպե ago

Հայաստանի Սահմանադրություն. Ի՞նչ իրավունքով է Գերմանիայի նախարարը միջամտում

Հայաստանի Սահմանադրություն. Ի՞նչ իրավունքով է Գերմանիայի նախարարը միջամտում Sun, 22 Nov 2026 17:45:15 +0400 Միայն…

12 րոպե ago

Հնարավոր է նոր ամերիկա-ռուս-ուկրաինական բանակցություններ լինեն

Հնարավոր է նոր ամերիկա-ռուս-ուկրաինական բանակցություններ լինեն Sun, 22 Nov 2026 17:30:30 +0400 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր…

26 րոպե ago

Ես հանում եմ 2019 թվականին Նիկոլ Փաշինյանին արված առաջարկը

Ես հանում եմ 2019 թվականին Նիկոլ Փաշինյանին արված առաջարկը Sun, 22 Nov 2026 17:15:40 +0400…

41 րոպե ago

Փլատակներում մարդիկ են մնացել, այդ թվում՝ երեխաներ․ ռուսների գրոհը Կիևի մարզին

Փլատակներում մարդիկ են մնացել, այդ թվում՝ երեխաներ․ ռուսների գրոհը Կիևի մարզին Sun, 22 Nov 2026…

57 րոպե ago

Ջենիֆեր Լոպեսը կարմիր գորգ է դուրս եկել թափանցիկ զգեստով և 100 կարատանոց ադամանդով

Ջենիֆեր Լոպեսը կարմիր գորգ է դուրս եկել թափանցիկ զգեստով և 100 կարատանոց ադամանդով Sun, 22…

1 ժամ ago