Հեշտ է ահաբեկել պատերազմով, երբ մոռացության ես մատնում հաղթանակները․ Արեգա Հովսեփյան

Հեշտ է ահաբեկել պատերազմով, երբ մոռացության ես մատնում հաղթանակները․ Արեգա Հովսեփյան

Mon, 22 Jun 2026 19:20:28 +0400


Հասարակության բարոյալքման դասական մեթոդներից մեկն ազգային հիշողության և ազգային հերոսների արժեզրկումն է։ Քաղաքագիտության և սոցիալական հոգեբանության ոլորտներում վաղուց է հայտնի, որ ժողովուրդների դիմադրողականությունը հիմնված է ոչ միայն բանակի կամ տնտեսության, այլև հավաքական հիշողության վրա։

Երբ պետական կառույցները հեռացնում կամ ստվերում են ազգային հերոսների պատկերները, դա ընկալվում է որպես քաղաքական ուղերձ․ հասարակությանը զրկել իր օրինակներից, թուլացնել ազգային ինքնագիտակցությունը և խզել սերունդների միջև կապը։

Ժողովուրդը, որը մոռանում է իր հերոսներին, հեշտությամբ կորցնում է նաև իր արժանապատվությունը, ինքնավստահությունն ու պայքարելու կամքը։ Հենց այդ պատճառով ազգային հերոսների հիշատակը միայն պատմության հարց չէ. դա ազգային անվտանգության, պետականության և ապագայի հարց է։
Նիկոլ կեղծարարի իշխանությունը դեռևս 2018-ից է ձեռնամուխ եղել մեր հերոսների,մեր հաղթանակների նսեմացմանը: Քանի որ մի հասարակության, որը մոռանում է իր հաղթանակները, հեշտ է համոզել, որ մենք թույլ ենք և միշտ պարտվել ու պարտվելու ենք: Հեշտ է ահաբեկել պատերազմով, երբ մոռացության ես մատնում հաղթանակները:

Ես գիտեմ իմ անելիքը` պայքարս շարունակվում է:

Արեգա Հովսեփյանի գրառումը

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ես ամբողջովին քոնն եմ. Իվետա Մուկուչյանն արձակուրդից ռոմանտիկ տեսանյութ է հրապարակել

Ես ամբողջովին քոնն եմ. Իվետա Մուկուչյանն արձակուրդից ռոմանտիկ տեսանյութ է հրապարակել Mon, 22 Jun 2026…

2 ժամ ago

Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից

Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից Mon, 22 Jun 2026 23:45:42 +0400…

2 ժամ ago

Կյանքից հեռացել է լեգենդար երաժշտական պրոդյուսեր Քլայվ Դևիսը

Կյանքից հեռացել է լեգենդար երաժշտական պրոդյուսեր Քլայվ Դևիսը Mon, 22 Jun 2026 23:30:58 +0400 94…

3 ժամ ago

Մոցարտի սեւագրությունների տետրն են գտել

Մոցարտի սեւագրությունների տետրն են գտել Mon, 22 Jun 2026 23:15:12 +0400 Գտնվել է ավստրիացի աշխարհահռչակ…

3 ժամ ago

ԱԱԾ–ն «Զվարթնոց» օդանավակայանում արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ. Սպուտնիկ Արմենիա

ԱԱԾ–ն «Զվարթնոց» օդանավակայանում արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ. Սպուտնիկ Արմենիա Mon, 22 Jun 2026…

3 ժամ ago

Երևի Բաքվում չեն նայել Ն․Փ․ և Co ելույթները․․․ Դավիթ Գալստյան

Երևի Բաքվում չեն նայել Ն․Փ․ և Co ելույթները․․․ Դավիթ Գալստյան Mon, 22 Jun 2026 22:45:07…

4 ժամ ago