Երկուշաբթի , 22 Հունիսի 2026

Հեշտ է ահաբեկել պատերազմով, երբ մոռացության ես մատնում հաղթանակները․ Արեգա Հովսեփյան

Հեշտ է ահաբեկել պատերազմով, երբ մոռացության ես մատնում հաղթանակները․ Արեգա Հովսեփյան

Mon, 22 Jun 2026 19:20:28 +0400


Հասարակության բարոյալքման դասական մեթոդներից մեկն ազգային հիշողության և ազգային հերոսների արժեզրկումն է։ Քաղաքագիտության և սոցիալական հոգեբանության ոլորտներում վաղուց է հայտնի, որ ժողովուրդների դիմադրողականությունը հիմնված է ոչ միայն բանակի կամ տնտեսության, այլև հավաքական հիշողության վրա։

Երբ պետական կառույցները հեռացնում կամ ստվերում են ազգային հերոսների պատկերները, դա ընկալվում է որպես քաղաքական ուղերձ․ հասարակությանը զրկել իր օրինակներից, թուլացնել ազգային ինքնագիտակցությունը և խզել սերունդների միջև կապը։

Ժողովուրդը, որը մոռանում է իր հերոսներին, հեշտությամբ կորցնում է նաև իր արժանապատվությունը, ինքնավստահությունն ու պայքարելու կամքը։ Հենց այդ պատճառով ազգային հերոսների հիշատակը միայն պատմության հարց չէ. դա ազգային անվտանգության, պետականության և ապագայի հարց է։
Նիկոլ կեղծարարի իշխանությունը դեռևս 2018-ից է ձեռնամուխ եղել մեր հերոսների,մեր հաղթանակների նսեմացմանը: Քանի որ մի հասարակության, որը մոռանում է իր հաղթանակները, հեշտ է համոզել, որ մենք թույլ ենք և միշտ պարտվել ու պարտվելու ենք: Հեշտ է ահաբեկել պատերազմով, երբ մոռացության ես մատնում հաղթանակները:

Ես գիտեմ իմ անելիքը` պայքարս շարունակվում է:

Արեգա Հովսեփյանի գրառումը

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

18 ուժից 7-ը դիմել են դատարան

18 ուժից 7-ը դիմել են դատարան Fri, 19 Jun 2026 20:45:52 +0400 Այսօր` հունիսի 19-ին, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով