«Հրապարակ». ՌԴ-ից կախվածությունը նվազեցնում ենք, Ադրբեջանից` ավելացնում

«Հրապարակ». ՌԴ-ից կախվածությունը նվազեցնում ենք, Ադրբեջանից` ավելացնում

Tue, 23 Jun 2026 09:45:28 +0400


Հայաստանի «Տելեկոմ Արմենիա»-ն ու Ադրբեջանի «Ազերտելեկոմ»-ը երեկ ստորագրել են համաձայնագիր, ըստ որի՝ ադրբեջանական կողմը կկարողանա, օգտվելով հայկական ենթակառուցվածքներից, ինտերնետ կապ ապահովել Ադրբեջանի հիմնական հատվածի եւ Նախիջեւանի միջեւ։ Այս մասին «Թիմ Տելեկոմը» հաղորդագրություն տարածեց: Բնականաբար, այս ինֆորմացիան բուռն քննարկումների ու մտահոգությունների պատճառ դարձավ: Այս պայմանագրի մասին զրուցեցինք տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանի հետ:

– Սա իսկապե՞ս համագործակցության մասին պայմանագիր է, թե՞ մի յուրօրինակ քայլ, որով իրականում ՀՀ ինտերնետ կապն ամբողջությամբ Ադրբեջանի վերահսկողության տակ է դրվում։

– ՀՀ ամբողջ ինտերնետ կապի մասին խոսք չկա, բայց, դատելով «Թիմ Տելեկոմի» հաղորդագրությունից, առնվազն մեծ հավանականություն կա, որ «Թիմ Տելեկոմի» հաճախորդների համացանցային կապի մի մասն ապահովվելու է ադրբեջանական տարածքով եւ ադրբեջանական ընկերության ենթակառուցվածքի հաշվին։ Եվ սա անվտանգային ռիսկեր է պարունակում։ Եթե նույնիսկ բոլոր փոխանցվող տվյալները շիֆրացիայով լինեն (ինչն այդպես չէ, շատերն առայսօր էլ շարունակում են օգտվել այնպիսի ծրագրերից, որոնք տվյալները բաց են փոխանցում), բայց ադրբեջանական կողմը, վերլուծելով իրենց ենթակառուցվածքով անցնող տեղեկատվական հոսքերը, կարող է շատ դեպքերում դուրս բերել, թե հայկական կողմի հաճախորդն ում հետ կապվեց, երբ ինչ կայք այցելեց կամ ինչ առցանց ծառայությունից օգտվեց եւ այլն։

– Որոշ մասնագետներ նշում են, որ սա Ադրբեջանը Հայաստանից կախման մեջ է գցում, որքանո՞վ են իրատեսական նման մտավախությունները։

– Մերձիշխանական քարոզչամիջոցները զօրուգիշեր մեզ համոզում են, որ մենք պետք է մեր կախվածությունը Ռուսաստանից նվազեցնենք։ Միաժամանակ կոնկրետ այս դեպքում որոշակի կախման մեջ ենք հայտնվում Ադրբեջանից, որն անթաքույց ու բազմիցս իր գործերով ապացուցված թշնամի է։ Անհիմն լավատեսական մեկնաբանություն է, որ Ադրբեջանը հայտնվում է մեզնից կախվածության մեջ։ Վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ Փաշինյանի ռեժիմն ամեն գնով խուսափում է Ադրբեջանին հայելային պատասխաններից։ Օրինակ՝ ըստ Ալիեւի հայտարարության, ադրբեջանական ինքնաթիռները միակողմանիորեն, առանց Հայաստանից թույլտվություն ստանալու, հանգիստ հատում են Հայաստանի օդային տարածքը։ Այս պնդումը չի հերքվել հայկական կողմից, այսինքն՝ տրամաբանական է համարել, որ այն ճիշտ է։ Վստա՞հ ենք, որ Ադրբեջանը ճգնաժամային ինչ-որ իրավիճակում եթե փակի հայկական գործընկերոջ կապը, հայկական գործընկերը նույնկերպ կվարվի Ադրբեջանի հետ։ Ես վստահ չեմ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նիկոլ Փաշինյանի դաժան փոխակերպումները օրեցօր նոր հակառեկորդներ է սահմանում․ Մկրտչյան

Նիկոլ Փաշինյանի դաժան փոխակերպումները օրեցօր նոր հակառեկորդներ է սահմանում․ Մկրտչյան Thu, 29 Oct 2026 23:51:51…

8 ժամ ago

Իսկ Նիկոլի պատկերով անձնագիրն ինչքա՞ն կարժենա

Իսկ Նիկոլի պատկերով անձնագիրն ինչքա՞ն կարժենա Thu, 29 Oct 2026 23:48:51 +0400 Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում…

8 ժամ ago

Քիմ Քարդաշյանը պատմել է հոր հետ ունեցած վերջին զրույցի մասին

Քիմ Քարդաշյանը պատմել է հոր հետ ունեցած վերջին զրույցի մասին Thu, 29 Oct 2026 23:45:13…

8 ժամ ago

Մի փոքր լիկբեզ անեմ էս թերուսների համար

Մի փոքր լիկբեզ անեմ էս թերուսների համար Thu, 29 Oct 2026 23:34:52 +0400 Ախր անհարմար…

8 ժամ ago

«Վրիժառուների» մեքենան հանվել է աճուրդի

«Վրիժառուների» մեքենան հանվել է աճուրդի Thu, 29 Oct 2026 23:30:53 +0400 Acura NSX եզակի ռոդստեր…

8 ժամ ago

Օբաման միացել է նախընտրական քարոզարշավին

Օբաման միացել է նախընտրական քարոզարշավին Thu, 29 Oct 2026 23:23:35 +0400 ԱՄՆ նախկին նախագահ Բարաք…

8 ժամ ago