ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել Իշխան Սաղաթելյանի վերաբերյալ․ մանրամասներ

ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել Իշխան Սաղաթելյանի վերաբերյալ․ մանրամասներ

Tue, 23 Jun 2026 15:30:13 +0400


Արգելանքի տակ գտնվող գույքի նկատմամբ ապօրինի արարք կատարելու և գույքի մասին հայտարարագիր ներկայացնելուց խուսափելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ քննչական կոմիտեում Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից ստացված հաղորդման համաձայն՝ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կողմից 2026 թվականի հունվարի 5-ին տրված կատարողական թերթով արգելվել է Ի.Ս.-ին և նրա կնոջը՝ իրենց պատկանող գույքերի տնօրինման հետ կապված որևէ գործողություն կատարել: Բացի այդ, դատարանի որոշմամբ 258 մլն 146 հզր 843 ՀՀ դրամի չափով պետք է արգելանք դնել Իշքան Սաղաթելյանին և Լ.Խ.-ին սեփականության իրավունքով պատկանող գույքերի վրա:
Հարուցված կատարողական վարույթի ընթացքում 2026 թվականի փետրվարի 2-ին Ի.Ս.-ն հրաժարվել է ներկայացնել «Գույքի, եկամուտների և գույքային իրավունքների, այդ թվում՝ պահանջի իրավունքների կազմի, քանակի և գտնվելու վայրի մասին հայտարարագիր»։

2026 թվականի ապրիլի 28-ին Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է հայտարարագիր, որում ի թիվս այլի նշել է գույք, որը հանդիսանում է պարտադիր առգրավման ենթակա գույք: Տվյալ գույքի վրա դրվել է արգելանք:

Ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 509-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի (արգելանքի տակ գտնվող գույքի նկատմամբ ապօրինի արարքը) հատկանիշներով:

Բացի այդ, քրեական վարույթի նախաքննության ընթացքում քննիչի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 510-րդ հոդվածի 1-ին մասի (պարտապանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի, քանակի և գտնվելու վայրի մասին հայտարարագիր ներկայացնելուց խուսափելը) հատկանիշներով: Նշված քրեական վարույթները միացվել են:

2026 թվականի հունիսի 23-ին Իշխան Սաղաթելյանի բնակության վայրում, նրա կնոջը սեփականության իրավունքով պատկանող երկու տրանսպորտային միջոցներում կատարվել է խուզարկություն, որի ընթացքում հայտնաբերվել են արտարժույթի տեսքով դրամական միջոցներ և ոսկյա զարդեր:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ՀՀ քննչական կոմիտե

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թրամփը վստահեցնում է՝ Մոսկվան չի հարձակվի ՆԱՏՕ-ի վրա

Թրամփը վստահեցնում է՝ Մոսկվան չի հարձակվի ՆԱՏՕ-ի վրա Fri, 28 Aug 2026 09:30:01 +0400 Ռուսաստանը…

6 րոպե ago

«Հրապարակ»․ Ադրբեջանցու անսպասելի խոստովանությունն Արամ Սարգսյանին

«Հրապարակ»․ Ադրբեջանցու անսպասելի խոստովանությունն Արամ Սարգսյանին Fri, 28 Aug 2026 09:15:46 +0400 Վերջին օրերին Ռոբերտ…

21 րոպե ago

Դամասկոսը կրկին հուժկու հարվածների տակ է․ հայեր տուժե՞լ են

Դամասկոսը կրկին հուժկու հարվածների տակ է․ հայեր տուժե՞լ են Fri, 28 Aug 2026 09:07:11 +0400…

29 րոպե ago

Մատների վրա խաղացնում է

Մատների վրա խաղացնում է Fri, 28 Aug 2026 09:00:38 +0400 Եթե նկատել եք` երկրի առաջին…

36 րոպե ago

«Հրապարակ»․ ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն 51 անշարժ գույք ունի, 12 տրանսպորտային միջոց, 60 հազար դոլար, 20 մլն դրամ

«Հրապարակ»․ ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն 51 անշարժ գույք ունի, 12 տրանսպորտային միջոց, 60 հազար դոլար, 20…

51 րոպե ago

«Հրապարակ». Պարտք են

«Հրապարակ». Պարտք են Fri, 28 Aug 2026 08:30:35 +0400 Մեր տեղեկություններով, Ագրարային համալսարանի գույքահարկի պարտքը…

1 ժամ ago