«Հրապարակ»․ Ընդդիմությունը համաձայնելո՞ւ է զբաղեցնել օրենքով հասանելիք պաշտոնները

«Հրապարակ»․ Ընդդիմությունը համաձայնելո՞ւ է զբաղեցնել օրենքով հասանելիք պաշտոնները

Wed, 24 Jun 2026 08:00:01 +0400


Մանդատները վերց­նել-չվերցնելու օրակարգային հարցին չի զիջում նաեւ մեկ այլ հարց՝ ընդդիմությունն արդյոք համաձայնելո՞ւ է զբաղեցնել օրենքով հասանելիք պաշտոնները՝ ԱԺ փոխխոսնակի, որն այս դեպքում Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությանն է բաժին հասնելու, եւ մշտական հանձնաժողովների նախագահ-փոխնախագահների։ Չնայած Սամվել Կարապետյանի թիմից վստահեցրին, որ դեռեւս հարցը չեն քննարկել, սակայն տեղեկություններ կան, որ այս հարցում եւս տեսակետները միանշանակ չեն։

Ընդդիմադիրների մի խումբ արմատական է տրամադրված՝ այդ պաշտոնները ստանձնելը կնշանակի հարմար տեղավորվել կոմֆորտ զոնայում եւ մոռանալ արտահերթ զարգացումների մասին, հետեւաբար՝ ճիշտն այդ պաշտոնները բոյկոտելն է, հատկապես որ անցնող խորհրդարանի փորձը ցույց տվեց, որ դրանից իշխանությունը վատ չի զգում եւ որեւէ բարդույթ չունի, որ Սահմանադրության պահանջը չի կատարվում։

Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքի հանձնաժողովի նախագահներն ու ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն ընդդիմության նկատմամբ ճնշումների փուլում ինքնակամ հրաժարվեցին իրենց պաշտոններից, ավելի ուշ ՔՊ-ն «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչ Թագուհի Թովմասյանին հեռացրեց մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Գոյություն ունեն նաև բարոյական «կարմիր գծեր»․ ինչ է ասել Փաշինյանը 2018 թվականին

Գոյություն ունեն նաև բարոյական «կարմիր գծեր»․ ինչ է ասել Փաշինյանը 2018 թվականին Sun, 30 Aug…

13 րոպե ago

Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը․Պեսկով

Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը․Պեսկով Sun, 30 Aug 2026 22:15:24 +0400…

16 րոպե ago

Դանդաղ մահն է դարձել իմ դատավճիռը․ Արթուր Վարդանյանի ուղերձը՝ բանտից

Դանդաղ մահն է դարձել իմ դատավճիռը․ Արթուր Վարդանյանի ուղերձը՝ բանտից Sun, 30 Aug 2026 22:00:30…

31 րոպե ago

Մենք չեն կարող հայերից ավելի հայ լինել․ Պեսկով

Մենք չեն կարող հայերից ավելի հայ լինել․ Պեսկով Sun, 30 Aug 2026 21:58:27 +0400 Latest…

33 րոպե ago

Անխնա հարվածներ է հասցրել․ ՌԴ ՊՆ-ի հայտարարությունը

Անխնա հարվածներ է հասցրել․ ՌԴ ՊՆ-ի հայտարարությունը Sun, 30 Aug 2026 21:45:18 +0400 Ռուսաստանի զինված…

46 րոպե ago

Կիևը չդադարող հարձակման տակ է․ հարյուրավոր հրթիռային անօդաչուներ են շարժվում

Կիևը չդադարող հարձակման տակ է․ հարյուրավոր հրթիռային անօդաչուներ են շարժվում Sun, 30 Aug 2026 21:30:38…

1 ժամ ago