«Ժողովուրդ»-ը հերթական հաղթանակը տարավ դատարանում․ ԱԺ աշխատակազմի որոշումը ճանաչվել է ապօրինի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը հերթական անգամ դատարանում հաղթանակ տարավ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի դեմ։

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը մերժել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի վերաքննիչ բողոքը և անփոփոխ է թողել ՀՀ վարչական դատարանի 2025 թվականի հունիսի 16-ի վճիռը, որով ապօրինի էր ճանաչվել «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Քնարիկ Մանուկյանի Ազգային ժողովի հավատարմագրումը դադարեցնելու մասին որոշումը։
Հիշեցնենք, որ 2023 թվականի դեկտեմբերի 15-ին ԱԺ աշխատակազմը, որի ղեկավարն է Դավիթ Առաքելյանը, դադարեցրել էր «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողի հավատարմագրումը՝ փաստացի խոչընդոտելով խորհրդարանական գործունեության լուսաբանումը։ Այդ որոշումը մեր լրագրողը վիճարկել էր դատարանում՝ պահանջելով այն ճանաչել ոչ իրավաչափ։
Նախ վարչական դատարանը, իսկ այժմ արդեն նաև վերաքննիչ վարչական դատարանը հաստատել են, որ Ազգային ժողովի աշխատակազմի որոշումը չի համապատասխանում օրենքի պահանջներին։ Այսպիսով, երկրորդ դատական ատյանն էլ արձանագրեց, որ լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու որոշումն ապօրինի է եղել։
Փաստացի, դատարանները հերթով մերժում են ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանի դիրքորոշումը՝ արձանագրելով լրագրողի մասնագիտական գործունեության նկատմամբ կիրառված սահմանափակման անհիմն լինելը։
Հատկանշական է, որ խոսքը վերաբերում է մի որոշման, որը կայացվել էր այն ժամանակ, երբ Ազգային ժողովի ղեկավարությունը՝ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ, կոշտ պայքար էր սկսել իրենց համար անհարմար հարցեր բարձրացնող և խորհրդարանի աշխատանքը քննադատաբար լուսաբանող լրագրողների դեմ։
Վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ ԱԺ աշխատակազմի բողոքը մերժվել է ամբողջությամբ, իսկ առաջին ատյանի վճիռը թողնվել է անփոփոխ։
Սա ոչ միայն «Ժողովուրդ» օրաթերթի, այլև մամուլի ազատության հերթական դատական փոքրիկ, արդեն շատ ոյշացած հաղթանակն է»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

«Հրապարակ»․ Սեքսիստ Թագուհին

«Հրապարակ»․ Սեքսիստ Թագուհին Sat, 19 Sep 2026 08:00:30 +0400 Իշխանությունները շարունակում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ…

6 րոպե ago

Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը

Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայր Հենրիկ Աբրահամյանին, Armenia Today-ին հաստատել…

2 ժամ ago

ԿԸՀ-ն սահմանել է ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետները

ԿԸՀ-ն սահմանել է ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետները Fri, 18 Sep 2026 23:45:49…

8 ժամ ago

Արհեստական բանականությունը սուպերհրաբխից վտանգավոր է․ գիտական վարկած

Արհեստական բանականությունը սուպերհրաբխից վտանգավոր է․ գիտական վարկած Fri, 18 Sep 2026 23:30:42 +0400 Արհեստական բանականությունը…

9 ժամ ago

«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները պարգևավճարները կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին

«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները պարգևավճարները կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին Fri, 18 Sep 2026 23:28:17 +0400 Ազգային ժողովի…

9 ժամ ago

«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրաժարվել են պարգևավճարներից

«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրաժարվել են պարգևավճարներից Fri, 18 Sep 2026 23:26:05 +0400 «Ուժեղ Հայաստան» խմբակցության…

9 ժամ ago