Ինչի կարող է հանգեցնել հայ-թուրքական ջերմացումը

Ինչի կարող է հանգեցնել հայ-թուրքական ջերմացումը

Wed, 24 Jun 2026 10:30:20 +0400


Stratfor պարբերականը, որին նաեւ անվանում են «ստվերային կենտրոնական հետախուզական վարչություն», կարծում է, որ հայ-թուրքական հարաբերությունների ջերմացումը կարող է ուժեղացնել Թուրքիայի ազդեցությունը ռեգիոնում, նաեւ՝ մասնակիորեն նվազեցնել Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից։ Սակայն այդ պրոցեսը Ռուսաստանը թույլ չի տալու, որ շատ զարգանա։ Պարբերականի վերլուծաբանները նշում են, որ վերջին տարիներին Հայաստանն ու Թուրքիան ձեռնարկել են փորձեր՝ երկարատեւ լարվածությունից հետո նորմալացնելու հարաբերությունները։ Հատկապես դա նկատելի դարձավ Ադրբեջանի կողմից ԼՂ-ում լիակատար կերպով իր վերահսկողության հաստատումից հետո։ Միաժամանակ, Երեւանը ձգտում է նվազեցնել իր կախվածությունը Ռուսաստանից՝ զարգացնելով քաղաքական, տնտեսական եւ ռազմական կապեր Արեւմուտքի հետ։

Stratfor-ում կարծում են, որ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների սերտացումը կարող է ուժեղացնել Թուրքիայի դիրքերը՝ որպես ռեգիոնալ «միջին կարգի խաղացողի», որը կապում է Եվրոպան, Կովկասն ու Մերձավոր Արեւելքը, ինչպես նաեւ՝ մասնակիորեն թուլացնել Իրանի ռեգիոնալ ազդեցությունը։ Հայաստանի համար դա, ըստ վերլուծաբանների, կարող է նշանակել առեւտրային ուղիների ընդլայնում եւ հասանելիության ձեռքբերում արեւմտյան շուկաների հանդեպ, ինչպես նաեւ՝ արտաքին տնտեսական կապերի վերաձեւակերպում։ Միաժամանակ, հոդվածում ասվում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները երկու երկրների համար էլ մնում են առանցքային կարեւորության եւ սահմանափակում են հարաբերությունների հնարավոր սերտացումը։ Մոսկվան, ինչպես ենթադրվում է, կարող է կիրառել տնտեսական լծակներ, եթե զգա, որ Հայաստանի՝ Թուրքիայի եւ Արեւմուտքի հետ հարաբերությունները չափազանց խորացել են։ Սահմանի բացումն էլ կարող է կախված լինել ներքաղաքական այն իրավիճակից, որը Հայաստանում կտիրի ընտրություններից հետո՝ ասված է հոդվածում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Վաղը՝ ժամը 17:00-ին ՍԴ շենքի առջև տեղի կունենա ցույց

Վաղը՝ ժամը 17:00-ին ՍԴ շենքի առջև տեղի կունենա ցույց Thu, 25 Jun 2026 16:40:24 +0400…

4 րոպե ago

Աննա Հակոբյանին տեսել եմ, ասե՞մ` որտեղ. Կանդազը` Աննա Հակոբյանի գրառման մասին

Աննա Հակոբյանին տեսել եմ, ասե՞մ` որտեղ. Կանդազը` Աննա Հակոբյանի գրառման մասին Thu, 25 Jun 2026…

5 րոպե ago

Արդեն ճանապարհին մտածում էի` այսօր մի բան անելու են

Արդեն ճանապարհին մտածում էի` այսօր մի բան անելու են Thu, 25 Jun 2026 16:30:14 +0400…

14 րոպե ago

Ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվն աճում է․ նոր տվյալներ՝ Վենեսուելայից

Ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվն աճում է․ նոր տվյալներ՝ Վենեսուելայից Thu, 25 Jun 2026 16:30:11 +0400…

14 րոպե ago

Կանդազին տնային կալանքը տրվեց

Կանդազին տնային կալանքը տրվեց Thu, 25 Jun 2026 16:26:38 +0400 Latest news from Secure News…

17 րոպե ago

Կուզեի արդարությունը վերականգնվեր. Կանդազ

Կուզեի արդարությունը վերականգնվեր. Կանդազ Thu, 25 Jun 2026 16:18:30 +0400 Latest news from Secure News…

26 րոպե ago