Ակադեմիան մեռե՞լ է, որ ուղարկում եք սելֆի անի․․․

Ակադեմիան մեռե՞լ է, որ ուղարկում եք սելֆի անի․․․

Wed, 24 Jun 2026 14:15:32 +0400


Թվում է, թե մարդիկ պատահաբար են հայտնվում նիկոլական այս կամ այն պաշտոնում։ Հետո զգում են պաշտոնից հոսող նեկտարի քաղցրությունը և, կարծես, ակամայից ենթարկվում իշխանությանը։ Ցավոք, իրականությունն այնքան էլ պարզունակ չէ։
Վերցնենք թեկուզ Վահագն Խաչատուրյանին, որը հայտնվեց ՀՀ նախագահի պաշտոնում, և մի պահ թվում էր, թե նրա միակ հոբբին մահացած թագուհիների հետ սելֆի անելն է։ Բայց եկեք հենվենք ոչ թե տպավորությունների, այլ պաշտոնական տեղեկատվության վրա։ Ես պարզապես ներկայացնում եմ հրապարակային տվյալներ, մասնավորապես՝ Վիքիպեդիայում տեղ գտած տեղեկությունները, և դուք ինքներդ կհամոզվեք, թե ինչու այս նշանակումը բոլորովին էլ պատահական չէր։

2011 թվականին Թուրքիայի Չուքուրովայի համալսարանի և Թուրքիայի «Տնտեսագիտական ու սոցիալական հետազոտությունների հիմնադրամի» հրավերով Վահագն Խաչատուրյանն այցելել է Ադանա քաղաքում անցկացվող «Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների քննարկումը Ադանայում» միջոցառմանը, որտեղ հայտարարել է հետևյալը. «Մենք պատրաստ ենք Թուրքիայից ներողություն խնդրել արյունալի բախումների համար, հատկապես ԱՍԱԼԱ-ի համար։ Հայաստանի անունից մենք ներողություն կխնդրենք Թուրքիայից»։

Հիմա հարց՝ նման քաղաքական կենսագրություն ունեցող կադրին Նիկոլ Փաշինյանը բա՞ց կթողներ։ Իհարկե ոչ։ Նախ նշանակեց նախագահ, հետո էլ, ըստ էության, ուղարկում է Գիտությունների ազգային ակադեմիա հետևյալ բնորոշմամբ՝ նախագահ եղած ժամանակ ինչքան պետք էր՝ ներողություն խնդրեցիր Թուրքիայից, հիմա էլ գնա նոր առաքելության։ Գնա ու թաղիր Ակադեմիան, հետո էլ, եթե ժամանակ մնա, հերթական սելֆին արա ու ցույց տուր։ Հանրությանը մնում է զարմանալ՝ Ակադեմիան մեռե՞լ է, որ ուղարկում եք ֆոտոսեսիայի․․․

Սա ոչ թե վերամբարձ կամ անպատասխանատու մեղադրանք է, այլ ընդամենը հետևություն, որը բխում է պաշտոնական տեղեկատվության տրամաբանության ողնաշարից։ Ողնաշար, որն, ի դեպ, երբեմն ավելի խոսուն է, քան դրա շուրջ կառուցված բոլոր արդարացումներն ու բացատրությունները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իրանի հարցով մեր գործերը շատ լավ վիճակում են․ Դոնալդ Թրամփ

Իրանի հարցով մեր գործերը շատ լավ վիճակում են․ Դոնալդ Թրամփ Sat, 07 Nov 2026 14:30:18…

9 րոպե ago

Մեսրոպ Մանուկյանի եւ Սերոբ Սարգսյանի վեճը ընթացք է ստացել

Մեսրոպ Մանուկյանի եւ Սերոբ Սարգսյանի վեճը ընթացք է ստացել Sat, 07 Nov 2026 14:15:19 +0400…

24 րոպե ago

Պատմական պահ՝ Սպիտակ տանը․ Մելանյա Թրամփը համախմբել է ռուսներին և ուկրաինացիներին

Պատմական պահ՝ Սպիտակ տանը․ Մելանյա Թրամփը համախմբել է ռուսներին և ուկրաինացիներին Sat, 07 Nov 2026…

39 րոպե ago

Դե հիմա գնացեք ու Կոսի եփած ջեմը կերեք

Դե հիմա գնացեք ու Կոսի եփած ջեմը կերեք Sat, 07 Nov 2026 13:45:35 +0400 Դե…

54 րոպե ago

Դոնալդ Թրամփի աշխատակազմը նոր ղեկավար կունենա․ ով է նա

Դոնալդ Թրամփի աշխատակազմը նոր ղեկավար կունենա․ ով է նա Sat, 07 Nov 2026 13:30:02 +0400…

1 ժամ ago

Հարկ է արժանին մատուցել հայ մոր ցուցաբերած քաջությանը. Էֆտիմիս Տուրտիդիս

Հարկ է արժանին մատուցել հայ մոր ցուցաբերած քաջությանը. Էֆտիմիս Տուրտիդիս Sat, 07 Nov 2026 13:15:10…

1 ժամ ago