Մեսրոպ Մանուկյանի եւ Սերոբ Սարգսյանի վեճը ընթացք է ստացել

Մեսրոպ Մանուկյանի եւ Սերոբ Սարգսյանի վեճը ընթացք է ստացել

Sat, 07 Nov 2026 14:15:19 +0400


Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանի և ԱԺ պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի միջև Շինարարների փողոցում տեղի ունեցած աղմկահարույց վիճաբանությունը նոր ընթացք է ստացել․ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սերոբ Սարգսյանի նկատմամբ վարույթ է հարուցել՝ նրա կողմից վարքագծի կանոնների հնարավոր խախտման հիմքով։

ԿԿՀ-ի որոշման հիմքում լրատվամիջոցների հրապարակած տեսանյութն է, որտեղ երևում է, թե ինչպես է ինքնակամ շինությունների ապամոնտաժման շուրջ առաջացած վեճը վերածվում փոխադարձ վիրավորանքների։

Վիճաբանության ընթացքում Սարգսյանը Մեսրոպ Մանուկյանին հարցնում է՝ արդյոք նա եկել է իր աներոջ՝ Սասուն Առաքելյանի բենզալցակայանը պաշտպանելու, ինչից հետո հնչում են «այ բենզալցակայանի պաշտպան», «տո համբալ լակոտ», «դու գիտե՞ս՝ ով ես եղել, արա, այ լակոտ» արտահայտությունները։

Մանուկյանն էլ իր հերթին է անցնում կոշտ բառապաշարի՝ օգտագործելով «կթքեմ վրեդ», «այ համբալ», «լակոտը դու ես» և այլ արտահայտություններ։

Սակայն ԿԿՀ-ն առանձնացրել է հենց Սերոբ Սարգսյանի վարքագիծը՝ հաշվի առնելով նրա զբաղեցրած պաշտոնը։ Հանձնաժողովը շեշտել է, որ Մեսրոպ Մանուկյանը քաղաքական պաշտոն զբաղեցնող անձ է, մինչդեռ Սարգսյանը համայնքային վարչական պաշտոնյա է, և վերջինիս նկատմամբ գործում են առավել խիստ վարքագծային պահանջներ։

ԿԿՀ-ի գնահատմամբ՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձը, նույնիսկ կոնֆլիկտային իրավիճակում, պարտավոր է պահպանել բարեկրթության, քաղաքավարության, նրբանկատության ու զսպվածության կանոնները։ Այս համատեքստում հանձնաժողովը ուսումնասիրել է նաև «համբալ» և «լակոտ» բառերի բառարանային նշանակությունները՝ դրանք դիտարկելով որպես վիրավորական բնույթի արտահայտություններ։

Այսպիսով, Շինարարների փողոցում տեղի ունեցած սովորական թվացող վեճը վերածվել է արդեն պաշտոնական վարույթի․ այժմ ԿԿՀ-ն պետք է պարզի՝ Սերոբ Սարգսյանի պահվածքը որքանով է համատեղելի վարչական պաշտոն զբաղեցնող անձի վարքագծի կանոնների հետ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ոչ մի պարագայում կողմ չեմ քվեարկելու ալիևյան սահմանադրության նախագծի օգտին․ Հովսեփյան

Ոչ մի պարագայում կողմ չեմ քվեարկելու ալիևյան սահմանադրության նախագծի օգտին․ Հովսեփյան Sun, 29 Nov 2026…

9 րոպե ago

«Շիրակի մարզպետը ծառայողական մեքենայով քարոզարշավ է անցկացրել»․ «Անկախ դիտորդ»

«Շիրակի մարզպետը ծառայողական մեքենայով քարոզարշավ է անցկացրել»․ «Անկախ դիտորդ» Sun, 29 Nov 2026 22:13:49 +0400…

16 րոպե ago

Նոր տվյալներ․ որ ուժն է առաջատար․ թարմացված

Նոր տվյալներ․ որ ուժն է առաջատար․ թարմացված Sun, 29 Nov 2026 22:09:43 +0400 Կապան համայնքի…

20 րոպե ago

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները․ որ մարզն է առաջատար

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները․ որ մարզն է առաջատար Sun, 29 Nov 2026 22:03:45 +0400 Ժամը…

26 րոպե ago

Ես չեմ ընտրվել պատգամավոր Ադրբեջանի շահերը սպասարկելու համար․ Էդգար Ղազարյան

Ես չեմ ընտրվել պատգամավոր Ադրբեջանի շահերը սպասարկելու համար․ Էդգար Ղազարյան Sun, 29 Nov 2026 22:01:04…

28 րոպե ago

Դարձել է «Ֆորմուլա 1»-ի Քաթարի «Գրան Պրիի» հաղթող

Դարձել է «Ֆորմուլա 1»-ի Քաթարի «Գրան Պրիի» հաղթող Sun, 29 Nov 2026 22:00:53 +0400 «Մերսեդես»…

29 րոպե ago