Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան

Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան

Wed, 24 Jun 2026 15:50:38 +0400


Արարատի մարզի Լանջառ գյուղում է գտնվում «Լանջ Էներգոյի» 5 մՎտ հզորությամբ 9 մլն կՎտ/ժ արտադրողականությամբ արևային կայանը։

Այս նախագիծը մշակվել և իրականացվել է միջազգային ինժեներական չափանիշներին ու անվտանգության նորմերին համապատասխան՝ ապահովելով կայանների հուսալիությունը, բարձր արտադրողականությունն ու երկարաժամկետ անխափան աշխատանքը: Կայանը գործում է արդեն մեկ տարի, արտադրված հոսանքը դուրս է գալիս ազատականացված շուկա, որտեղ էլ վաճառվում է օրվա սակագնով:

«Լանջ Էներգոյի» գործընկերը լիզինգային շուկայի առաջատար Ակբա Լիզինգն է, որի աջակցությամբ իրականացվել է նախագիծը։
«Կայանը հիմնելուց մտածում էինք, որ այն շահութաբեր լինելուց զատ նաև օգտակար լինի մեր երկրի համար։ Մեր կայանների կառուցման գործընկերը դարձավ Ակբա Լիզինգը։ Շատ կարճ ժամանակահատվածում հաստատեցինք բոլոր նախագծերը ու սկսեցինք արդեն շինարարական աշխատանքները։ Կառուցման ընթացքում շատ խոչընդոտներ են եղել, որոնք արագ լուծվել են Ակբա Լիզինգի շնորհիվ»,- նշել է «Լանջ Էներգո» ընկերության տնօրեն Արտեմ Կարապետյանը:

«Լանջ Էներգոյի» նպատակն է երկրի համար ձևավորել ավելի կանաչ, արդյունավետ և տեխնոլոգիապես զարգացած էներգետիկ ապագա։

Լանջառ գյուղում այժմ բնակվում է քսանհինգ ընտանիք, որոնց ամեն տարի ընկերությունն իր շահույթից կուղղի միջոցներ՝ բարեկարգման աշխատանքների համար։

Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Մանրամասն՝ տեսանյութում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Աղիքային ինֆեկցիայի բռնկում Միացյալ Նահանգներում

Աղիքային ինֆեկցիայի բռնկում Միացյալ Նահանգներում Sat, 18 Jul 2026 21:30:08 +0400 ԱՄՆ ֆեդերալ ոլորտային ծառայությունները…

8 րոպե ago

5 մլն դրամի դիմաց օգնել են սպանություն գործել․ 2 ոստիկաններ կալանավորվել են

5 մլն դրամի դիմաց օգնել են սպանություն գործել․ 2 ոստիկաններ կալանավորվել են Sat, 18 Jul…

23 րոպե ago

Բացահայտվել է «Սթոունհեյջի շամանի» ինքնությունը

Բացահայտվել է «Սթոունհեյջի շամանի» ինքնությունը Sat, 18 Jul 2026 21:00:57 +0400 Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ՝ գիտնականները…

37 րոպե ago

Պատրաստ ենք աջակցել թե՛ Երևանին, թե՛ Բաքվին

Պատրաստ ենք աջակցել թե՛ Երևանին, թե՛ Բաքվին Sat, 18 Jul 2026 20:45:18 +0400 Ռուսաստանը պատրաստ…

53 րոպե ago

Ում հետ է առաջինը հանդիպելու Մոջթաբա Խամենեին

Ում հետ է առաջինը հանդիպելու Մոջթաբա Խամենեին Sat, 18 Jul 2026 20:30:54 +0400 Իրանի նոր…

1 ժամ ago

Վարկային համաներումը շքեղություն չէ

Վարկային համաներումը շքեղություն չէ Sat, 18 Jul 2026 20:15:03 +0400 Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան էջում…

1 ժամ ago