Շուրջ 100.000 քվեների վերաբերյալ հարցերը մինչ օրս մնում են անպատասխան

Շուրջ 100.000 քվեների վերաբերյալ հարցերը մինչ օրս մնում են անպատասխան

Wed, 24 Jun 2026 15:47:43 +0400


Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով, ևս 17.000 ընտրողներ քվեարկել են փակ ցուցակներով, որոնց նկատմամբ հանրային վերահսկողություն չի իրականացվել։ Խոսքը մոտ 100.000 քվեի մասին է, որոնց շուրջ մինչ օրս առկա են հիմնավոր հարցեր։ (8-9%) Հենց այդ տարբերությունն էլ որոշեց իշխանության ճակատագիրը։
Երբ իշխանությունը ձևավորվում է այսպիսի ծավալի կասկածների պայմաններում, այն այլևս չի կարող ներկայանալ որպես անվիճելի ժողովրդական կամքի կրող։ Լեգիտիմությունը միայն հանրային վստահության արդյունք է։ Իսկ վստահություն չի կարող լինել այնտեղ, որտեղ ընտրական գործընթացի առանցքային հատվածը մնում է ստվերում և թաքուն։

Զինվորների կուտակումները ընտրատեղամասերում, չնույնականացված անձնագրերի մեծ թիվը և փակ ցուցակներով քվեարկությունները միասին ձևավորում են մի պատկեր, որը ոչ թե փարատում, այլ խորացնում է կեղծված ընտրությունների վերաբերյալ կասկածները։

Այդ պատճառով այսօր իշխանությունը կանգնած է ոչ թե քաղաքական մրցակցության, այլ սեփական լեգիտիմությունը հիմնավորելու խնդրի առաջ։ Որքան բարձր են հնչում նրա հայտարարությունները, այնքան ավելի ակնհայտ է դառնում գլխավոր հարցը․ եթե ամեն ինչ եղել է թափանցիկ և արդար, ապա ինչո՞ւ են շուրջ 100.000 քվեների վերաբերյալ հարցերը մինչ օրս մնում անպատասխան։

Շիրազ Մանուկյանի էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Էս պատուհասները հերթ չեն տալիս` մի օր «դադար» չեն վերցնում

Էս պատուհասները հերթ չեն տալիս` մի օր «դադար» չեն վերցնում Sun, 22 Nov 2026 13:45:29…

13 րոպե ago

Ֆիդանը հայտարարել է Սիրիայի դեմ Իսրայելի կողմից հնարավոր գործողության մասին

Ֆիդանը հայտարարել է Սիրիայի դեմ Իսրայելի կողմից հնարավոր գործողության մասին Sun, 22 Nov 2026 13:00:54…

57 րոպե ago

Խորհրդարանից մինչև Եվրոպա

Խորհրդարանից մինչև Եվրոպա Sun, 22 Nov 2026 12:45:14 +0400 «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այս շաբաթ հանդես…

1 ժամ ago

Հայ Առաքելական Եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ

Հայ Առաքելական Եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ Sun, 22 Nov 2026 12:35:05 +0400 Այսօր կիրակի…

1 ժամ ago

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է գործի․ Արցախի պետնախարար

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է գործի․ Արցախի պետնախարար Sun, 22 Nov 2026 12:30:44 +0400…

1 ժամ ago

Կենդանակերպի այս նշանները մինչև 40-ը բախվում են անհաջողությունների, իսկ հետո դրական փոփոխություններ են լինում

Կենդանակերպի այս նշանները մինչև 40-ը բախվում են անհաջողությունների, իսկ հետո դրական փոփոխություններ են լինում Sun,…

2 ժամ ago