Ամիսներ անց հայտարարագրում է

Ամիսներ անց հայտարարագրում է

Wed, 24 Jun 2026 17:15:10 +0400


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել վերջին ամիսներին ստացած մի շարք թանկարժեք նվերների մասին տվյալներ։ Թեեւ պաշտոնատար անձանց կողմից ստացված նվերների հայտարարագրումն օրենքով նախատեսված ընթացակարգ է, ուշագրավ է, որ նվերները ստացել է դեռեւս մարտ, մայիս ամիսներին, սակայն ԿԿՀ դրանք ներկայացրել է միայն այժմ` ընտրություններից հետո։

Մասնավորապես, մարտի 19-ին Հայաստան այցելած Եվրոպական միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսից Փաշինյանը նվեր է ստացել Salvatore Ferragamo ապրանքանիշի կարմիր փողկապ, որի արժեքը գնահատվել է 94 հազար 235 դրամ։

Մայիսի 5-ին Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովի շրջանակում վարչապետը նախագահական նստավայրում հյուրընկալել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին։ Ֆոն դեր Լայենը Փաշինյանին նվիրել է Recife ապրանքանիշի կաշվե պայուսակ` 161 հազար 918 դրամ արժողության։

Իսկ մայիսի 4-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պատվին կազմակերպված պետական ընթրիքի ընթացքում վարչապետը ստացել է եւս երկու նվեր։ Մեկը Մինաս Բժշկյանի «Ճեմարան գիտելեաց» աշխատությունն է՝ հրատարակված 1818 թվականին, Վենետիկում, որը գնահատվել է 308 հազար 635 դրամ։

Մակրոնը Փաշինյանին է հանձնել նաեւ Ֆրանսիայի Հանրապետության Պատվո լեգեոնի Մեծ խաչ շքանշանը, որի արժեքը 1 մլն 265 հազար 115 դրամ է։

Մայիսի 7-ին պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկեւիչսից ՀՀ վարչապետը ստացել է an & angel ապրանքանիշի ապակյա աման, որն արժե 70 հազար 222 դրամ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Շամանը` հետախուզման տվյալների բազայում

Շամանը` հետախուզման տվյալների բազայում Tue, 03 Nov 2026 21:30:40 +0400 Ռուս երգիչ Shaman-ին ավելացրել են…

16 րոպե ago

Նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կգործի կայանման սահմանափակում

Նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կգործի կայանման սահմանափակում Tue, 03 Nov 2026 21:18:44 +0400 Երևանի քաղաքապետարանը…

28 րոպե ago

Հրաչ Մուրադյանը նոր հաղորդում կվարի

Հրաչ Մուրադյանը նոր հաղորդում կվարի Tue, 03 Nov 2026 21:15:58 +0400 MONK3-ը հիմնադրման երկրորդ տարեդարձի…

31 րոպե ago

Այսօր ֆուտբոլային կրքերն են եռալու․ Չեմպիոնների լիգայի խաղային օրը խոստանում է մեծ դրամա

Այսօր ֆուտբոլային կրքերն են եռալու․ Չեմպիոնների լիգայի խաղային օրը խոստանում է մեծ դրամա Tue, 03…

45 րոպե ago

Հիշողություններ Հայաստանի մասին․ Նադեժդա Մանդելշտամ

Հիշողություններ Հայաստանի մասին․ Նադեժդա Մանդելշտամ Tue, 03 Nov 2026 21:00:18 +0400 Հայաստանն առանձնահատուկ տեղ ունի…

46 րոպե ago

Ռուսաստանը պարգևատրել է Գուրգեն Արսենյանին

Ռուսաստանը պարգևատրել է Գուրգեն Արսենյանին Tue, 03 Nov 2026 20:58:23 +0400 Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն…

48 րոպե ago