«Տունը հավաքած ենք պահում, հագուստը՝ պատրաստ». Ընդդիմադիրները պատրաստ սպասում են իրավապահներին

«Տունը հավաքած ենք պահում, հագուստը՝ պատրաստ». Ընդդիմադիրները պատրաստ սպասում են իրավապահներին

Wed, 24 Jun 2026 18:55:36 +0400


Ընդդիմադիր գործիչների շրջանում վաղ առավոտյան խուզարկություններն ու ձերբակալությունները «Իրական Հայաստանի» կարեւոր ատրիբուտներից են դարձել: Հավանաբար ձերբակալությունների ու խուզարկությունների գնացողները շատ են նայել 37 թվի մասին ֆիլմեր, երբ «Էնկավեդեն» մութուլուսին էր գնում իր զոհերի հետեւից եւ դա հանրության հանդեպ հոգեբանական տեռորի լուրջ գործիք էր այդ տարիներին: Շատ ընդդիմադիրներ ասում են, որ մշտական սպասման պայմաններում են ապրում՝ չիմանալով, թե երբ իրենց դուռը կթակեն եւ երբ կգա բերման ենթարկվելու իրենց հերթը։

Որոշ ընդդիմադիրներ նեղ անձնական զրույցներում կես կատակ կես լուրջ ասում են, որ տունը միշտ հավաքած են պահում, հարմար հագուստն էլ՝ պատրաստ դրած, որ իրավապահների ներխուժման պահին անակնկալի չգան` իմանան ինչ հագնեն եւ այլն։ Հասկանալի է, որ ոչ մեկին հաճելի չէ քննիչների, ոստիկանների հետ շփվելը եւ բանտում հայտնվելը, մանավանդ` ոչ մի արգելված արարք չեն անում, բացի այն, որ քաղաքական պայքար են մղում եւ Սահմանադրությամբ իրենց ընձեռված իրավունքներից են օգտվում, բայց այն մեղադրանքներն ու կալանքները, որոնք այսօր կիրառվում են ընդդիմադիր հայացքներ ունեցողների դեմ, նշանակում է, որ պետական ինստիտուտները դադարել են գործել, գործում է միայն Նիկոլ Փաշինյանի անձնական կամքը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Կռավարությունը պաշտոնյաների «պրեմիաների» համար փող ունի, երեխաների անվճար բուժսպասարկման համար՝ ոչ

Կռավարությունը պաշտոնյաների «պրեմիաների» համար փող ունի, երեխաների անվճար բուժսպասարկման համար՝ ոչ Thu, 16 Jul 2026…

9 րոպե ago

Մոսկվայի հայկական եկեղեցում տեղի է ունեցել միասնական աղոթք՝ ի աջակցություն Ծառուկյանի

Մոսկվայի հայկական եկեղեցում տեղի է ունեցել միասնական աղոթք՝ ի աջակցություն Ծառուկյանի Thu, 16 Jul 2026…

17 րոպե ago

Մամիկոն Ասլանյանի նկատմամբ նոր վարույթ են հարուցել

Մամիկոն Ասլանյանի նկատմամբ նոր վարույթ են հարուցել Thu, 16 Jul 2026 15:30:48 +0400 Վանաձորի նախկին…

24 րոպե ago

Տաղավարներում քեֆ անելու հերթ է

Տաղավարներում քեֆ անելու հերթ է Thu, 16 Jul 2026 15:15:12 +0400 Վաղամեռիկ մարդկանց հիշատակին նրանց…

39 րոպե ago

Փաշինյան, այս ժողովուրդը քո նման ռասիստ չի

Փաշինյան, այս ժողովուրդը քո նման ռասիստ չի Thu, 16 Jul 2026 15:00:05 +0400 Latest news…

54 րոպե ago

Մահացել է հերոս Արման Մնացականյանի հայրը

Մահացել է հերոս Արման Մնացականյանի հայրը Thu, 16 Jul 2026 14:59:17 +0400 Մահացել է Արցախի…

55 րոպե ago