Ինչպես են սպանում պետությունը․․․

Ինչպես են սպանում պետությունը․․․

Wed, 24 Jun 2026 19:15:27 +0400


Հայաստանում կայացած խորհրդարանական վերջին ընտրությունները, աղաղակող խախտումներով հանդերձ, ձեւավորեցին ոչ լեգիտիմ իշխանություն։ Գործող վարչակարգը, ստանալով ընտրողների կեսից պակաս քվե, կորցրել է հանրային աջակցությունը եւ երկիրը տանում է նոր անկանխատեսելի փորձությունների։

Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունները չկարգավորած, տնտեսական այլընտրանք չստեղծելով եւ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները փակուղի մտցնելով՝ Փաշինյանը երկիրը կանգնեցրել է տնտեսական խոր ճգնաժամի առաջ։ Բանակի կազմաքանդումից հետո իշխանությունն ավերում է նաեւ տնտեսությունը՝ սպառելով պետության դիմադրողականության վերջին գործոնը։ Իրացման խնդիրների մեջ հայտնված տնտեսվարողները զանգվածաբար աշխատակիցներ են ազատում։ Իսկ կառավարության՝ վարկերի մարման վեցամսյա հետաձգումը խնդիրը չի լուծում, այլ միայն քողարկում է, քանի որ, եթե արտադրողն այսօր չի կարողանում իրացնել իր բերքը, վեց ամիս անց էլ չի կարողանա սպասարկել վարկը։ Արդյունքում՝ պետությունը կա՛մ միլիարդավոր նոր պարտքեր կկուտակի՝ բանկային համակարգը փրկելու համար, կա՛մ կառգրավի վարկային բեռի տակ մնացած արտադրողների գույքը՝ տնտեսությունը վերջնականապես կոլապսի ենթարկելով։

Զուգահեռաբար, թշնամին օգտվում է իրավիճակից՝ իշխանություններին նոր նվաստացուցիչ պահանջներ պարտադրելու եւ տարածքային հավակնությունները լեգիտիմացնելու համար։ Հունիսի 3-4-ին Բաքվում Իլհամ Ալիեւի հովանավորությամբ կայացել է «Վերադարձ դեպի Արեւմտյան Ադրբեջան» խորագրով միջազգային գիտաժողովը, որտեղ այդ երկրի Միլի մեջլիսի պատգամավոր Ազիզ Ալեքբերլին հայտարարել է, որ Փաշինյան-Ալիեւ բանակցությունները 300 հազար ադրբեջանցու՝ «պատմական հողեր» վերադառնալու հնարավորություն են ստեղծում։ Դրանից ընդամենը մի քանի օր անց՝ հունիսի 18-19-ին, Նախիջեւանի Օրդուբադ քաղաքում կայացել է «Վերադարձ դեպի Արեւմտյան Ադրբեջան» երրորդ փառատոն-կոնգրեսը, որտեղ քննարկվել են Հայաստան «վերադարձի» հեռանկարները։

Իսկ ինչո՞վ է զբաղված ՀՀ իշխանությունը․ շարունակում է խորացնել ներքին պառակտումն ու քայքայել հանրային համերաշխությունը։ Այս քաղաքականությունը շատ շուտով ծայրահեղ ծանր սոցիալ-տնտեսական եւ հոգեբանական իրավիճակ է ստեղծելու, որտեղից ելք փնտրելու փաշինյանական «ջանքերը» կհանգեցնեն հանրությանը «ադրբեջանցիների հետ միասին ապրելու» գաղափարը պարտադրելուն․․․

Ահա թե ինչպես են քայլ առ քայլ, ազգային շահերը հետեւողականորեն ոտնահարելով սպանում պետությունը։ Հանրությունն արդեն ցույց է տվել, որ հաշտ չէ այս ավերիչ քաղաքականության հետ։ Մնում է, որ գործի անցնի ընդդիմությունը․․․

Գրիգոր Լալայան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ողբերգական դեպք Արմավիրում․ 43-ամյա տղամարդ է սպանվել, կասկածյալը՝ 28-ամյա կին

Ողբերգական դեպք Արմավիրում․ 43-ամյա տղամարդ է սպանվել, կասկածյալը՝ 28-ամյա կին Sun, 30 Aug 2026 23:47:29…

1 ժամ ago

Ավելի քան 1500 տարվա ժայռապատկերներ են հայտնաբերվել

Ավելի քան 1500 տարվա ժայռապատկերներ են հայտնաբերվել Sun, 30 Aug 2026 23:45:25 +0400 Ուզբեկստանի Քաշքադարի…

2 ժամ ago

Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ

Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ Sun, 30 Aug 2026 23:30:11 +0400 Թուրքիայում Ուկրաինայի դեսպան…

2 ժամ ago

Անտառային հրդեհ Թուրքիայում

Անտառային հրդեհ Թուրքիայում Sun, 30 Aug 2026 23:15:27 +0400 Թուրքիայի Մուղլայի նահանգի Ֆեթխիե շրջանում անտառային…

2 ժամ ago

Հետախուզման մեջ գտնվողներ են հայտնաբերվել եւ ձերբակալվել

Հետախուզման մեջ գտնվողներ են հայտնաբերվել եւ ձերբակալվել Sun, 30 Aug 2026 23:00:17 +0400 Թուրքիայի Ադանայի…

2 ժամ ago

Երևանում այսօրվա ամպրոպն այս տարվա ամենաուժգինն ու երկարատևն էր․ Սուրենյան

Երևանում այսօրվա ամպրոպն այս տարվա ամենաուժգինն ու երկարատևն էր․ Սուրենյան Sun, 30 Aug 2026 22:58:39…

2 ժամ ago