«Հրապարակ»․ Ճնշե՞լ է, թե՞ չի ճնշել

«Հրապարակ»․ Ճնշե՞լ է, թե՞ չի ճնշել

Thu, 25 Jun 2026 08:15:25 +0400


Ընդդիմադիր դաշտից մեզ պատմեցին, որ ՔՊ-ական պատգամավոր, ռուս ազգային փոքրամասնության ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկովը, որն այս ընտրություններին եւս ՔՊ-ի փոքրամասնությունների ցուցակում է ընդգրկված եւ անցել է խորհրդարան, նախընտրական շրջանում տեռորի է ենթարկել իր ռուս հայրենակցուհուն` «Հայաստան» դաշինքի ցուցակով առաջադրված Լիլիա Արեսկինային։

Հորդորել է չմտնել պայքարի մեջ, խոչընդոտել է նրա քարոզարշավը, սպառնացել, որ հարկայինին կուղարկի նրա եղբայրների ընկերությունը, որոնք շինարարական բիզնեսով են զբաղվում։ Ալեքսեյ Սանդիկովը հերքեց այդ լուրերը, ասաց, որ Լիլիային հեռակա է ճանաչում` իր կինն է ավելի շատ ճանաչում․ «Ինձ ի՞նչ՝ կառաջադրվեր, չէր առաջադրվի»: «Եթե արդյունքներով նայենք` Ֆիոլետովոյում էլ, Լերմոնտովոյում էլ ՔՊ-ն պարտվել է, որովհետեւ պրոռուսական ազդեցությունն է գործել, կապը մեծ է։ Այդ ինչպե՞ս ստացվեց․․․ Ես չգիտեմ էլ՝ ինքը քարոզչություն արել է, չի արել»։

Ասաց՝ հեքիաթների ժանրից է, թե ՊԵԿ-ով է սպառնացել: «Ընտրություններից առաջ էլ բոլոր հարցումները որ նայում էինք, հաստատ, «Հայաստան» դաշինքը չէր երկրորդ պառլամենտական ուժը, որ կարող էր այդ մանդատը վերցնել, հետեւաբար՝ տեսականորեն իմաստ էլ չկար, որ ազդեի այդ թեկնածուի վրա։ Բացի այս, Արեսկինան ոնց որ թե իրանց առաջին համարը չէր, այսինքն՝ տրամաբանական կապ էլ չկա, որ ես երրորդ քաղաքական ուժի երրորդ համարի նկատմամբ ինչ-որ բաներ անեի, չգիտեմ՝ ինչ բամբասանքներ են, իմ հետ հաստատ կապ չունեն»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Եվրոպա լիգան վերադառնում է Երևան․ որքան արժեն տոմսերը

Եվրոպա լիգան վերադառնում է Երևան․ որքան արժեն տոմսերը Tue, 13 Oct 2026 14:45:29 +0400 Հայկական…

9 րոպե ago

Գյուլագարակ համայնքում ճանապարհների վիճակն անմխիթար է

Գյուլագարակ համայնքում ճանապարհների վիճակն անմխիթար է Tue, 13 Oct 2026 14:15:30 +0400 Լոռվա մարզի Գյուլագարակ…

39 րոպե ago

Երևանում կրկին փողոցներ կանվանափոխվեն

Երևանում կրկին փողոցներ կանվանափոխվեն Tue, 13 Oct 2026 14:15:26 +0400 Երևանում ևս 2 փողոց կանվանափոխվի։…

39 րոպե ago

Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել

Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել Tue, 13 Oct 2026 14:10:06 +0400 Latest…

44 րոպե ago

Բացահայտել ենք գումարների վատնման բավականին խնդրահարույց դեպքեր

Բացահայտել ենք գումարների վատնման բավականին խնդրահարույց դեպքեր Tue, 13 Oct 2026 14:06:23 +0400 Latest news…

48 րոպե ago

Վարդան Ղուկասյանի տնային կալանքը երկարաձգվեց

Վարդան Ղուկասյանի տնային կալանքը երկարաձգվեց Tue, 13 Oct 2026 14:04:13 +0400 Դատարանը բավարարել է դատախազության…

50 րոպե ago