«Հրապարակ». Վիկտոր Դալլաքյանը` 23 տարի առաջ Սահմանադրական դատարանում

«Հրապարակ». Վիկտոր Դալլաքյանը` 23 տարի առաջ Սահմանադրական դատարանում

Thu, 25 Jun 2026 08:45:06 +0400


Երեկ «Հրապարակի» խմբագրություն էր այցելել ԱԺ նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը: Նա բերել էր իր գիրքը` «Վազգեն Սարգսյան․ ականատեսի հիշողություններ», որտեղ ներկայացված են նրա հիշողությունները պաշտպանության նախարար, վարչապետ Վազգեն Սարգսյանի մասին, իրենց համագործակցության դրվագները, փոխհարաբերությունների ուշագրավ նրբերանգները։ Այս գիրքը վաճառքում չկա, Վիկտոր Դալլաքյանն այն նվիրում է անձամբ: «Հրապարակին» էլ էր բերել` նվիրելու: Տեղեկացանք, որ մոտ օրերս գիրքը նաեւ Վազգեն Սարգսյանի թանգարանին է նվիրելու:

Օգտվելով առիթից՝ մենք հիշեցինք 2003 թվականի իրադարձությունները, երբ հերթական նախագահական ընտրություններից հետո Սահմանադրական դատարանում քննվում էր ՀՀ նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի դիմումը՝ նախագահական ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով, եւ ՍԴ-ում Ս․ Դեմիրճյանի լիազոր ներկայացուցիչներն էին Վիկտոր Դալլաքյանը եւ փաստաբան Աշոտ Սարգսյանը։ Այդ պահին Վ․ Դալլաքյանն ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահն էր՝ «Միասնություն» դաշինքի անդամ։ Եվ քննության արդյունքում ՍԴ-ն՝ Գագիկ Հարությունյանի նախագահությամբ, 2003 թ․ ապրիլի 18-ին աննախադեպ որոշում կայացրեց՝ մեկ տարվա ընթացքում վստահության հանրաքվե անցկացնելու վերաբերյալ, որով կպարզվեին նախագահական ընտրությունների իրական արդյունքները։ Դրանով իսկ ՍԴ-ն մեծ կասկածի տակ էր դնում 2003-ի ընտրությունների արդյունքները։ Մենք պարոն Դալլաքյանին խնդրեցինք մեկնաբանել այդ որոշումը, թե ինչպես հաջողվեց նման արդյունքի հասնել։ Նա ասաց․ «Չնայած ես հարցազրույցներ չեմ տալիս, սակայն ձեր այդ հարցին այսպես կպատասխանեմ՝ մեր փաստարկներն այնքան հզոր եւ հիմնավոր էին, իսկ նախագահական ընտրությունների արդյունքները՝ այնքան աղաղակող չափով կեղծված, որ Սահմանադրական դատարանին այլ ելք չէր մնում, քան ընդունել այդօրինակ որոշում»։

Այդ օրերին «Հայկական ժամանակը» գրեց, որ ՍԴ որոշումից հետո աշխարհահռչակ դիրիժոր Օհան Դուրյանը Սահմանադրական դատարանում համբուրեց Ստեփան Դեմիրճյանի լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանի ճակատը՝ ասելով, որ նա արեց հնարավոր ամեն ինչ՝ ժողովրդի շահերը պաշտպանելու համար։

Սակայն մեկ տարվա ընթացքում չկայացավ վստահության հանրաքվեն։ Նախագահական ընտրություններին հաջորդեցին 2003-ի ԱԺ ընտրությունները, որին մասնակցում էր նաեւ «Արդարություն» դաշինքը՝ Ստեփան Դեմիրճյանի գլխավորությամբ, իսկ մեծամասնական ընտրակարգով Վանաձորից պատգամավոր ընտրվեց Վիկտոր Դալլաքյանը, որը դարձավ «Արդարություն» խմբակցության քարտուղարը։ Նոր խորհրդարանում արդեն նա «Հանրաքվեի մասին» իր իսկ՝ նախկինում հեղինակած օրենքում օրենսդրական փոփոխություն առաջարկեց, որով պետք է հնարավոր դառնար վստահության հանրաքվեի իրականացումը։ Այդ նախագիծը 2004-ի սկզբին ընդգրկվել էր ԱԺ նստաշրջանի օրակարգում, որպեսզի ունենային օրենսդրական հիմք՝ վստահության հանրաքվե անելու համար։ Սակայն այն խորհրդարանում այդպես էլ չքննարկվեց, քանի որ խորհրդարանական մեծամասնությունը դրան դեմ էր եւ համառորեն չէր ուզում այն քննարկել եւ ընդունել։ Իսկ 2004 թ․ մարտին սկսվեց հանրահավաքային շարժում՝ վստահության հանրաքվե անցկացնելու պահանջով, «Արդարություն» դաշինքի նախաձեռնությամբ, որի օպերատիվ շտաբը ղեկավարում էր Դալլաքյանը։ Շարժումն իշխանությունների կողմից վայրագությամբ ճնշվեց, եւ տեղի ունեցան 2004 թ․ ապրիլի 11-12-ի դեպքերը, երբ ջրցան մեքենաներով, մահակներով ծեծին ենթարկեցին ու ցրեցին Բաղրամյան պողոտայում հավաքված խաղաղ ցուցարարներին։

ՀԳ․ Հայաստանի ազգային գրադարանի շտեմարանում հասանելի են Վիկտոր Դալլաքյանի գրքերը՝ Մեր ապագայի բանալիները /Վ. Ե. Դալլաքյան. – Երեւան: Ոսկան Երեւանցի: Հեղ. հրատ., 2007. – 119 էջ:
Վազգեն Սարգսյան. ականատեսի հիշողություններ /Վ. Ե. Դալլաքյան։ Առաջաբանի հեղինակ՝ Վ. Մնացականյան։ [Խմբագիր եւ սրբագրիչ՝ Ս. Հարոյան]. – Երեւան։ «ՎՄՎ-Պրինտ» հրատ., 2026. – 95 էջ։

Արեգ ՄԱՐԳԱՐՅԱՆ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Վանաձորն ընտրությունների է գնում, մարզպետը՝ համայնքապետի թեկնածու

Վանաձորն ընտրությունների է գնում, մարզպետը՝ համայնքապետի թեկնածու Thu, 25 Jun 2026 13:45:05 +0400 Նիկոլ Փաշինյանը…

13 րոպե ago

Թրամփը «հաճելի» լուր ունի Թուրքիայի համար

Թրամփը «հաճելի» լուր ունի Թուրքիայի համար Thu, 25 Jun 2026 13:30:13 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ…

28 րոպե ago

Բաքուն սպառնալիքից անցել է կոնկրետ «քայլերի»

Բաքուն սպառնալիքից անցել է կոնկրետ «քայլերի» Thu, 25 Jun 2026 13:15:57 +0400 «Արեւմտյան ադրբեջանցիների` իրենց…

42 րոպե ago

Ողբերգական դեպք` բլոգեր Նորայր Նիկոյանի ընտանիքում

Ողբերգական դեպք` բլոգեր Նորայր Նիկոյանի ընտանիքում Thu, 25 Jun 2026 13:14:10 +0400 Ողբերգական ավտովթարից մահացել…

44 րոպե ago

ՔՊ-ն տապալեց Գյումրու ավագանու նիստը. ինչ սցենար են մշակել

ՔՊ-ն տապալեց Գյումրու ավագանու նիստը. ինչ սցենար են մշակել Thu, 25 Jun 2026 13:12:37 +0400…

45 րոպե ago

Տղերք, փոխեք սցենարը. Մեր մեկ անդամի մանդատի հարցը կլուծվի և իրենց պլանը չի աշխատի. ավագանու անդամ

Տղերք, փոխեք սցենարը. Մեր մեկ անդամի մանդատի հարցը կլուծվի և իրենց պլանը չի աշխատի. ավագանու…

52 րոպե ago