«Հրապարակ»․ ՍԴ-ն արդեն խախտել է կարգը` ՔՊ-ին քննությանը մասնակից դարձրել

«Հրապարակ»․ ՍԴ-ն արդեն խախտել է կարգը` ՔՊ-ին քննությանը մասնակից դարձրել

Thu, 25 Jun 2026 09:45:32 +0400


Հունիսի 26-ին ՍԴ-ն քննելու է 7 քաղաքական ուժերի դիմումները՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ։ Մեզ հետ զրույցում ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը հայտնեց, որ, ի տարբերություն նախորդ տարիներին քննված նմանատիպ գործերի, այս անգամ ՍԴ-ն գործող պրակտիկայից նախադեպային շեղում է արել․ «Միակ բանը, որ Սահմանադրական դատարանի պրակտիկայից նախադեպային շեղում էր, ըստ իս, այն էր, որ գործին մասնակից են դարձրել, էսպես ասած, հաղթող ուժին։ Նախկինում նման պրակտիկա չենք ունեցել, այսինքն՝ պատասխանողը Կենտրոնական ընտրական հանձնաժողովն էր, նրանք էլ պատասխանում էին։ Այս տրամաբանությամբ եթե մասնակից են դարձրել ՔՊ-ին, ուրեմն ընտություններին մասնակից բոլոր ուժերին պետք է մասնակից դարձնեն։ Այսինքն, 7 քաղաքական ուժ է դիմել, մեկին էլ իրենք են մասնակից դարձրել, նույն տրամաբանությամբ՝ պետք է մյուս 10 ուժերին էլ մասնակից դարձնեին»։

Հարցին, թե նման ծավալի գործերը մեկ վարույթում կարո՞ղ է ՍԴ-ն քննել եւ սահմանված ժամկետում ավարտել գործի քննությունը, Գյուլումյանը պատասխանեց․ «Լավ քննելու դեպքում հնարավոր է, որ ժամկետի մեջ տեղավորվեն։ Ես հիշում եմ, երբ 1996-ի ընտրություններն էինք քննում, իսկ այն ժամանակ մենք գնացել էինք ընդհուպ քվեաթերթիկների նոր հաշվարկի, մենք կարողացանք տեղավորվել սահմանված ժամկետի մեջ, քանի որ աշխատում էինք գիշեր-ցերեկ։ Այդ պահերին ՍԴ-ն սովորական աշխատանքային ռեժիմով չի աշխատում։ Եթե նկատեցիք` աշխատակարգային որոշումն էլ (7 քաղաքական ուժերի դիմումները մեկ վարույթում քննելու որոշումը՝ խմբ․) ուշ ժամի տեղի ունեցավ։ Դա տարօրինակ բան չէ, քանի որ կա ժամանակային սահմանափակում, դրա համար կիրակի էլ կարող է լինել, գիշեր էլ կարող է լինել»։

Անդրադառնալով Սեդա Սաֆարյանի մասնակցությանը գործի քննությանը, Գյուլումյանը նշեց․ «Այստեղ խոսքը միայն Արման Բաբաջանյանի հետ ունեցած քաղաքական կապի մասին չէ։ Չգիտեմ՝ ինչ դիմում է ներկայացրել նրա բացարկի հարցով «Հայաստան» դաշինքը, բայց այստեղ կա նաեւ նրա՝ որպես փաստաբան մասնակցելը մյուս ուժի ղեկավարի նկատմամբ մարտի 1-ի գործով, որն առավել կարեւոր հիմք է, որպեսզի նրա անաչառությունը կասկածի տակ դրվի»։ Գյուլումյանն ընդգծեց, որ ՍԴ որոշման համար հարկավոր է, որ ՍԴ դատավորներից 5-ը գործի քննության ժամանակ կողմ քվեարկի ընդունվող որոշմանը․ «Այստեղ դատարանի դատավորների թվի մեծամասնությամբ է եւ ոչ թե մասնակցող դատավորների թվի»։

ՀԳ․ Երեկ Սահմանադրական դատարանը պարզաբանում տարածեց այն մասին, որ Սեդա Սաֆարյանը մասնակցելու է գործի քննությանը, քանի որ որեւէ ՍԴ դատավորի մասնակցությունը կարող է բացառվել, եթե ՍԴ մյուս դատավորներից նման միջնորդություն լինի: Այսինքն, ընդդիմության դիմումը` Սաֆարյանին գործի քննությունից հեռացնելու մասին, բավարար չէ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Լուսին կուղարկվեն միանգամից երեք լուսնագնացներ

Լուսին կուղարկվեն միանգամից երեք լուսնագնացներ Mon, 21 Sep 2026 17:30:46 +0400 Այս տարվա վերջին NASA-ն…

14 րոպե ago

Ինչ ցույց տվեցին Ռուսաստանում ընտրությունները եւ ինչ խնդիր լուծեց իշխանությունը դրանով

Ինչ ցույց տվեցին Ռուսաստանում ընտրությունները եւ ինչ խնդիր լուծեց իշխանությունը դրանով Mon, 21 Sep 2026…

29 րոպե ago

Ով կգլխավորի ՀՅԴ ցուցակը Մարտունիում

Ով կգլխավորի ՀՅԴ ցուցակը Մարտունիում Mon, 21 Sep 2026 17:02:22 +0400 Հ.Յ. Դաշնակցությունը կմասնակցի հոկտեմբերի…

42 րոպե ago

Ուժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան

Ուժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Mon, 21 Sep 2026 16:47:58 +0400 Սիրելի՛ հայրենակիցներ, Սրտանց…

56 րոպե ago

Որ համայնքներում ովքեր են առաջադրվել

Որ համայնքներում ովքեր են առաջադրվել Mon, 21 Sep 2026 16:41:05 +0400 Երեկ ավարտվեց հոկտեմբերի 25-ի…

1 ժամ ago

ՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը

ՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը Mon, 21 Sep 2026 16:30:03 +0400 ՀՀ ՆԳՆ-ն Հայաստանի…

1 ժամ ago