Անհեթեթ մեղադրանքներ, զրո ապացույցներ. բացահայտվում են Ռուբեն Վարդանյանի գործի մանրամասները

Անհեթեթ մեղադրանքներ, զրո ապացույցներ. բացահայտվում են Ռուբեն Վարդանյանի գործի մանրամասները

Mon, 12 Oct 2026 11:16:18 +0400


Մասնագետներն սկսել են վերլուծել Բաքվի ռազմական դատարանի կողմից քսան տարվա ազատազրկման դատապարտված հայտնի բարերար Ռուբեն Վարդանյանի մեղադրական եզրակացությունն ու դատավճիռը: Այն հատում է անհեթեթության բոլոր սահմանները, և դժվար է անգամ որևէ տրամաբանական կապ գտնել առաջադրված մեղադրանքների և ապացույցների միջև:

««Արդարադատություն» ըստ Ադրբեջանի» խորագրի ներքո «Փաստինֆո» լրատվական գործակալությունը, միջազգային իրավունքի մասնագետ Տարոն Սիմոնյանի հետ, սկսել է ըստ մեղադրանքների և հոդվածների վերլուծել Ռուբեն Վարդանյանի գործով դատավճիռը:
Ստորև կներկայացնենք մի քանի ուշագրավ դրվագներ նշված շարքից:

Դրվագ առաջին. Ռուբեն Վարդանյանը մասնավորապես «մեղավոր» է ճանաչվել «Ագրեսիվ պատերազմ վարելու» հոդվածով, քանի որ 2020 թվականին «միացել է ինքնիշխան տարածքների օկուպացիայի շարունակմանը»:

Ի՞նչ «փաստերով» է ապացուցվել մեղադրանքը: Որպես մեղադրանքի հիմքում ընկած «ապացույց» դատավճռում նշվում է այն, որ «Ավրորա» նախաձեռնության կողմից 2020թ. դեկտեմբերին միջոցներ են հատկացվել Արցախին՝ ուղղված պատերազմից տուժած բնակչության համար հումանիտար ու սոցիալական բնույթի ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև «Ավրորայի» դափնեկիր Միրզա Դիննայիին այցելել է Ստեփանակերտ: Այս երկու «փաստերը» բավարար են եղել, որպեսզի Վարդանյանին Բաքվի ռազմական դատարանը «մեղավոր» ճանաչի այս հոդվածով և դատապարտի քսան տարվա ազատազրկման:

Դրվագ երկրորդ. Ռուբեն Վարդանյանին մեղավոր է ճանաչվել «Խմբի հետապնդում քաղաքական, ազգային, էթնիկ և այլ արգելված դրդապատճառներով» հոդվածով: Նրան վերագրվել է այս հոդվածով նախատեսված՝ «Հետապնդում ազգային և քաղաքական հատկանիշով, տեղահանվածների վերադարձին խոչընդոտելը» արարքը, իսկ որպես «ապացույց» ներկայացված է Ադրբեջանի Փախստականների և ներքին տեղահանված անձանց պետական կոմիտեի 2023 թ. գրությունը: Դատավճռում չկա ոչ մի տուժող, որը վկայություն է տվել Վարդանյանի դեմ, չկա ոչ մի գործողություն, որը կատարել է անձամբ Ռուբեն Վարդանյանը։ Ամենախնդրահարույցը դրդապատճառն է. այն փաստացի բխեցվում է Վարդանյանի ազգությունից՝ հայ լինելուց. պարզվում է, որպես «ապացույց» է հանդիսացել Վարդանյանի էթնիկ ծագումը։

Դրվագ երրորդ. Ռուբեն Վարդանյանը «մեղավոր» է ճանաչվել 3 980 ադրբեջանցու բռնի անհետացման համար: «Բռնի անհետացում» հոդվածով նրան վերագրվել է «1989–2020թվականներին 3980 անձի ճակատագրի մասին տեղեկություններ տրամադրելուց հրաժարում» արարքը: Որպես «ապացույց» ներկայացվում է Ադրբեջանի Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի 2023 թ. գրությունը՝ Արցախյան առաջին պատերազմի կապակցությամբ անհայտ կորած անձանց թվաքանակի մասին:

Հոդվածի տրամաբանությունը ենթադրում է, որ մեղադրվող անձը կամ պետք է մասնակցություն ունենար վերագրվող արարքին, կամ՝ գոնե պետք է տիրապետեր այն տեղեկությանը, որը պիտի տրամադրեր, մինչդեռ Ռուբեն Վարդանյանն անհատապես 1989–2020թթ. չի էլ գտնվել Արցախում: Դատավճիռը որևէ կերպ չի հիմնավորում, որ նա երբևէ ունեցել է նման տեղեկություններ կամ դրանք տրամադրելու լիազորություն, բայց դա ամենևին չի խանգարել Բաքվի ռազմական դատարանին մեղքը ապացուցված համարել և նրան դատապարտվել 20 տարվա ազատազրկման:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Գործիքը» մաշվել է, հնացել

«Գործիքը» մաշվել է, հնացել Thu, 05 Nov 2026 01:18:14 +0400 Latest news from Հրապարակ ©…

7 ժամ ago

Շատ բարդ է լինելու դատավորի մակագրել այսպիսի գործ․ Նարեկ Կարապետյան

Շատ բարդ է լինելու դատավորի մակագրել այսպիսի գործ․ Նարեկ Կարապետյան Thu, 05 Nov 2026 00:57:47…

7 ժամ ago

Իշխանությունը վերցրել, ոտքերը սրբում է հայ ժողովրդի վրա ու հիմա էլ խաղաղություն է քարոզում

Իշխանությունը վերցրել, ոտքերը սրբում է հայ ժողովրդի վրա ու հիմա էլ խաղաղություն է քարոզում Thu,…

8 ժամ ago

Պիտի ցույց տանք, որ մենք ազգային արժանապատվություն ունենք

Պիտի ցույց տանք, որ մենք ազգային արժանապատվություն ունենք Thu, 05 Nov 2026 00:25:08 +0400 Latest…

8 ժամ ago

Նիկոլ Փաշինյանն իրեն ձայն տված ժողովրդին խաղաղության պատրանք է վաճառում

Նիկոլ Փաշինյանն իրեն ձայն տված ժողովրդին խաղաղության պատրանք է վաճառում Thu, 05 Nov 2026 00:22:10…

8 ժամ ago

Մենք չհամոզվող տեսակ ենք

Մենք չհամոզվող տեսակ ենք Thu, 05 Nov 2026 00:17:47 +0400 Latest news from Հրապարակ ©…

8 ժամ ago