Լեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններ

Լեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններ

Mon, 12 Oct 2026 11:21:52 +0400


Լեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Որոգայթ. Նոր սկիզբ» 24 մասից բաղկացած նոր քրեական դրամայով։ Նախագիծը շարունակում է «Որոգայթի» աշխարհը՝ ներկայացնելով նոր պատմություն, նոր հակամարտություններ ու նոր ուժային հարաբերություններ՝ մի շնչով ընթացող զարգացումներով և կինեմատոգրաֆիկ մոտեցմամբ։

«Նոր սկիզբը» պարզապես նախորդ պատմության շարունակությունը չէ։ Այն ստեղծվել է որպես ինքնուրույն, բարձր արտադրական արժեք ունեցող հեռուստատեսային նախագիծ, որտեղ քրեական դրաման միահյուսվում է ընտանեկան ներքին կոնֆլիկտների, հոգեբանական լարվածության և սիրային պատմությունների հետ։

Պատմության կենտրոնում Հովոն է, որի անցյալից վերադառնում է խորհրդավոր, հաշվարկված և անողոք թշնամի։ Նրա հայտնվելը փոխում է ոչ միայն Հովոյի, այլև նրա շրջապատի կյանքը։ Անցյալն ու ներկան սկսում են միահյուսվել՝ ստեղծելով վտանգավոր խաղ, որտեղ յուրաքանչյուր քայլ կարող է ունենալ ծանր հետևանքներ։

Հակամարտությունը շուտով դուրս է գալիս անձնական սահմաններից և վերածվում լայնածավալ պայքարի՝ ներթափանցելով փողոցներ, ուժային կառույցներ, ընտանիքներ և ամենամտերիմ հարաբերություններ։ Հին դաշինքները փլուզվում են, ձևավորվում են նոր ուժային կենտրոններ, իսկ վստահությունը դառնում է ամենաթանկ ու միաժամանակ ամենավտանգավոր արժեքը։
Յուրաքանչյուր կերպար կանգնելու է ճակատագրական ընտրության առաջ, որտեղ մեկ սխալ որոշումը կարող է փոխել ոչ միայն իր, այլև ամբողջ շրջապատի ճակատագիրը։

Այստեղ որոշումների հետևանքները չեն ավարտվում այն պահին, երբ կատարվում է ընտրությունը․ դրանք վերադառնում են տարիներ անց, խաթարելով ընտանիքներ, խլելով հարազատներին և վտանգելով անգամ նրանց կյանքը, ովքեր երբեք այդ ընտրությունը չեն կատարել։ Իշխանությունը պահելու, կամ վրեժ լուծելու համար վճարվող գինը գնալով ծանրանում է՝ հերոսներին կանգնեցնելով սեփական արարքների անդառնալի հետևանքների առաջ։

24 սերիաներից յուրաքանչյուրն կառուցված է որպես առանձին գլուխ՝ նոր բացահայտումներով, անսպասելի շրջադարձերով և աստիճանաբար աճող լարվածությամբ։ «Որոգայթ. Նոր սկիզբը» ներկայացնում է հանցավոր աշխարհի տեսանելի և անտեսանելի կանոնները՝ միաժամանակ ուսումնասիրելով ընտանիքի, վստահության, հավատարմության և դավաճանության թեմաները։
Հերոսների ճակատագրերի միջոցով պատմությունը բացահայտում է հանցավոր ճանապարհի կործանարար ընթացքը․ ուժի և վերահսկողության խոստումը վերածվում է մշտական վախի, կորուստների ու միայնության։ Այդ ճանապարհին յուրաքանչյուր թվացյալ հաղթանակ կարող է մարդուն մեկ քայլով հեռացնել հենց այն ամենից, ինչն ի սկզբանե փորձում էր պաշտպանել։

Նոր սեզոնում հանդես են գալիս հայկական կինոյի և թատրոնի ճանաչված դերասաններ՝ Հարություն Մովսեսյան, Արմեն Սողոյան, Սարգիս Գրիգորյան, Խորեն Լևոնյան, Դավիթ Աղաջանյան, Միկա Ղափլանյան, Ելենա Բորիսենկո, Արամ Հովհաննիսյան, Արման Ղազարյան, Բորիս Մելքոնյան, Էլեն Գևորգյան, Մարիամ Ալեքսանյան և Լիկա Մեսրոպյան։

Դերասանական կազմը միավորում է տարբեր սերունդների և ստեղծագործական փորձի ներկայացուցիչների՝ ձևավորելով կերպարների փոխկապակցված աշխարհ, որտեղ յուրաքանչյուր հերոս իր դերն ունի զարգացող հակամարտության մեջ։

Նախագծի ստեղծագործական թիմում են սցենարի հեղինակ Հարություն Ղուկասյանը, ռեժիսոր Մհեր Խաչատրյանը, պրոդյուսեր Ռոման Մուշեղյանը, բեմադրող օպերատոր Վազգեն Մանուկյանը, բեմադրող նկարիչ Արթուր Սարյանը և կոմպոզիտոր Արման Ալբերտը։
Նախագիծը արտադրում է Shant Production-ը և շուտով հասանելի կլինի Shant Digital հարթակում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թբիլիսին չի՞ «բռնում» Եվրամիության պարզած «ձեռքը»

Թբիլիսին չի՞ «բռնում» Եվրամիության պարզած «ձեռքը» Mon, 12 Oct 2026 14:00:09 +0400 Մենք ցանկանում ենք…

8 րոպե ago

Ինչո՞ւ են վարկ վերցնում, եթե բյուջեն գումարի խնդիր չունի. Ղահրամանյան

Ինչո՞ւ են վարկ վերցնում, եթե բյուջեն գումարի խնդիր չունի. Ղահրամանյան Mon, 12 Oct 2026 13:55:52…

13 րոպե ago

Փաշինյանն ասում էր՝ տարիներով երկիրը թալանվել է, ինքը գալիս է, որ թալանը հետ բերի, ի՞նչ արեց

Փաշինյանն ասում էր՝ տարիներով երկիրը թալանվել է, ինքը գալիս է, որ թալանը հետ բերի, ի՞նչ…

16 րոպե ago

Փաշինյանը՝ ապառնի ժամանակով այլմոլորակային

Փաշինյանը՝ ապառնի ժամանակով այլմոլորակային Mon, 12 Oct 2026 13:45:28 +0400 Նիկոլ Փաշինյանից եթե հանենք ապագա…

23 րոպե ago

Զելենսկին վաղուց արդեն նախագահ չէ. Վոլոդին

Զելենսկին վաղուց արդեն նախագահ չէ. Վոլոդին Mon, 12 Oct 2026 13:30:30 +0400 Վլադիմիր Զելենսկին ամեն…

38 րոպե ago

Ընդդիմությունը արտահերթ նիստ է հրավիրել

Ընդդիմությունը արտահերթ նիստ է հրավիրել Mon, 12 Oct 2026 13:25:00 +0400 Ազգային ժողովի պաշտպանության և…

43 րոպե ago