«Հրապարակ»․ Կատակել է ու ծառայակցին սպանել

«Հրապարակ»․ Կատակել է ու ծառայակցին սպանել

Thu, 25 Jun 2026 11:15:34 +0400


Մհեր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ Ն զորամասի ժամկետային զինծառայող, 2021 թ․ նոյեմբերի 12-26-ն ընկած ժամանակահատվածում որպես դիտորդ ընդգրկված լինելով մարտական հերթապահության, 2021 թ․ նոյեմբերի 24-ին, ժամը 14:45-ի սահմաններում, շարքային Սուրեն Ավետիսյանի հետ կատակ անելու ընթացքում, անհարկի ինքնաձիգը լիցքավորել եւ փողն ուղղել է վերջինիս ուղղությամբ, որից հետո Ս. Ավետիսյանն իրեն ուղղված ինքնաձիգի վրայից հանել է պահեստատուփը եւ կատարել լիցքաթափման գործողություն, որի արդյունքում փամփշտակալից դուրս եկած փամփուշտը հետ է տեղադրել պահեստատուփի մեջ եւ նշված գործողությունը կատարել եւս երկու անգամ։ Սակայն չորրորդ անգամ Ս. Ավետիսյանը հանել է պահեստատուփը, իսկ լիցքաթափման գործողություն չի կատարել։ Մ. Սարգսյանն էլ զենքի փողն ուղղել է վերջինիս գլխի ուղղությամբ եւ մոռանալով, որ զենքը լիցքավորված է, քաշել է ձգանը, ինչի հետեւանքով արձակված մեկ կրակոցից Ս. Ավետիսյանին գլխի շրջանում անզգուշությամբ պատճառել է մահացու հրազենային վիրավորում, եւ վերջինս հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Մհեր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 3-րդ մասով (Զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը ծանր վնասի պատճառում կամ մահ)։

Քրեական գործով մեղադրանքը պաշտպանել է Լոռու կայազորի զինվորական դատախազությունը։ Մ․ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Նա առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել եւ դատարանում հրաժարվել է ցուցմունք տալ` պնդել է նախաքննության ընթացքում պաշտպանի մասնակցությամբ տված ցուցմունքները: 2026թ․ փետրվարի 16-ին Իջեւանում կայացած դռնբաց դատական նիստում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Սասուն Մխիթարյանը վճռել է Մհեր Ռոբերտի Սարգսյանին մեղավոր ճանաչել Քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով եւ նրան ազատել քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով: Մհեր Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված բացակայելու արգելքը թողնել անփոփոխ՝ մինչեւ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը, որից հետո վերացնել։ Տուժողի ներկայացրած գույքային հայցն էլ բավարարել մասնակի եւ մեղադրյալից հօգուտ տուժողի բռնագանձել 2 միլիոն դրամ։ Որպես վարույթային ծախսեր, մեղադրյալ Մհեր Սարգսյանից հօգուտ ՀՀ պետական բյուջե բռնագանձել 210 հազար ՀՀ դրամ գումար՝ որպես փորձաքննությունների համար ծախսված գումար: Տուժողի ներկայացուցիչը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ խնդրելով ամբողջությամբ բեկանել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճիռը՝ վարույթը վերադարձնելով առաջին ատյանի դատարան՝ նոր քննության: Վերաքննիչ դատարանում դատական հաջորդ նիստը նշանակված է հունիսի 30-ին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Խոշոր ավտովթարի հետևանքով տասնյակ զոհեր ու վիրավորներ կան Թուրքիայում

Խոշոր ավտովթարի հետևանքով տասնյակ զոհեր ու վիրավորներ կան Թուրքիայում Sun, 11 Oct 2026 15:30:23 +0400…

3 րոպե ago

Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում

Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Sun, 11 Oct 2026 15:17:03 +0400 08.10.2026…

17 րոպե ago

Ջոնսոնը «զզվելի» է անվանել Թրամփի՝ Պուտինի հետ վերջին գործարքը

Ջոնսոնը «զզվելի» է անվանել Թրամփի՝ Պուտինի հետ վերջին գործարքը Sun, 11 Oct 2026 15:00:48 +0400…

33 րոպե ago

Արտակարգ․ 36 ժամ ջուր չի լինի

Արտակարգ․ 36 ժամ ջուր չի լինի Sun, 11 Oct 2026 14:45:24 +0400 «Վեոլիա Ջուր» ընկերությունը…

48 րոպե ago

TRIPP-ից հետո հիմա էլ Պուտին-Թրամփ թունել․ ուշագրավ նախաձեռնություն

TRIPP-ից հետո հիմա էլ Պուտին-Թրամփ թունել․ ուշագրավ նախաձեռնություն Sun, 11 Oct 2026 14:30:30 +0400 Ռուսական…

1 ժամ ago

Ռուբեն Ռուբինյանը Halloween-ի առիթով պետք է պարգևատրի միայն մեկին

Ռուբեն Ռուբինյանը Halloween-ի առիթով պետք է պարգևատրի միայն մեկին Sun, 11 Oct 2026 14:13:24 +0400…

1 ժամ ago