Թրամփը «հաճելի» լուր ունի Թուրքիայի համար

Թրամփը «հաճելի» լուր ունի Թուրքիայի համար

Thu, 25 Jun 2026 13:30:13 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է ուրախացնել Անկարային իր առաջիկա այցի ընթացքում։ Այս մասին ամերիկացի առաջնորդն ասել է՝ մեկնաբանելով Անկարային F-35 կործանիչների և F-110 շարժիչների հնարավոր մատակարարման մասին հարցը։

Հունիսի 24-ին Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ Սպիտակ տանը հանդիպում է անցկացրել, որի ընթացքում պատասխանել է լրատվամիջոցների հարցերին․

«Կարծում եմ՝ այո։ Նա (Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը – խմբ.) ՆԱՏՕ-ի անդամ է… Նա ՆԱՏՕ-ի ուժեղ անդամ է։ Այո, ես հավանաբար կանեմ մի բան, որը նրան շատ կուրախացնի»։

Թրամփը հայտարարել է, որ կմասնակցի Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի հուլիսյան գագաթնաժողովին միայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ հարգանքից ելնելով։ Նրա խոսքով՝ ինքը զրույց է ունեցել Էրդողանի հետ, որի ընթացքում Թուրքիայի նախագահն անձամբ խնդրել է նրան մասնակցել ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովին։

2017 թվականին Թուրքիան պայմանագիր է կնքել Ռուսաստանի հետ Ս-400 համակարգերի մատակարարման համար, որը ստացել է 2019 թվականի ամռան-աշնանը։ ԱՄՆ-ն պահանջել էր, որ Անկարան հրաժարվի ռուսական համակարգերից՝ հօգուտ Patriot համակարգերի, սակայն Անկարան հրաժարվել է։ Դրանից հետո Վաշինգտոնը Թուրքիային հանել էր F-35 նորագույն կործանիչների մատակարարման ծրագրից և պատժամիջոցներ էր սահմանել պաշտպանական արդյունաբերության ղեկավարների նկատմամբ՝ «Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցների միջոցով հակազդելու մասին» օրենքի (CAATSA) համաձայն։ 2025 թվականի դեկտեմբերին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտնեց, որ ԱՄՆ նախագահը կարգադրել է սկսել CAATSA պատժամիջոցները վերացնելու գործընթացը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թուրքերը չեղարկել են թռիչքները Հայաստան և Ռուսաստան

Թուրքերը չեղարկել են թռիչքները Հայաստան և Ռուսաստան Wed, 02 Sep 2026 13:30:48 +0400 Թուրքական բյուջետային…

5 րոպե ago

Պուտինի շնորհավորանքն ու Բաքվի մաղձը

Պուտինի շնորհավորանքն ու Բաքվի մաղձը Wed, 02 Sep 2026 13:15:44 +0400 Օգոստոսի 31-ին ՌԴ նախագահ…

20 րոպե ago

Ում են փորձել սպանել այս գիշեր․ բացառիկ մանրամասներ

Ում են փորձել սպանել այս գիշեր․ բացառիկ մանրամասներ Wed, 02 Sep 2026 13:00:27 +0400 Ուկրաինական…

35 րոպե ago

Մայր Տաճարում կատարվեց Խաղաղության աղոթք

Մայր Տաճարում կատարվեց Խաղաղության աղոթք Wed, 02 Sep 2026 12:52:58 +0400 Սեպտեմբերի 2-ին Արցախի Անկախության…

43 րոպե ago

«Հրապարակ»․ Ի՞նչ է նշանակում, երբ պատերազմը որպես թուր ճոճում են ժողովրդի գլխավերեւում

«Հրապարակ»․ Ի՞նչ է նշանակում, երբ պատերազմը որպես թուր ճոճում են ժողովրդի գլխավերեւում Wed, 02 Sep…

50 րոպե ago

Իրանում զոհեր և վիրավորներ կան․ ԱՄՆ-ն էլի հարվածել է

Իրանում զոհեր և վիրավորներ կան․ ԱՄՆ-ն էլի հարվածել է Wed, 02 Sep 2026 12:30:39 +0400…

1 ժամ ago