Հինգշաբթի , 6 Օգոստոսի 2026

Թրամփը «հաճելի» լուր ունի Թուրքիայի համար

Թրամփը «հաճելի» լուր ունի Թուրքիայի համար

Thu, 25 Jun 2026 13:30:13 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է ուրախացնել Անկարային իր առաջիկա այցի ընթացքում։ Այս մասին ամերիկացի առաջնորդն ասել է՝ մեկնաբանելով Անկարային F-35 կործանիչների և F-110 շարժիչների հնարավոր մատակարարման մասին հարցը։

Հունիսի 24-ին Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ Սպիտակ տանը հանդիպում է անցկացրել, որի ընթացքում պատասխանել է լրատվամիջոցների հարցերին․

«Կարծում եմ՝ այո։ Նա (Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը – խմբ.) ՆԱՏՕ-ի անդամ է… Նա ՆԱՏՕ-ի ուժեղ անդամ է։ Այո, ես հավանաբար կանեմ մի բան, որը նրան շատ կուրախացնի»։

Թրամփը հայտարարել է, որ կմասնակցի Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի հուլիսյան գագաթնաժողովին միայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ հարգանքից ելնելով։ Նրա խոսքով՝ ինքը զրույց է ունեցել Էրդողանի հետ, որի ընթացքում Թուրքիայի նախագահն անձամբ խնդրել է նրան մասնակցել ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովին։

2017 թվականին Թուրքիան պայմանագիր է կնքել Ռուսաստանի հետ Ս-400 համակարգերի մատակարարման համար, որը ստացել է 2019 թվականի ամռան-աշնանը։ ԱՄՆ-ն պահանջել էր, որ Անկարան հրաժարվի ռուսական համակարգերից՝ հօգուտ Patriot համակարգերի, սակայն Անկարան հրաժարվել է։ Դրանից հետո Վաշինգտոնը Թուրքիային հանել էր F-35 նորագույն կործանիչների մատակարարման ծրագրից և պատժամիջոցներ էր սահմանել պաշտպանական արդյունաբերության ղեկավարների նկատմամբ՝ «Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցների միջոցով հակազդելու մասին» օրենքի (CAATSA) համաձայն։ 2025 թվականի դեկտեմբերին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտնեց, որ ԱՄՆ նախագահը կարգադրել է սկսել CAATSA պատժամիջոցները վերացնելու գործընթացը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Բաքուն պնդում է՝ իրենք են ստիպել Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը

Բաքուն պնդում է՝ իրենք են ստիպել Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը Wed, 05 Aug 2026 18:00:29 …