Բելառուսի սահմանին անհանգիստ է․ պատերազմի վտա՞նգ կա

Բելառուսի սահմանին անհանգիստ է․ պատերազմի վտա՞նգ կա

Thu, 25 Jun 2026 14:30:38 +0400


Բելառուսի սահմանների երկայնքով իրավիճակը չափազանց անկայուն է և էսկալացիոն բնույթ է կրում, հինգշաբթի օրը Զինված ուժերի գլխավոր շտաբի ֆակուլտետի սպաների ավարտական ​​​​արարողության ժամանակ ունեցած ելույթում հայտարարել է պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը, հաղորդում է Sputnik-ը։

«Մեր սահմանների երկայնքով իրավիճակը չափազանց անկայուն է և էսկալացիոն բնույթ է կրում։ Մեր սահմաններից այն կողմ ամրապնդվում են ՆԱՏՕ-ի զորքերի խմբավորումները, բարելավվում են ենթակառուցվածքները, աճում են հարևան պետությունների ռազմական բյուջեները, և քաղաքական գործիչների կողմից հնչում են բարձրաձայն ռազմատենչ հայտարարություններ», – ընդգծել է Խրենինը։

Նախարարն ընդգծել է՝ մենք լիովին գիտակցում ենք Բելառուսը պատերազմի մեջ ներքաշելու փորձը, և որ անկախությունը ձեռք է բերվում ծանր գնով։

«Այս պայմաններում պետությունն անում է ամեն ինչ մեր երկրի խաղաղ երկինքը պահպանելու համար, այդ թվում՝ կանխելու 1941 թվականի ամռան սխալները», – ընդգծել է նա։

Խրենինի խոսքով, լավ պատրաստված և հագեցած զինված ուժերը, որոնք պատրաստ են ցանկացած իրավիճակում առաքելություններ իրականացնել, զսպող գործոն են Բելառուսի դեմ ագրեսիվ ծրագրեր ունեցողների համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Երբ ընդդիմությունը չքվեարկի ալիևյան սահմանադրության օգտին, պատրա՞ստ է հրաժարական տալ

Երբ ընդդիմությունը չքվեարկի ալիևյան սահմանադրության օգտին, պատրա՞ստ է հրաժարական տալ Sun, 29 Nov 2026 15:51:09…

7 րոպե ago

Արման Ծառուկյանը 45 վայրկյանում հաղթեց UFC-ի նախկին չեմպիոնին

Արման Ծառուկյանը 45 վայրկյանում հաղթեց UFC-ի նախկին չեմպիոնին Sun, 29 Nov 2026 15:45:00 +0400 Խառը…

13 րոպե ago

Սոչիում վայրէջքի պահին կայծակը հարվածել է ուղևորատար ինքնաթիռին

Սոչիում վայրէջքի պահին կայծակը հարվածել է ուղևորատար ինքնաթիռին Sun, 29 Nov 2026 15:30:36 +0400 Սոչիում…

27 րոպե ago

Ե՛վ ԵՄ, և՛ ԵԱՏՄ է ուզում, հիմա էլ ՝ և՛ իշխանություն, և՛ ընդդիմություն․․․

Ե՛վ ԵՄ, և՛ ԵԱՏՄ է ուզում, հիմա էլ ՝ և՛ իշխանություն, և՛ ընդդիմություն․․․ Sun, 29…

43 րոպե ago

Փոխանցեցի, որ հիմա բարկացած եմ, աչքիս չերևա․ Եղիշե Մելիքյան

Փոխանցեցի, որ հիմա բարկացած եմ, աչքիս չերևա․ Եղիշե Մելիքյան Sun, 29 Nov 2026 15:00:34 +0400…

57 րոպե ago

Մտեք ուղիղ եթեր, ասեք, որ չեք քվեարկելու`փակեք թեման

Մտեք ուղիղ եթեր, ասեք, որ չեք քվեարկելու`փակեք թեման Sun, 29 Nov 2026 14:45:47 +0400 Ընդդիմադիր…

1 ժամ ago