Չորեքշաբթի , 4 Նոյեմբերի 2026

Բելառուսի սահմանին անհանգիստ է․ պատերազմի վտա՞նգ կա

Բելառուսի սահմանին անհանգիստ է․ պատերազմի վտա՞նգ կա

Thu, 25 Jun 2026 14:30:38 +0400


Բելառուսի սահմանների երկայնքով իրավիճակը չափազանց անկայուն է և էսկալացիոն բնույթ է կրում, հինգշաբթի օրը Զինված ուժերի գլխավոր շտաբի ֆակուլտետի սպաների ավարտական ​​​​արարողության ժամանակ ունեցած ելույթում հայտարարել է պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը, հաղորդում է Sputnik-ը։

«Մեր սահմանների երկայնքով իրավիճակը չափազանց անկայուն է և էսկալացիոն բնույթ է կրում։ Մեր սահմաններից այն կողմ ամրապնդվում են ՆԱՏՕ-ի զորքերի խմբավորումները, բարելավվում են ենթակառուցվածքները, աճում են հարևան պետությունների ռազմական բյուջեները, և քաղաքական գործիչների կողմից հնչում են բարձրաձայն ռազմատենչ հայտարարություններ», – ընդգծել է Խրենինը։

Նախարարն ընդգծել է՝ մենք լիովին գիտակցում ենք Բելառուսը պատերազմի մեջ ներքաշելու փորձը, և որ անկախությունը ձեռք է բերվում ծանր գնով։

«Այս պայմաններում պետությունն անում է ամեն ինչ մեր երկրի խաղաղ երկինքը պահպանելու համար, այդ թվում՝ կանխելու 1941 թվականի ամռան սխալները», – ընդգծել է նա։

Խրենինի խոսքով, լավ պատրաստված և հագեցած զինված ուժերը, որոնք պատրաստ են ցանկացած իրավիճակում առաքելություններ իրականացնել, զսպող գործոն են Բելառուսի դեմ ագրեսիվ ծրագրեր ունեցողների համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Ափսոսում եմ, որ այդ մարդու համար ժամանակին գնացել եմ Քննչական կոմիտե

«Հրապարակ»․ Ափսոսում եմ, որ այդ մարդու համար ժամանակին գնացել եմ Քննչական կոմիտե Thu, 22 Oct …