Ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվն աճում է․ նոր տվյալներ՝ Վենեսուելայից

Ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվն աճում է․ նոր տվյալներ՝ Վենեսուելայից

Thu, 25 Jun 2026 16:30:11 +0400


Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 164–ի, ավելի քան 900 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահի լիազորությունները կատարող Դելսի Ռոդրիգեսը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել 32 զոհի և 700 վիրավորների մասին։

«Առկա տեղեկությունների համաձայն` 164 մարդ զոհվել է, 971 մարդ` վիրավորվել», – ասել է նա TeleSUR հեռուստաուղերձի ժամանակ։

Հիշեցնենք՝ Վենեսուելայում 7,2 և 7,5 մագնիտուդով երկու ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել։ Խափանումներ են գրանցվել ինտերնետի և կապի աշխատանքում, ավերածություններ կան։ Տեղի իշխանությունները արտակարգ դրություն են մտցրել։

Մի քանի երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, հայտնել են երկրին օգնություն ցուցաբերելու մասին։

Զոհերի թիվը, ենթադրաբար, կարող է մի քանի անգամ աճել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Թրամփը ամերիկյան արտադրողների համար նոր շուկա է նվաճում

Թրամփը ամերիկյան արտադրողների համար նոր շուկա է նվաճում Thu, 25 Jun 2026 20:00:31 +0400 Թրամփի…

20 րոպե ago

Սորոսականները եւ ԵՊՀ-ն

Սորոսականները եւ ԵՊՀ-ն Thu, 25 Jun 2026 19:45:34 +0400 Մենք տեղեկացանք, որ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես…

35 րոպե ago

Թրամփը սպառնացել է դադարեցնել բանակցությունները

Թրամփը սպառնացել է դադարեցնել բանակցությունները Thu, 25 Jun 2026 19:30:20 +0400 Իրանի իշխանությունները հավաստիացրել են…

50 րոպե ago

Առաջնորդվենք աստվածային իմաստնությամբ

Առաջնորդվենք աստվածային իմաստնությամբ Thu, 25 Jun 2026 19:15:59 +0400 Հարավի մարդու համար հեշտ չէ հյուսիսում…

1 ժամ ago

ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել

ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Thu, 25 Jun 2026 19:14:17 +0400 Քիչ առաջ ՔՊ վարչության…

1 ժամ ago

Ո՞ր երկրի գլխավոր հյուպատոսին է ՌԴ-ն ոչ ցանկալի անձ հայտարարել

Ո՞ր երկրի գլխավոր հյուպատոսին է ՌԴ-ն ոչ ցանկալի անձ հայտարարել Thu, 25 Jun 2026 19:00:22…

1 ժամ ago