Արդեն ճանապարհին մտածում էի` այսօր մի բան անելու են

Արդեն ճանապարհին մտածում էի` այսօր մի բան անելու են

Thu, 25 Jun 2026 16:30:14 +0400


Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այսօր իր բնակարանում իրականացված խուզարկությանը՝ այն կապելով նաև ավագանու նիստի հետ։

«Ես արդեն գնում էի ավագանու նիստին մասնակցելու, երբ մարզպետարանի հարակից հատվածում իրավապահները կանգնեցրին ինձ։ Փաստացի այլընտրանք չթողեցին և ուղեկցեցին տուն, որտեղ էլ իրականացվեց խուզարկությունը։ Ճանապարհին արդեն հասկանում էի, որ այսօր ինչ-որ գործողություն էին նախապատրաստել իմ նկատմամբ»,- ասաց Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ նիստի համար նախապես ելույթ էր պատրաստել, որտեղ մտադիր էր խոսել իշխանությունների կողմից իրականացվող քաղաքական ճնշումների մասին, այդ թվում՝ իր նկատմամբ վերջին շրջանում տեղի ունեցած գործողությունների վերաբերյալ։

«6 տարբեր ձայնագրություն են հրապարակել, որոնցից միայն մեկի վերջում մեր խմբակցության անդամ Հասմիկ Սահրադյանը տալիս է անունս, ասում է` պատասխանատուների հետ պիտի աշխատանքը հարմարեցնենք։ Սա դարձրել են իրենց հիմք»,-նշեց Սիմոնյանը։

«Առգրավեցին ընտանիքի անդամների հեռախոսները, ուսումնասիրեցին դրանք, անգամ կնոջս ու երեխաների, իրենց ասացի` դա հայ տղամարդուն վայել չէ։ Այնուամենայնիվ, այդ ամենի հետևանքով ես զրկվեցի ավագանու նիստին մասնակցելու հնարավորությունից»,- ասաց Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ տեղի ունեցածն ուղղակիորեն կապված էր նիստի հետ։ Արդյունքում Սիմոնյանը նաև տարակուսանք հայտնեց իրավապահների գործողությունների առնչությամբ. «Չգիտեմ՝ ինչից էին այդքան անհանգստացած կամ ինչ էին փնտրում։ Մտնում են տուն, խուզարկություն են իրականացնում, առգրավում տեխնիկան, բայց որևէ արդյունք չեն արձանագրում»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին Mon, 02 Nov 2026 14:49:17 +0400 Նոյեմբերի 1֊ին…

32 րոպե ago

Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է. Ո՞վ է ընտրյալը

Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է. Ո՞վ է ընտրյալը Mon, 02 Nov 2026 14:47:31 +0400 Օլիմպիական խաղերի…

34 րոպե ago

Ինչպես Մոնթե Մելքոնյանի այրին համաձայնեց աջակցել «Մոնթե» ֆիլմի նկարահանումներին

Ինչպես Մոնթե Մելքոնյանի այրին համաձայնեց աջակցել «Մոնթե» ֆիլմի նկարահանումներին Mon, 02 Nov 2026 14:30:04 +0400…

52 րոպե ago

Բողոքի ցույցեր եւ անկարգություններ Ցյուրիխում

Բողոքի ցույցեր եւ անկարգություններ Ցյուրիխում Mon, 02 Nov 2026 14:00:59 +0400 Ձախ արմատական խմբերի կողմից…

1 ժամ ago

Որքան արժեն Հայաստան-Կիպրոս խաղի տոմսերը

Որքան արժեն Հայաստան-Կիպրոս խաղի տոմսերը Mon, 02 Nov 2026 13:45:31 +0400 Նոյեմբերի 12-ին՝ ժամը 21։00-ին,…

2 ժամ ago

Մահացել է ռուսական «Լյուբե» խմբի անդամ Ալեքսեյ Տարասովը

Մահացել է ռուսական «Լյուբե» խմբի անդամ Ալեքսեյ Տարասովը Mon, 02 Nov 2026 13:30:04 +0400 Մահացել…

2 ժամ ago