ԵՄ-ն լիբանանցի զինվորականներ է պատրաստելու

ԵՄ-ն լիբանանցի զինվորականներ է պատրաստելու

Thu, 25 Jun 2026 18:00:29 +0400


Եվրամիությունը մշակում է նախագիծ՝ Լիբանանում ռազմա-քաղաքացիական առաքելություն հիմնելու համար, որը կզբաղվի լիբանանյան զինուժի պատրաստությամբ։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Համաձայն նախագծի, առաքելությունը սկզբի համար կստանա երեք տարվա մանդատ, եւ ուղղված է լինելու աջակցելու լիբանանյան իշխանություններին՝ սեփական տարածքների վերահսկողության եւ սահմանների պաշտպանության ամրապնդման համար։ Դա, ըստ նախագծի, արվելու է լիբանանյան բանակի եւ անվտանգային ուժերի պոտենցիալի ավելացման հաշվին։

Առաջնային ուշադրության են արժանանալու ցամաքային սահմանապահ ստորաբաժանումները, ռեգիոնալ ժանդարմական կազմավորումները, մոբիլ զորախմբերը, հետախուզական ծառայությունների զարգացումը, դիտարկիչ եւ հետախուզական տեխնիկական կարողությունների զարգացումը, ծովային անվտանգության ապահովումը, ներառյալ՝ սահմանների պահպանությունը ծովում եւ նավահանգստային ենթակառուցվածքների պաշտպանությունը։ Առաքելության հաստատման համար անհրաժեշտ է, որ նախագծին հավանություն տան ԵՄ բոլոր 27 երկրները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Արծվաշենը տեղից մի՛ շարժիր, քեզ տեղիցդ շարժիր ու գնա՛…

Արծվաշենը տեղից մի՛ շարժիր, քեզ տեղիցդ շարժիր ու գնա՛… Thu, 15 Oct 2026 16:15:22 +0400…

19 րոպե ago

Մարդը ԱԺ-ում այլ դիրքորոշմամբ կարող է հանդես գալ, ՍԴ-ում լրիվ ուրիշ մարդ են դառնում. Սեդա Սաֆարյան

Մարդը ԱԺ-ում այլ դիրքորոշմամբ կարող է հանդես գալ, ՍԴ-ում լրիվ ուրիշ մարդ են դառնում. Սեդա…

49 րոպե ago

Մենք ոչ մի դիմում չենք ստացել «Դոնալդ Թրամփի անվան տրանսպորտային երթուղի» նախագծին մասնակցելու վերաբերյալ

Մենք ոչ մի դիմում չենք ստացել «Դոնալդ Թրամփի անվան տրանսպորտային երթուղի» նախագծին մասնակցելու վերաբերյալ Thu,…

55 րոպե ago

«Արարատ-Արմենիային» լուրջ փորձություն է սպասվում. նրանք կխաղան այսօր

«Արարատ-Արմենիային» լուրջ փորձություն է սպասվում. նրանք կխաղան այսօր Thu, 15 Oct 2026 15:30:08 +0400 Հայաստանի…

1 ժամ ago

Յունիբանկը զգուշացնում է զեղծարարության մասին

Յունիբանկը զգուշացնում է զեղծարարության մասին Thu, 15 Oct 2026 15:29:47 +0400 Յունիբանկի անունից SMS-ների և…

1 ժամ ago

Ինչ հայտնեց Գագիկ Ծառուկյանը

Ինչ հայտնեց Գագիկ Ծառուկյանը Thu, 15 Oct 2026 15:17:56 +0400 Latest news from Հրապարակ ©…

1 ժամ ago