Սորոսականները եւ ԵՊՀ-ն

Սորոսականները եւ ԵՊՀ-ն

Thu, 25 Jun 2026 19:45:34 +0400


Մենք տեղեկացանք, որ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և «Բուն» գիտամշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Գեմաֆին Գասպարյանն ամսի 23-ին ստորագրել են համագործակցության հուշագիր, որը միտված է կրթական, գիտական և մշակութային ծրագրերի համատեղ իրականացմանը, ինչպես նաև համալսարանական կյանքի և գիտակրթական նախաձեռնությունների հանրահռչակմանը։

«Կողմերը, արժևորելով ձևավորված գործընկերությունը, ընդգծեցին երկարաժամկետ համագործակցության կարևորությունը։ Նրանց համոզմամբ՝ համատեղ նախաձեռնությունները կնպաստեն համալսարանական կրթական, գիտական և մշակութային նախագծերի զարգացմանն ու արդյունավետ իրագործմանը», – ասված է հաղորդագրության մեջ:

Հուշագրով նախատեսվում է ծրագրերի իրականացում, որոնք միտված են կրթական, գիտական և մշակութային ոլորտներում համագործակցության խորացմանը, ինչպես նաև առկա ռեսուրսների արդյունավետ օգտագործման միջոցով նոր հնարավորությունների ստեղծմանը։

Համագործակցության շրջանակում ԵՊՀ-ն և «Բուն» գիտամշակութային հիմնադրամը համատեղ ջանքերով կապահովեն համալսարանական կյանքի, կրթական ծրագրերի, գիտակրթական նախաձեռնությունների, միջոցառումների և ձեռքբերումների առավել լայն հանրայնացումը։ Այդ նպատակով կձևավորվեն աշխատանքային խմբեր, որոնք կմշակեն հեղինակային թեմատիկ հաղորդաշարեր, կիրականացնեն փորձի փոխանակում, ինչպես նաև համապատասխան մեդիանյութերի պատրաստում և տարածում սոցիալական ցանցերում, առցանց տեղեկատվական հարթակներում և հեռուստատեսային եթերում, նշված է մայր բուհի պաշտոնական կայքէջում:

Նկատենք, որ «Բուն» գիտամշակութային հիմնադրամի տնօրեն Գեմաֆին Գասպարյանը 2019-ին Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակվել էր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ, իսկ «Բուն» թիվին, որը «Բուն» գիտամշակութային հիմնադրամին է պատկանում, արդեն քանի տարի զբաղված է ՔՊ քարոզչությամբ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչ սխալներ են անում բուժման ընթացքում

Ինչ սխալներ են անում բուժման ընթացքում Fri, 06 Nov 2026 22:00:03 +0400 Ռուս բժիշկ՝ ուռուցքաբան,…

4 րոպե ago

Մերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ

Մերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ Fri, 06 Nov 2026 21:56:24 +0400 Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ…

8 րոպե ago

Թուրքական բանկի նախկին կառավարչին սպառնում է մինչև 211 տարվա ազատազրկում

Թուրքական բանկի նախկին կառավարչին սպառնում է մինչև 211 տարվա ազատազրկում Fri, 06 Nov 2026 21:45:20…

19 րոպե ago

Յոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակ

Յոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակ Fri, 06 Nov 2026 21:32:41 +0400 Վաղը՝ նոյեմբերի 7-ին,…

31 րոպե ago

Ծանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի․ ինչ է սպասվում նրա հետագա պայքարին

Ծանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի․ ինչ է սպասվում նրա հետագա պայքարին Fri, 06 Nov 2026…

34 րոպե ago

Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի դուստրը հոսպիտալացվել է

Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի դուստրը հոսպիտալացվել է Fri, 06 Nov 2026 21:23:21 +0400 Անջելինա…

41 րոպե ago