Էդ անմեղ մարդուն ինչո՞ւ բռնեցիք, եթե բաց էիք թողնելու

Էդ անմեղ մարդուն ինչո՞ւ բռնեցիք, եթե բաց էիք թողնելու

Thu, 25 Jun 2026 21:15:58 +0400


Գիտե՞ք՝ ամենասարսափելին որն է։ Մարդուն ձերբակալում են, ամիսներով, երբեմն տարիներով զրկում ազատությունից, կտրում ընտանիքից, աշխատանքից, բնական կյանքից, հետո մի օր դուռը բացում ու ասում՝ գնա։ Մենք սխալվել էինք։

Սխալվել էինք, երբ քեզ պետական դավաճան էինք անվանում։ Սխալվել էինք, երբ քեզ ահաբեկիչ էինք ներկայացնում։ Սխալվել էինք, երբ քեզ լրտես էինք հայտարարում։ Սխալվել էինք, երբ ասում էինք՝ միլիոններ ես յուրացրել։
Ու վերջ։ Եթե չեն սխալվել, ինչու՞ բռնում ու բաց են թողնում։

Մարդիկ ուրախանում են, որ կալանավորվածին վերջապես ազատ են արձակում։ Բայց շատ քչերն են հարց տալիս՝ եթե սխալվել եք, ապա ո՞վ է պատասխան տալու այդ սխալի համար։ Ո՞վ է պատասխան տալու խլված տարիների, կոտրված ճակատագրի, ընտանիքի ապրած տառապանքի համար։ Ո՞վ է կանգնելու նրա երեխաների առաջ ու ասելու՝ մենք էինք մեղավոր, մենք սխալվեցինք։

Ավելին՝ ինչպե՞ս է ստացվում, որ այդ սխալներն անողները շարունակում են պաշտոնավարել, որոշումներ կայացնել, մարդկանց ճակատագրեր տնօրինել և պատրաստվել հաջորդ «սխալին»։

Սովետական շրջանում լրագրող եմ եղել։ Հիշում եմ դեպք, երբ մի պաշտոնյայի ձերբակալեցին։ Մարդը մեկ տարուց ավելի կալանքի տակ մնաց, հետո պարզվեց՝ քննությունն անփույթ ու սխալ է իրականացվել, և նա անմեղ է։ Գիտե՞ք ինչ եղավ։ Քննիչներ ազատվեցին աշխատանքից, պատասխանատվություն կրեցին, իսկ տուժած մարդու թե՛ բարոյական, թե՛ նյութական վնասը վերականգնվեց։ Իսկ շրջկոմի քարտուղարի ականջներից մի լավ քաշեցին։
Իսկ հիմա ի՞նչ է կատարվում։ Նույն ձեռքն է միշտ մեկնվում՝ ում ուզում՝ ձերբակալում են, ում ուզում՝ ժողովրդի թշնամի հայտարարում, ում ուզում՝ ահաբեկիչ անվանում։ Առավոտյան լուսաբացին դիմակավորված մարդիկ ներխուժում են տուն, երեխաների ու հարազատների աչքի առաջ մարդուն ասֆալտին են փռում, նվաստացնում, քարշ տալիս մեքենա ու տանում։

Հետո, եթե գործը չի ստացվում, եթե մեղադրանքը փլվում է, ասում են՝ գնա։

Բայց պետությունն այսպես չի կարող գործել։ Սա պետություն չէ, եթե մարդու ազատությունը խլելը դարձել է քաղաքական կամ վարչական փորձարկում։ Եթե նրան ի վերջո ազատ եք արձակելու, ապա ինչո՞ւ էիք ձերբակալում։ Եթե այնպիսի հոդվածներ էիք ներկայացրել, որոնց տակ, ինչպես ժողովուրդն է ասում, «օձն իր պորտով, հավքն իր թևքով դուրս չէր գա», ապա ինչպե՞ս եղավ, որ դուրս եկավ։

Եվ որքան էլ փորձեք հանրությանը համոզել, որ սրբազաններն ահաբեկիչներ են, մարդկանց աչքերն ու հիշողությունը դեռ աշխատում են։ Նրանք տեսնում են, որ այդ մարդիկ հետապնդվում են իրենց համոզմունքների, իրենց խոսքի, իրենց հայրենասիրության համար։

Երբ ձերբակալեցին Բագրատ Սրբազանին, Միքայել Սրբազանին և մյուսներին, շատ մարդկանց էի լսում։ Ժողովուրդը շատ պարզ էր արտահայտվում։ Մի մարդու խոսքը հատկապես հիշում եմ։ Երբ նրան ասում էին, թե սրբազանները «ահաբեկիչներ» են, նա երանությամբ ժպտում էր. «Երանի՛ ողջ ազգը նրանց նման «ահաբեկիչ» լիներ»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Լավ էլ անուն են կպցրել՝ «Արտաքին գործերի և առևտրի նախարարություն»

Լավ էլ անուն են կպցրել՝ «Արտաքին գործերի և առևտրի նախարարություն» Fri, 28 Aug 2026 16:15:49…

11 րոպե ago

Բլոգերին մահացած են գտել

Բլոգերին մահացած են գտել Fri, 28 Aug 2026 16:00:10 +0400 Աբխազիայից բլոգեր Դաուր Բուավան, որը…

26 րոպե ago

Ընդդիմությունը պետք է անցում կատարի կոորդինացված գործողությունների․ Մենուա Սողոմոնյան

Ընդդիմությունը պետք է անցում կատարի կոորդինացված գործողությունների․ Մենուա Սողոմոնյան Fri, 28 Aug 2026 15:52:59 +0400…

34 րոպե ago

Մարդիկ այլևս խոսքերի չեն սպասում, սպասում են արդյունքների

Մարդիկ այլևս խոսքերի չեն սպասում, սպասում են արդյունքների Fri, 28 Aug 2026 15:45:14 +0400 Դե…

41 րոպե ago

Ով ա ասել, որ դու իրավունք ունես Տիգրանաշեն տաս, ով ա ասել՝ մենք արժանի ենք մեր ղեկավարին. Մելիքյան

Ով ա ասել, որ դու իրավունք ունես Տիգրանաշեն տաս, ով ա ասել՝ մենք արժանի ենք…

54 րոպե ago

Վրաստանում հեղեղումներ են․ լուրջ ավերածություններ կան

Վրաստանում հեղեղումներ են․ լուրջ ավերածություններ կան Fri, 28 Aug 2026 15:30:45 +0400 Հորդառատ անձրևները հեղեղումներ…

56 րոպե ago