ԵՄ հատուկ ներկայացուցիչը Բաքվում քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը

ԵՄ հատուկ ներկայացուցիչը Բաքվում քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը

Fri, 26 Jun 2026 12:00:34 +0400


Բաքու կատարած այցի ընթացքում Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության (ԵՄ) հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն քննարկել է տարածաշրջանային զարգացումները, ԵՄ-Ադրբեջան հարաբերությունները և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության գործընթացի հեռանկարները՝ հանդիպումներ ունենալով Ադրբեջանի պաշտոնյաների հետ։

Նա այս մասին գրել է իր X սոցիալական ցանցի էջում․

«Ես ուրախ եմ վերադառնալ Բաքու՝ իմ ադրբեջանցի գործընկերների, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի, Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի և արտաքին գործերի փոխնախարար Էլնուր Մամեդովի հետ ինտենսիվ խորհրդակցություններ անցկացնելու համար։ Մեր քննարկումները կենտրոնացած էին տարածաշրջանային զարգացումների, ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների, տրանսպորտային կապի հնարավորությունների, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի և Եվրամիության՝ Ադրբեջանի ու Հայաստանի հետ առաջիկա բարձր մակարդակի համագործակցության վրա»։

«Մենք համաձայնության եկանք երկու երկրների միջև կայուն խաղաղության ճանապարհին ձեռք բերված թափը և պատմական առաջընթացը պահպանելու անհրաժեշտության վերաբերյալ։ Եվրամիությունը կշարունակի աջակցել այս գործընթացին», – նշել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Ոչ մի իշխանություն չի կարող երկար հաջողություն ունենալ՝ պատերազմ հայտարարելով ազգային հաստատություններից մեկին

«Հրապարակ». Ոչ մի իշխանություն չի կարող երկար հաջողություն ունենալ՝ պատերազմ հայտարարելով ազգային հաստատություններից մեկին Sat, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով