ԵՄ հատուկ ներկայացուցիչը Բաքվում քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը

ԵՄ հատուկ ներկայացուցիչը Բաքվում քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը

Fri, 26 Jun 2026 12:00:34 +0400


Բաքու կատարած այցի ընթացքում Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության (ԵՄ) հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն քննարկել է տարածաշրջանային զարգացումները, ԵՄ-Ադրբեջան հարաբերությունները և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության գործընթացի հեռանկարները՝ հանդիպումներ ունենալով Ադրբեջանի պաշտոնյաների հետ։

Նա այս մասին գրել է իր X սոցիալական ցանցի էջում․

«Ես ուրախ եմ վերադառնալ Բաքու՝ իմ ադրբեջանցի գործընկերների, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի, Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի և արտաքին գործերի փոխնախարար Էլնուր Մամեդովի հետ ինտենսիվ խորհրդակցություններ անցկացնելու համար։ Մեր քննարկումները կենտրոնացած էին տարածաշրջանային զարգացումների, ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների, տրանսպորտային կապի հնարավորությունների, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի և Եվրամիության՝ Ադրբեջանի ու Հայաստանի հետ առաջիկա բարձր մակարդակի համագործակցության վրա»։

«Մենք համաձայնության եկանք երկու երկրների միջև կայուն խաղաղության ճանապարհին ձեռք բերված թափը և պատմական առաջընթացը պահպանելու անհրաժեշտության վերաբերյալ։ Եվրամիությունը կշարունակի աջակցել այս գործընթացին», – նշել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Զելենսկին խաղաղության նոր առաջարկ ունի

Զելենսկին խաղաղության նոր առաջարկ ունի Thu, 13 Aug 2026 16:00:37 +0400 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին…

11 րոպե ago

Շատ լարված իրավիճակ ԱԺ-ում

Շատ լարված իրավիճակ ԱԺ-ում Thu, 13 Aug 2026 15:55:54 +0400 Latest news from Secure News…

16 րոպե ago

Ռուբեն Վարդանյանի մոտ եք աշխատել, նրանից ստացած ամենամեծ դասը ո՞րն է եղել. Մաթևոսյանը՝ Խանդանյանին

Ռուբեն Վարդանյանի մոտ եք աշխատել, նրանից ստացած ամենամեծ դասը ո՞րն է եղել. Մաթևոսյանը՝ Խանդանյանին Thu,…

23 րոպե ago

Արդյո՞ք Ռուսաստանը Հայաստանի առաջ որևէ քաղաքական պահանջ է դրել

Արդյո՞ք Ռուսաստանը Հայաստանի առաջ որևէ քաղաքական պահանջ է դրել Thu, 13 Aug 2026 15:46:33 +0400…

25 րոպե ago

Երբ կայսրը փորձում է քաղաքական հաշվեհարդար տեսնել եկեղեցու հովվապետի հետ

Երբ կայսրը փորձում է քաղաքական հաշվեհարդար տեսնել եկեղեցու հովվապետի հետ Thu, 13 Aug 2026 15:45:41…

26 րոպե ago

Հայաստանում աղքատ չեն համարվում 54 000 դրամ ունեցողները. դարձրե՛ք 27000, թվերը կլավանան. Ֆարմանյան

Հայաստանում աղքատ չեն համարվում 54 000 դրամ ունեցողները. դարձրե՛ք 27000, թվերը կլավանան. Ֆարմանյան Thu, 13…

29 րոպե ago