Լավ է անում, որ ուզում է թուրքերին պատժի, մենք ինչո՞ւ ենք դա վատ ընկալում` չեմ հասկանում

Լավ է անում, որ ուզում է թուրքերին պատժի, մենք ինչո՞ւ ենք դա վատ ընկալում` չեմ հասկանում

Fri, 26 Jun 2026 15:45:08 +0400


Ես չէի ցանկանում անդրադառնալ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման թեմային, քանի որ մեր ազգային ողբերգության թեման Իսրայելում բազմիցս դարձել է քննարկումների առարկա, ինչը, անկեղծ ասած, իմ մոտ ավելի շատ խուլ զայրույթ էր առաջացնում։ Սակայն կարդացի մեր հայերի մեկնաբանությունները և, խոստովանեմ` տհաճորեն զարմացա։

Այսպիսով, ի՞նչ ունենք այսօրվա դրությամբ։ Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ մտադիր է կառավարության քննարկմանը ներկայացնել Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման վերաբերյալ որոշման նախագիծ։ Եթե կառավարությունը հավանություն տա նախաձեռնությանը, հարցը կփոխանցվի Քնեսեթ՝ քվեարկության։ Սաարի խոսքով՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը Իսրայելի «բարոյական և պատմական պարտքն» է։ Նա նաև հայտարարել է, որ անհրաժեշտ է դատապարտել պատմական փաստերի ժխտման, նսեմացման կամ խեղաթյուրման ցանկացած փորձ։

Եվ ահա այս տեղեկության ֆոնին սկսվեց իսրայելցիների նկատմամբ քննադատության ալիք։ Ասում են՝ Իսրայելը պարզապես ցանկանում է օգտագործել Հայոց ցեղասպանության թեման՝ Թուրքիային պատժելու համար։ Հա` ի՞նչ, բա լավ ա անում, որ ուզում է թուրքերին պատժի, մենք ինչո՞ւ ենք դա վատ ընկալում` չեմ հասկանում։

Անկասկած, Իսրայել պետությունը Հայաստանի նկատմամբ վարել է թշնամական քաղաքականություն և կրում է պատասխանատվության իր բաժինը 2020 թվականի պատերազմի ընթացքում Ադրբեջանին ցուցաբերած աննախադեպ ռազմական և քաղաքական աջակցության, ինչպես նաև Արցախի հայության նկատմամբ իրականացված ցեղասպանության համար։ Սա անհերքելի փաստ է։ Ինչպես անհերքելի է նաև այն, որ առանց Իսրայելի աջակցության Ադրբեջանը չէր կարողանա իրականացնել իր բազմաթիվ հակահայկական ծրագրերը։

Սակայն կա ևս մեկ անհերքելի փաստ. Իսրայելի մտավորական և ակադեմիական համայնքը մշտապես եղել է հայ ժողովրդի և Հայաստանի կողքին։ Ցավոք, մեզ այդպես էլ չհաջողվեց այդ վերաբերմունքը տարածել ամբողջ իսրայելական հասարակության և քաղաքացիական վերնախավի վրա և դա մեր սկզբունքային սխալն էր։

Հիմա մի փոքր գաղտնիք բացեմ։ Բոլոր այն պետությունները, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, դա արել են առաջին հերթին՝ ելնելով իրենց ազգային շահերից։ Ոմանք՝ որովհետև դա համարել են իրենց բարոյական պարտքը, մյուսները՝ որովհետև Թուրքիան անցել էր բոլոր սահմանները, երրորդները՝ պատմական արդարության սկզբունքներից ելնելով։ Բայց ցանկացած դեպքում յուրաքանչյուր պետություն առաջնորդվել է իր ազգային շահերով։

Հետևաբար, հիմա ի՞նչ՝ պետք է վրդովվե՞նք, որ Իսրայելը ցանկանում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
Ընդհակառակը։ Պետք է օգտագործել այս հանգամանքը՝ թուրք-ադրբեջանական տանդեմի նկատմամբ ճնշումն ուժեղացնելու համար։ Առավել ևս, որ Ադրբեջանը, բնականաբար, «շակալավարի» կարձագանքի, իսկ մենք կստանանք ևս մեկ լուրջ փաստարկ՝ թուրք և ադրբեջանցի պատմակեղծարարներին լռեցնելու համար։

Ուստի պետք է մտածել ավելի լայն, չտրվել զգացմունքներին և օգտագործել յուրաքանչյուր հնարավորություն՝ մեր ազգային շահերը առաջ մղելու համար։

Իհարկե, այս ամենը չի վերաբերում փաշինյանական իշխանություններին։ Նրանք որևէ առնչություն չունեն հայկական ժողովրդի և Հայաստանի ազգային շահերի հետ։

Ուստի պետք է մտածել, այլ ոչ թե տրվել զգացմունքներին։

Արման Աբովյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Օդանավակայաններում ավիացիոն վառելիքի պակաս կա․ պատճառը բողոքի ակցիաներն են

Օդանավակայաններում ավիացիոն վառելիքի պակաս կա․ պատճառը բողոքի ակցիաներն են Thu, 22 Oct 2026 20:30:51 +0400…

15 րոպե ago

«Ձեռքս կկտրեմ, Հայաստանի քաղաքացու մի քվեաթերթիկի չեմ կպնի»

«Ձեռքս կկտրեմ, Հայաստանի քաղաքացու մի քվեաթերթիկի չեմ կպնի» Thu, 22 Oct 2026 20:15:34 +0400 Հաշվի…

30 րոպե ago

Պատգամավորի որդուն ձերբակալել են Թուրքիայում

Պատգամավորի որդուն ձերբակալել են Թուրքիայում Thu, 22 Oct 2026 20:00:30 +0400 Թուրքիայում փողերի լվացման գործի…

45 րոպե ago

Ով էլ որ խոսում է, վերցնում «կոխում» է էն տեղը. Հովիկ Վարդումյան

Ով էլ որ խոսում է, վերցնում «կոխում» է էն տեղը. Հովիկ Վարդումյան Thu, 22 Oct…

45 րոպե ago

Քիմ Քարդաշյանը նշել է իր 46-ամյակը ոճային. երկու համարձակ կերպար և հսկայական տորթ

Քիմ Քարդաշյանը նշել է իր 46-ամյակը ոճային. երկու համարձակ կերպար և հսկայական տորթ Thu, 22…

49 րոպե ago

Ստացվում է, որ 252 քառակուսի կիլոմետր էլ եք հանձնելու Ադրբեջանին

Ստացվում է, որ 252 քառակուսի կիլոմետր էլ եք հանձնելու Ադրբեջանին Thu, 22 Oct 2026 19:45:11…

1 ժամ ago