Լավ է անում, որ ուզում է թուրքերին պատժի, մենք ինչո՞ւ ենք դա վատ ընկալում` չեմ հասկանում

Լավ է անում, որ ուզում է թուրքերին պատժի, մենք ինչո՞ւ ենք դա վատ ընկալում` չեմ հասկանում

Fri, 26 Jun 2026 15:45:08 +0400


Ես չէի ցանկանում անդրադառնալ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման թեմային, քանի որ մեր ազգային ողբերգության թեման Իսրայելում բազմիցս դարձել է քննարկումների առարկա, ինչը, անկեղծ ասած, իմ մոտ ավելի շատ խուլ զայրույթ էր առաջացնում։ Սակայն կարդացի մեր հայերի մեկնաբանությունները և, խոստովանեմ` տհաճորեն զարմացա։

Այսպիսով, ի՞նչ ունենք այսօրվա դրությամբ։ Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ մտադիր է կառավարության քննարկմանը ներկայացնել Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման վերաբերյալ որոշման նախագիծ։ Եթե կառավարությունը հավանություն տա նախաձեռնությանը, հարցը կփոխանցվի Քնեսեթ՝ քվեարկության։ Սաարի խոսքով՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը Իսրայելի «բարոյական և պատմական պարտքն» է։ Նա նաև հայտարարել է, որ անհրաժեշտ է դատապարտել պատմական փաստերի ժխտման, նսեմացման կամ խեղաթյուրման ցանկացած փորձ։

Եվ ահա այս տեղեկության ֆոնին սկսվեց իսրայելցիների նկատմամբ քննադատության ալիք։ Ասում են՝ Իսրայելը պարզապես ցանկանում է օգտագործել Հայոց ցեղասպանության թեման՝ Թուրքիային պատժելու համար։ Հա` ի՞նչ, բա լավ ա անում, որ ուզում է թուրքերին պատժի, մենք ինչո՞ւ ենք դա վատ ընկալում` չեմ հասկանում։

Անկասկած, Իսրայել պետությունը Հայաստանի նկատմամբ վարել է թշնամական քաղաքականություն և կրում է պատասխանատվության իր բաժինը 2020 թվականի պատերազմի ընթացքում Ադրբեջանին ցուցաբերած աննախադեպ ռազմական և քաղաքական աջակցության, ինչպես նաև Արցախի հայության նկատմամբ իրականացված ցեղասպանության համար։ Սա անհերքելի փաստ է։ Ինչպես անհերքելի է նաև այն, որ առանց Իսրայելի աջակցության Ադրբեջանը չէր կարողանա իրականացնել իր բազմաթիվ հակահայկական ծրագրերը։

Սակայն կա ևս մեկ անհերքելի փաստ. Իսրայելի մտավորական և ակադեմիական համայնքը մշտապես եղել է հայ ժողովրդի և Հայաստանի կողքին։ Ցավոք, մեզ այդպես էլ չհաջողվեց այդ վերաբերմունքը տարածել ամբողջ իսրայելական հասարակության և քաղաքացիական վերնախավի վրա և դա մեր սկզբունքային սխալն էր։

Հիմա մի փոքր գաղտնիք բացեմ։ Բոլոր այն պետությունները, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, դա արել են առաջին հերթին՝ ելնելով իրենց ազգային շահերից։ Ոմանք՝ որովհետև դա համարել են իրենց բարոյական պարտքը, մյուսները՝ որովհետև Թուրքիան անցել էր բոլոր սահմանները, երրորդները՝ պատմական արդարության սկզբունքներից ելնելով։ Բայց ցանկացած դեպքում յուրաքանչյուր պետություն առաջնորդվել է իր ազգային շահերով։

Հետևաբար, հիմա ի՞նչ՝ պետք է վրդովվե՞նք, որ Իսրայելը ցանկանում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
Ընդհակառակը։ Պետք է օգտագործել այս հանգամանքը՝ թուրք-ադրբեջանական տանդեմի նկատմամբ ճնշումն ուժեղացնելու համար։ Առավել ևս, որ Ադրբեջանը, բնականաբար, «շակալավարի» կարձագանքի, իսկ մենք կստանանք ևս մեկ լուրջ փաստարկ՝ թուրք և ադրբեջանցի պատմակեղծարարներին լռեցնելու համար։

Ուստի պետք է մտածել ավելի լայն, չտրվել զգացմունքներին և օգտագործել յուրաքանչյուր հնարավորություն՝ մեր ազգային շահերը առաջ մղելու համար։

Իհարկե, այս ամենը չի վերաբերում փաշինյանական իշխանություններին։ Նրանք որևէ առնչություն չունեն հայկական ժողովրդի և Հայաստանի ազգային շահերի հետ։

Ուստի պետք է մտածել, այլ ոչ թե տրվել զգացմունքներին։

Արման Աբովյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սահմանադրության նոր տեքստում Անկախության հռչակագրին հղումը հանվա՞ծ է, թե՞ ոչ

Սահմանադրության նոր տեքստում Անկախության հռչակագրին հղումը հանվա՞ծ է, թե՞ ոչ Tue, 11 Aug 2026 14:19:43…

8 րոպե ago

Ինչպես ԿինոՄոսկվան, Բոքսի հայաթը, Չարխի հայաթը կամ Մուխանաթափը

Ինչպես ԿինոՄոսկվան, Բոքսի հայաթը, Չարխի հայաթը կամ Մուխանաթափը Tue, 11 Aug 2026 14:15:42 +0400 Հարցազրույց…

12 րոպե ago

Ձեր արածը վրեժխնդրություն է Կաթողիկոսի հանդեպ, էսպե՞ս եք սահմանադրական արժեքները պաշտպանելու

Ձեր արածը վրեժխնդրություն է Կաթողիկոսի հանդեպ, էսպե՞ս եք սահմանադրական արժեքները պաշտպանելու Tue, 11 Aug 2026…

13 րոպե ago

Փաշինյանն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված արաբական պետությունների դեսպաններին

Փաշինյանն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված արաբական պետությունների դեսպաններին Tue, 11 Aug 2026 14:05:38 +0400 Վարչապետ…

22 րոպե ago

«Հրապարակ». Դպրոցականների 27 տոկոսը տեքստ կարդալու խնդիր ունի

«Հրապարակ». Դպրոցականների 27 տոկոսը տեքստ կարդալու խնդիր ունի Tue, 11 Aug 2026 13:45:55 +0400 Նիկոլ…

42 րոպե ago

Հրապարակել է Չարլզ III թագավորի մահվան լուրն ու փախել․ սկանդալ

Հրապարակել է Չարլզ III թագավորի մահվան լուրն ու փախել․ սկանդալ Tue, 11 Aug 2026 13:30:43…

57 րոպե ago